Category: Հարց ու պատասխան

Հարցեր շահութահարկից

Suren Tumanyan.

Բարև Ձեզ, ունեմ հարց շահութահարկից․

1-եթե շուկայից ձեռքբերում ունեմ , որտեղ վաճառողի տվյալ չկա, կարո՞ղ եմ դա ծախսագրել թե ոչ

2-քաղիրավական աշխատողի աշխատավարձը ծա՞խս է, թե ոչ

3-եթե ժամկետանց ապրանք ունեմ, որը դուրս ա գրվել, դա ծա՞խս է, թե ոչ

4-եթե անհատույց հողամաս ունեմ, դրա մասով ի՞նչը կարամ ծախսագրեմ, ի՞նչ նրբություն կա, օրինակ՝ դրա մասով մաշվածքը ծա՞խս է, թե ոչ։

Խնդրում եմ հոդվածներով ասեք, որ նաև կարդամ։

ԱԱՀ վճարող համարվելու դիմում

Հայկ.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, նախկինում աշխատել ենք շրջհարկով, հիմա ներկայացրել եմ 01.11.2022թ-ից ԱԱՀ վճարող համարվելու հաշվետվություն։ Ցանկանում եմ իմանալ՝ ի՞նչ պարտադիր հաշվետվություններ պիտի ուղարկեմ, և ի՞նչ առանձնահատկություններ կան ԱԱՀ-ի հետ կապված, որ պետք է իմանալ: Շնորհակալություն

Խաղասրահի հարկատեսակ

Բաբկեն.

Բարև Ձեզ։ Երևանում ցանկանում եմ փոքր գործունեություն վարել՝ Game Zone բացել: Ա/Ձ եմ գրանցվելու և աշխատող չեմ ունենալու: Կասե՞ք՝ ի՞նչ հարկատեսակներով պետք է հարկվեմ, արդյոք հնարավո՞ր է միկրոյի դաշտում գործել: Պե՞տք է ՀԴՄ սարք:

Փոխանցումներ ֆիզ. անձանց կողմից

Մարիամ.

Բարև Ձեզ։ Ֆիզիկական անձը 2021 թվականին ընկերությանը պարբերաբար մատուցել է խորհրդատվական ծառայություն՝ առանց պայմանագրի։ Անձը ենթադրել է, քանի որ գումարը ստանում է բանկային փոխանցումների միջոցով (20 000 դոլար) և գործարքի մյուս կողմը հանդիսանում է իրավաբանական անձ, հարկերը վճարելու է ընկերությունը, բայց բանկային հաշիվների ստուգումից հետո պարզել է, որ գումարները փոխանցվել են ոչ թե ընկերության բանկային հաշվից, այլ փոխանցումները իրականացրել են ֆիզիկական անձանց կողմից։ Արդյո՞ք անձը կարող է այս իրավիճակում որևէ ձևով ազատվել հարկային պատասխանատվությունից։ Գրանվցելու դեպքում և 2021թ. պարտավորությունները կատարելու դեպքում, արդյո՞ք ՊԵԿ-ը կարող է կիրառել հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածը կամ ենթարկել քրեական պատասխանատվության ապօրինի ձեռնարկատիրության համար։ Շնորհակալություն։

Գույքի տրամադրում հիմնադրին

Սուրեն․

Բարև Ձեզ, նման հարց ունեմ։ Ֆիրման ԱԱՀ վճարող է։ Հիմնադիրը ներդրում է արել կանոնադրական կապիտալում անշարժ գույքի տեսքով։ Հիմա ֆիրման ուզում է այդ գույքը անհատույց տրամադրի հիմնադրին։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր են առաջանում այս դեպքում, հոդված էլ կասե՞ք՝ նայեմ։

Կուտակային և դրոշմանիշային վճարներ

Անի․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ, մեկ հարց ունեմ.

Գրանցվել եմ որպես ԱՁ, միկրոյի հայտարարություն եմ տվել սահմանված ժամկետում, սակայն գործունեություն չեմ իրականացրել։ Արդյո՞ք պետք է վճարել կուտակային վճար և դրոշմանիշային վճար (ըստ տարիքի հանդիսանում եմ կուտակային վճար կատարող)։

Սխալմամբ ԱԱՀ հաշվարկի ներկայացում

Արա․

Շրջանառության հարկ վճարող եմ, սակայն սխալմամբ ներկայացրել եմ ավելացված արժեքի և ակզիզային հարկի միասնական հաշվարկ (թիվ 260 ձև), որի պարտավորությունը ես չունեմ: Ինչպե՞ս ես ուղղեմ սխալը, քանի որ ես շրջանառության հարկ վճարող լինելու ժամանակ չունեմ պարտավորություն 260 ձևը ներկայացնելու համար: Անհրաժե՞շտ է նույն հաշվարկը զրոյական տողերով ներկայացնեմ, թե ՞ դիմեմ ՊԵԿ՝ հաշվետվությունը չեղյալ համարելու համար:

Ապահովագրական հատուցման ձևակերպում

Անի․

Բարի օր: Հարգելի՛ գործընկերներ, եթե ապահովագրական ընկերությունից մեքենայի վնասի փոխհատուցման գումար ենք ստացել, ինչպե՞ս ձևակերպել: Ի՞նչ ձևակերպում տալ: Շնորհակալություն։

Փոխանցում հաշվետու անձին

Աննա․

Բարև Ձեզ, ընկերությունը դրամային հաշվից գումար է առհաշիվ անձին փոխանցել: Հաշվետու անձը կանխիկացրել և տարադրամի փոխանակման կետում կոնվերտացիա է արել, դարձրել է ռուբլի և մուտք է արել ընկերության ռուբլու հաշվին (առհաշիվ գումարի վերադարձ՝ ռուբլով): Խնդրում եմ ասեք՝ խնդիրներ կա՞ն անկանխիկ գործառնությունների մասով։ Ըստ անկանխիկ գործառնությունների մասին օրենքի 3-րդ հոդվածի՝ 1) անկանխիկ ձևով գործառնություն (վճարում)` կանխիկ կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) բանկային հաշվին, կամ անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում, որն ուղղված է (փոխանցվում է) շահառուի (վճար ստացողի) էլեկտրոնային փողի հաշվին: Ընդ որում, անկանխիկ եղանակով նախաձեռնած վճարում է համարվում նախաձեռնողի բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվից կատարված վճարումը (փոխանցումը). 2) 4) կանխիկ ձևով գործառնություն (վճարում)` սույն օրենքով սահմանված` անկանխիկ չհանդիսացող վճարում. Սա վերաբերու՞մ է արդյոք վերոնշյալ գործարքին։ Կանխավ շնորհակալություն:

Ինվոյսի դուրսգրում

Մերի․

Բարև ձեզ, մի հարց գործող հաշվապահներին.

Եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն պետք է ինվոյս ուղարկի արտասահմանյան ընկերության, որի համար թարգմանչության ծառայություն է մատուցում, բացի հիմնական մաքուր ծառայության գումարից շրջհարկի 5%-ը պե՞տք է ներառվի այդ գումարի մեջ, այսինքն ո՞վ է այս դեպքում ԱՁ-ի հարկեր վճարողը լինելու` ԱՁ-ն, թե՞ այդ ընկերությունը։

Եվ 2-րդ հարցս. E- invoicing-ով հաշվի մեջ ինչպե՞ս պետք է գումարը գրվի` շրջհարկով, թե՞ առանց։

ՔԻՊ տևողություն

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք քաղիրավական պայմանագրով աշխատակիցը համարվում է հաստիքից դուրս աշխատակից, և խնդրում եմ ասացեք՝ ժամկետը մաքսիմում որքա՞ն կարող ենք կնքել։

Եվ խնդրում եմ պատասխանել՝ արդյոք քաղաքացիրավական պայմանագրով աշխատակցին հաշվառվու՞մ է ստաժ։
Կանխավ շնորհակալ եմ։

Նվազեցում շահութահարկից

Սուսաննա.

Հարգելի գործընկերներ, եթե ընկերությունը իր հողատարածքի վրա կառուցում է շենք,  որի համար ունի նախագիծ և կատարել է համապատասխան վճարում։ Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ է այդ գումարը  շահութահարկի հաշվարկում որպես ծախս ներառնել։ Ցանկացած պատասխանի դեպքում խնդրում եմ հղումը։

Շնորահալություն:

ՀԴՄ ապրանքների ցանկ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ, որն աշխատում է շրջհարկով, ունի հդմ, որի գործունեությունը աշխատանքների կատարում է։ Հիմա 58 մլն անցնում ա, ինչպե՞ս ՀԴՄ ապրանքների ցանկեր բաժնում ավելացնեմ իմ աշխատանքի անվանումը, նա ապրանք է, սա աշխատանք: Կանխավ շնորհակալ եմ։

Հաշվետվությունների ստորագրում

Աննա.

Բարև Ձեզ։ Հնարավո՞ր է արդյոք «ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» պայմանագիրը file-online.taxservice.am-ում գրանցվելիս ստորագրել առանց eSign համակարգի: Օրինակ՝ տպել-ստորագրել-սքանավորել, տարբերակով կամ էլ ուրիշ էլեկտրոնային ստորագրությամբ:

2) Կասեք, նույնականացման քարտը ընթերցող սարքը հասարակ usb card reader է: Հնարավո՞ր է սովորական էլեկտրոնիկա վաճառող խանութից գնել և օգտագործել քարտն ակտիվացնելու և ստորագրությունների համար։

Ա/Ձ դադարեցում

Լիանա.

Բարև ձեզ։ Ա/Ձ-ն պետք է դադար տա։ Աշխատող չունի, շրջանառությունը 0 է։ Զրոյական հաշվետվեւթյուններից բացի հարկային պարտավորություններ կա՞ն՝ սոց. 5000, եկ․ 5000 և դրոշմանիշային։ Հարկատեսակը կա՞պ ունի։

Թափոնների հավաքում և վերամշակում

Բարև ձեզ։ Մարզում ՍՊԸ-ն իրականացնում է հետևյալ գործունեությունը՝ գնում է թափոններ կամ հավաքում, վերամշակում ու վաճառում։ Կարո՞ղ է լինել միկրոձեռնարկատեր։

Հիմնադրամը գիրք է վաճառում

Դիաննա.

Հիմնադրամը գիրք է հրատարակում և վաճառում։ Ինչպե՞ս կարելի է ցույց տալ այդ վաճառքը հարկային դաշտում, եթե գնորդը ֆիզ․ անձ է և գնել է կանխիկ եղանակով։ Դրամարկղային գիրք պահելու դեպքում ՀԴՄ պե՞տք է, իսկ ինչպե՞ս ձևակերպել հաշվարկային հաշիվ մուտք անելու համար։

Հաշվապահական ձևակերպումներ

Ալիսա.

1)Ձեռք են բերվել նյութեր 600.000 դրամի, վճարումը կատարվել է բանկային փոխանցմամբ։

2)60.000 դրամի նյութեր օգտագործվել են իրացման բաժնում։

3)Տրվել է կանխավճար 4000.000դր, որի դիմաց ձեռք է բերվել 7000.000դր ապրանքներ, մնացածը մնալով պարտք։

4)200.000 դր արժողությամբ նյութերը փոխանակվել են համարժեք ապրանքների հետ։

5)Ստացվել է կանխավճար 3000.000դր, որի դիմաց մատակարարվել է 3000.000դրամ արժողությամբ ապրանքները 4000.000դրամով, մնացածը մնալով պարտք։

Ինչպե՞ս ձևակերպեմ։

Վարձակալություն ֆիզ. անձից

Կարինե.

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը տարածքը վարձակալել է ֆիզ. անձից, ապա նրան ըստ պայմանագրի ամսական վարձավճար փոխանցելուց հետո ես պետք է կազմեմ կատարողական ակտ, իսկ ինվոյիս պե՞տք է դուրս գրել ֆիզ. անձի տվյալներով։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս ձևակերպեմ։ Կանխավ շնորհակալություն։

Ուսուցչի աշխատավարձ

Ժասմենա.

Խնդրում եմ պատասխանել՝ եթե ուսումնական հաստատությունը ծնողի վճարի հիման վրա իրականացնում է դասապատրաստում, ինչպե՞ս է ձևավորվում ուսուցչի աշխատավարձը։ Արդյո՞ք աշակերտների քանակը պետք է հաշվի առնվի։ խնդրում եմ հաշվարկի ձևը նկարագրել։ Շնորհակալություն։