Աշխատաժամանակի շաբաթական սահմանափակում

Աիդա․

Տարբեր գործատուների մոտ աշխատելիս, շաբաթական 48 ժամ սահմանաչափ կա՞։

Կոմունալ ծախսերի մասով հաշիվների ներկայացում վարձակալներին

Համլետ․

Բարև Ձեզ, ընկերությունը զբաղվում է իր սեփական տարածքները վարձակալության տալով։ Արդյո՞ք ընկերության կողմից վարձակալներին տրամադրված հոսանքի, գազի և ջրի համար ներկայացված հաշիվները կդիտվեն որպես չլիցենզավորված գործունեություն։

Ֆիզիկական անձը կանխիկ կանխավճար է վճարել

Շուշանիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձի համար ապրանքներ պետք է մատարկարվի, հարկային հաշվով, բայց նախօրոք կանխիկ վճարում է կատարել 93 000 դրամ, որի դիմաց տրվել է կանխիկ մուտքի օրդեր, որի նպատակ դաշտում նշվել է կանխավճար մարտարկարվող ապրանքի դիմաց: Հարց՝ արդյո՞ք դա օրենքի խատում չի, քանի որ 300 000 դրամը չի գերազանցում: Կանխավ շնորհակալ եմ։

Հաշվապահական ձևակերպումներ

Լիլիթ․

Բարև ձեզ: Խնդրում եմ կարող ե՞ք ինձ օգնել հետևյալ գործառույթների ձևակերպումները տալ:

1. Անհատույց՝ որպես շնորհ ստացվել են ոչ նյութական ակտիվներ 200 000 դրամ:

2. Դուրս է գրվել լուծարված շենքի կուտակված մաշվածությունը 1 200 000 դրամ.

3. Հաշվարկային հաշվից վճարվել են շահաբաժիններ բաժնետերերին 3 000 000 դրամ:

4. Դուրս է գրվել լուծարված շենքի հաշվեկշռային արժեքը 3 800 000 դրամ:

5. Նախորդ տարվա շահույթի հաշվին ավելացվել է կանոնադրական կապիտալը 4 000 000 դրամ:

6. Կազմակերպությունում օգտագործվող հեռուստացույցը անհատույց հանձնվել է դպրոցին 70 000 դրամ:

7. Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է պատրաստի արտադրանքի պակասորդ 560 000 դրամ:

8. Հաշվարկային հաշվում ստացվել է հասույթը արտադրանքի վաճառքից 40 000 000 դրամ:

9. Պահուստային կապիտալի հաշվին ավելացել է կանոնադրական կապիտալը 3 000 000 դրամ:

10. Գույքագրման ժամանակ հայտնաբերված երկարաժամկետ օգտագործման գործիքների պակասորդը դուրս է գրվել հաշվեկշռային արժեքով 4 800 000 դրամ:

Ի՞նչ տեսակի հաշիվ դուրս գրել

Նարեկ․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. կազմակերպությունը զբաղվում է սպասարկման ծառայություն մատուցելով, լինում են դեպքեր, երբ բացի սպասարկելը անհրաժեշտ է լինում տեղադրել ինչ-որ դետալներ, շարժիչ և այլն, նման դեպքում նյութերը գնում է այլ կազմակերպությունից և տեղադրում է իր կողմից սպասարկվող կազմակերպությունում, կազմվում է կատարողական ակտ՝ նշելով նյութերի գինը և աշխատանքը։ Հարցս հետևյալն է՝ ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրել. 1. ծառայություների մատուցման հաշիվ՝ նշելով կատարողական ակտի ընդհանուր գումարը, թե՞ առանձին հաշիվներ՝ մեկը ապրանքների մատակարարման, մյուսը՝ աշխատանքի/ծառայությունների մատուցման հաշիվ։

Էնդրյու Կարնեգին և նրա հաշվապահ Ջեյմս Ռ. Մակդոնալդը

Հետաքրքիր մի փաստ վերաբերում է Էնդրյու Կարնեգիին՝ պողպատի հայտնի մագնատին: Կարնեգին գործարար էր, ով դարձավ պատմության ամենահարուստ անհատներից մեկը: Այնուամենայնիվ, հետաքրքրաշարժն այն դերն է, որը խաղացել է նրա հաշվապահ Ջեյմս Ռ. Մակդոնալդը հարստության հասնելու գործում:

Կարդալ ավելին “Էնդրյու Կարնեգին և նրա հաշվապահ Ջեյմս Ռ. Մակդոնալդը”

Փոխառության տրամադրում ՍՊԸ հիմնադրի կողմից

Նազելի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․

1․ Նոր գրանցված ՍՊԸ (ԱԱՀ-ով հարկվող) հիմնադիրն ու տնօրենը նույն անձն է, կարո՞ղ է որպես ֆիզիկական անձ փոխառություն տալ ՍՊԸ-ին առաջիկա ծախսերի համար մինչ գործունեությամբ շահույթ ստանալը։

2․ ՍՊԸ-ն ի՞նչ տեսակի հաշվետվություններ պետք է ներկայացնի հարկային մարմին, հնարավորության դեպքում խնդրում եմ նշել թվերով։ Շնորհակալություն։

Միջպետական ուղևորափոխադրումներ

Գալյա․

Բարև ձեզ։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկատեսակով է հարկվում միջպետական ուղևորափոխադրումները միկրոավտոբուսներով։

Աշխատանքային ստաժի հաշվարկ

Վահե․

Աշխատանքային ստաժը փորձաշրջանի՞ հրամանից է հաշվարկվում, թե՞ հիմնական հրամանից։

Շինության կառուցման հաշվապահական ձևակերպումներ

Լիանա․

Ընկերությունը վարձակալել է հողատարածք և վրան շինություն է կառուցել որպես խանութ։ Ստացել է բետոնի և ծառայությունների մատուցման հաշիվներ։ Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ։

Հարկային հաշվի դուրսգրում մատակարարի անունից

Գոհար․

Բարև Ձեզ։ Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կատարվել է վճարում Դոմենի համար, ապա դրա համար մատակարարի անունից հարկային հաշիվ գրվու՞մ է, թե՞ ոչ։

Երաշխիքային սպասարկման հաշվապահական ձևակերպումներ

Գևորգ․

Կազմակերպությունը, համաձայն հրապարակային պայմանագրի, իրականացնում է երաշխիքային սպասարկում և անհատույց փոխարինում է շարքից դուրս եկած դետալը։ Խնդրում եմ ասել հաշվապահական ձևակերպումները։

Աշխատանքների կատարում օտարերկրյա քաղաքացու կողմից

Սերգեյ․

Բարև Ձեզ, ՍՊԸ-ն ցանկանում է պատվիրել աշխատանքներ ֆիզանձ Բելառուսի քաղաքացուց, որը բնակվում է Սերբիայում և Հայաստանում որևէ կարգավիճակ չունի: Քանի որ աշխատանքները կատարվում են պետական դրամաշնորհի շրջանակում Հայաստանում իր աշխատանքները համարվում են «աշխատավարձ»: Այստեղից հարց է ծագում՝ պետք է ՀՀ-ում վճարվի եկամտային հարկը, հաշվի առնելով կրկնակի հարկման ռեժիմի առկայությունը։ Թե՞ պետք է վճարվի ամբողջ գումարը ու պահվի միայն դրոշմանիշային վճարը։ Կանխավ շնորհակալություն պատասխանելու համար:

Շահաբաժնի եկամտային հարկի վերադարձ

Արման․

Եթե ՍՊԸ մասնակցի կողմից ստացված շահաբաժինը ներդրվում է ընկերության կանոնադրական կապիտալում, ապա այս շահաբաժնի մասով վճարված եկամտային հարկը կարող է վերադարձվել։ Ինչպե՞ս է այդ վերադարձն իրականացվում։ Խնդրում եմ նկարագրել քայլերը։ Շնորհակալություն։

Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ

Սյուզի․

Բարև Ձեզ։ Եվրոպական երկրում իրականացվել է միջոցառում, արդյունքում եվրոյով վճարում է կատարվել կազմակերպությանը, տվյալ եռամսյակի համար պե՞տք է ներկայացվի ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն։ Եվ ստացած գումարից պե՞տք է վճարվի շահութահարկ։ Շահութահարկի գումարը կարո՞ղ եմ ներկայացնել նշված միջոցառման հետ կապված ծախսերը նվազեցնելուց հետո զուտ շահույթի 18 տոկոսի չափով, թե՞ այլ կերպ է հաշվարկը լինում այս դեպքում։

Էլեկտրոնային ՀԴՄ

Տաթև․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ է հարկավոր էլեկտրոնային ՀԴՄ ձեռք բերելու համար, օնլայն ծաղիկի խանութի համար։

Մայրության նպաստ դադարեցված ԱՁ համար

Անուշ․

Բարև ձեզ։ Եթե ես ունեմ ժամանակավորապես դադարեցված ԱՁ, ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ մայրության նպաստ ձևակերպելու համար։ Եվ ի՞նչ ժամանակահատվածում է նստում գումարը։

Ոչ նյութական ակտիվների վաճառք ոչ ռեզիդենտին

Արևիկ․

Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը վաճառում է ոչ ռեզիդենտին (Ղազախստանի ռեզիդենտին) իր ստեղծած ոչ նյութական ակտիվները՝ ֆիլմեր, սցենարներ: Ի՞նչ հարկեր են առաջանում ՀՀ ռեզիդենտի մոտ ՀՀ-ում, բացի շահութահարկից։

Նաև հետաքռքրում է հակառակ գործարքը։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը գնում է ոչ նյութական ակտիվ՝ ֆիլմի սցենար, ոչ ռեզիդենտ կազմակերպությունից (ՌԴ ռեզիդենտ)։ Ի՞նչ հարկեր են առաջանում ՀՀ ռեզիդենտ կազմակերպության մոտ ՀՀ-ում։

ԱՁ գործունեության դադարեցում և ՍՊԸ-ով շարունակում

Անի․

Բարև ձեզ։ ԱՁ-ն, որը աշխատում է ԱԱՀ-ով (պատահական է հայտնվել հարկման ընդհանուր համակարգում, քանի որ շրջ․ հարկի հայտարարության ժամկետը բաց է թողնվել) մտադրություն ունի կասեցնելու գործունեությունը՝ ՍՊԸ գրանցելու և նույն գործունեությունը շարունակելու նպատակով: ԱՁ-ն ունի որոշ սարքավորումներ, որոնք պետք է տեղափոխվեն ՍՊԸ, բացի այդ կա տարածք, որը ԱՁ-ի սեփականությունն է: Արդյո՞ք հնարավոր է անհատույց օգտագործման պայմանագրով տարածքը տրամադրել ՍՊԸ-ին, և արդյո՞ք որևէ հարկ կառաջանա։ Սարքավորումների տեղափոխման հետ կապված կհուշեք տարբերակներ՝ առավել նպաստավոր հարկային տեսանկյունից: Կանխավ շնորհակալ եմ: