Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտահանում ՌԴ

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել․ տեղական ֆիրման օդային բեռնափոխադրմամբ արտահանել է ապրանքներ ՌԴ, ընդ որում 4 տարբեր հաշիվ/ապրանքագրերի համար կազմվել է 1 ավիաբեռնագիր։ Խնդիրը նրանումն է, որ 2 ապրանքագիրը կազմված են ռուբլով, իսկ 2-ը՝ եվրոյով։ Ես չեմ հասկանում՝ այսպես հնարավո՞ր է իրականացնել արտահանում։ Եվ ԵՏՄ վիճերը ինչպե՞ս տամ, չէ՞ որ պետք է միայն մեկ արժույթ նշվի։ Թե՞ պետք է ամեն ապրանքագրի համար կազմեմ առանձին վիճ, բայց փաստաթղթերում նշեմ նույն ավիաբեռնագիրը։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Համակցված կերերի արտադրություն իրականացնելու համար

Գրիգոր․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: "Համակցված կերերի արտադրություն" գործունեության համար ի՞նչ առանձնահատկություններ կան: Գործունեությունը լիցենզավորման ենթակա՞ է, թե՞ ոչ: Բացի ԱԱՀ, շահութահարկի, եկամտային հարկի հաշվետվություններից, ուրիշ ի՞նչ հաշվետվություններ կան, և բացի ՍԱՊԾ-ում գրանցվելուց, ուրիշ ի՞նչ պարտավորություններ կան: Խնդրում եմ, եթե կան հաշվապահներ, որոնք վերոնշյալ գործունեությամբ կազմակերպության հաշվապահական հաշվառում են վարում, հնարավորինս մանրամասնեք։ Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտ

Հայարփի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Տեղյա՞կ եք արդյոք ակտիվ է 79 ձևի աշխատողի գրանցման հաշվետվության ձևում "ԿՐՃԱՏ ՏևՈՂՈՒԹՅՈՒՆ" դաշտը, թե՞ միայն լրիվ և ոչ լրիվ աշխատաժամանակն են առհասարակ լրացնում։ Շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առևտուր իրականացնելու համար

Աստղիկ․ Բարև Ձեզ։ Ես հագուստ ունեմ՝ մոտ 100 կտոր, որը ուղարկել են այլ երկրից, բայց հայտարարագիր չի լրացվել և մաքսատուրք չի վճարվել, քանզի տարբեր ժամանակահատվածներում է եկել։ Կարո՞ղ եմ այդ պարագայում տալ, որպեսզի վաճառեն խանութում կամ ինքս վաճառեմ խանութում և եկամտային հարկ վճարեմ, թե ինչպե՞ս է արվում այդ պրոցեսը։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակցի փոխարինում

Սուսաննա. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Եթե նույն կազմակերպության աշխատակիցը պետք է փոխարինի ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, ապա տնօրենը պետք է տվյալ աշխատակցին ազատի՞ իր հաստիքից և ընդունի այլ հաստիքում` ֆիզ. արձակարդում գտնվող աշխատակցի փոխարեն։ Ազատման հրամանի բովանդակությունը ինչպիսի՞ն պետք է լինի, ի՞նչ հիմքով է տնօրենը ազատում մյուս հաստիքից և ընդունում այլ հաստիքով։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման վերաբերյալ

Ռուբ․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատակցուհին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ մայրության նպաստի հաշվարկման համար, որի առաջացման սկիզբը 22.04.2022-ն է, մինչ այսօր չի ներկայացել աշխատանքի և այլևս չի ցանկանում աշխատել։ Կասեք՝ կարո՞ղ եմ իրեն ազատել աշխատանքից այս ամիս, և այդ դեպքում ինչպիսի՞ հաշվարկներ պետք է կատարել։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հրամանների համարակալում

Անյա. Բարև Ձեզ։ Մի ճշտում եմ ցանկանում կատարել։ Աշխատակցին ազատելու դեպքում, ըստ ազատման հիմքի, հրամանի մեջ համարները տարբե՞ր են լինում, թե՞ կարող եմ հերթականությամբ շարունակել։
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Ա4 թղթի ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Ա4 թղթի ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով: Կից փաստաթղթեր․
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ոչ լրիվ աշխատաժամանակ

Հայարփի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, թե՞ կարող եք՝ օգնեք հասկանամ։ Արդյոք մանկավարժները, դասպատրաստողները և հոգեբանները ընդգրկվու՞մ են կրճատ աշխատաժամանակի մեջ՝ մինչև 36 ժամ նորմալ տևողությամբ, շաբաթ, և ըստ դրա նվազագույնը սահմանվու՞մ է արդյոք 454 դրամ։ 2. Եթե ժամավճարով աշխատողին 1 ժամվա համար վճարում եմ 1000 դրամ աշխատավարձ, ներառյալ՝ հարկերը, դրոշմանիշային վճարը ո՞վ պետք վճարի։ Նշեմ նաև, որ ամսական ընդհանուր ծավալը չի գերազանցում, օրինակ՝ 25 000-ը, այսինքն՝ փաստացի քիչ ժամեր է աշխատում, օրինակ՝ 25ժամ*1000 դրամ=25 000 դրամ՝ հարկերով։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը կենսաթոշակային տարիքի է

Անուշ. Բարև ձեզ։ Կասեք՝ եթե աշխատողի կենսաթոշակային տարիքը լրացել է և ուզում ենք պայմանագիրը երկարաձգել, հրաման պիտի՞ տրվի անպայման, թե ինչպես պիտի արվի, և օրենքի հղում կա՞ արդյոք։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում ՀՀ տարածքում

Անի. Խնդրում եմ ուղղություն տալ. 1. եթե աշխատակիցներին գործուղում ենք Շիրակի մարզ, բայց նույն օրը հետ են գալիս, հաշվետվություն գրու՞մ են, եթե միայն օրապահիկն է: Ի՞նչ է անհրաժեշտ գործուղում ձևակերպելու համար: 2. Գործուղվել են 2 աշխատակից ՀՀ Տավուշի մարզ, Իջևան, աշխատանքների կատարման համար, սակայն մնացել են այնտեղ գիշերելու: Հյուրանոցից հաշիվ են դուրս գրել էլեկտրոնային: Ինչպե՞ս վարվել գործուղման հաշվետվության հետ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդ

Լուսի. Արդյո՞ք միևնույն գործատուի մոտ երկու տարբեր աշխատանքային պայմանագրերով աշխատող անձը կարող է օգտվել արձակուրդի իր իրավունքից, երկու տարբեր աշխատանքային պայմանագրերով հասանելիք արձակուրդային օրերի գումարային հաշվարկի մեթոդով, թե՞ միաժամանակ պահպանելով երկու աշխատանքային պայմանագրերով հասանելիք արձակուրդի բոլոր օրերի համար վճարվելու իրավունքը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատակիցների պարտադիր պատվաստման հրաման

Հայկ. Բարև Ձեզ։ Խնդրեմ կասե՞ք՝ հիմա աշխատողին աշխատանքի ընդունելիս գործատուն այլևս պարտավոր չէ՞ պահանջել քովիդի պատվաստման սերտիֆիկատը կամ բացասական թեստի թուղթը: Կխնդրեմ օրենքի հղում անել: Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դուրսգրված հաշվարկային փաստաթուղթ

Ռուբ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պարազբանել ՀՕ121 հոդվածի 7-րդ մասի 1,2 կետերը։ 1. Եթե ճիշտ եմ հասկանում, ապա, եթե օրինակ՝ աշխատանքների կատարման համար ձեռք են բերվել նյութեր 2021-ին, բայց աշխատանքների կատարման փաստը հավաստող հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել 2022-ին, ապա այդ ծախսերը վերաբերվում են 2022-ի՞ն և 2021-ի շահութահարկից նվազեցման ենթակա չե՞ն։ 2. Եթե ճիշտ եմ հասկացել հոդվածի բովանդակությունը, ապա այդ դեպքում, եթե 2022-ին ֆիրման անցնում է շրջանառության հարկի դաշտ, ապա ինչպե՞ս պետք է վարվի այդ նյութական ծախսումների և աշխատանքների կատարման հետ անմիջական կապ ունեցող ստացված ծառայությունների հետ։