
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի սոցիալական ցանցերի և կորպորատիվ բլոգի կառավարման համար ՍՄՄ ընկերություն ընտրելու նպատակով:

Դրամարկղային գիրքը սխալ է լրացվել
Լիլիթ․
Բարև ձեզ։ Նախորդ ամսվա դրամարկղային գիրքը սխալ է լրացվել, 30․09-ի թիվը հաջորդ օրը մինչև կեսօր չի արտացոլվել, հետևաբար սեպտեմբեր ամսում չի նշվել։ Ի՞նչպես կարելի է դա շտկել, այս ամսվա սկզբին գրած գումարը խմբագրելով։ Նախապես շնորհակալություն։

Հիմնադրին պատկանող անշարժ գույքի վարձակալություն
Նելլի․
Բարև Ձեզ։ Կարո՞ղ է հիմնադիրը իր սեփականություն համարվող անշարժ գույքը տա վարձակալության, իր իսկ ՍՊԸ-ին, որը աշխատում է շրջանառության հարկով։ Եվ այդ դեպքում վարձակալության եկամտային հարկը կրկի՞ն կազմում է 10%։

Wildberries հարթակում ապրանքների վաճառք
Դավիթ․
Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ ուզում բացել Wildberries հարթակում ապրանքներ վաճառելու նպատակով։ Խնդրեմ ասել՝ ի՞նչ հարկեր եմ վճարելու, ՀԴՄ սարք անհրաժե՞շտ է, և ապրանքները դրսից է բերվելու վաճառքի համար։

Բրենդի գրանցում
Рипи.
Ինձ պետք է ուղեցույց, թե ինչպես քայլ առ քայլ գրանցեմ բրենդս։ Կարո՞ղ եք մանրամասն ուղղորդել։

Գրանցում որպես ԱՁ ԴԱՀԿ կողմից կալանք ունենալու դեպքում
Զավեն․
Բարև ձեզ։ Ունեմ հաշվիս վրա կալանք հարկադիր մարմնի կողմից, բայց ցանկանում եմ բացել ԱՁ։ Արդյո՞ք հնարավոր է։

Աշխատած օրերի քանակ և աշխատավարձ
Աշոտ․
Բարև ձեզ։ Եթե Աշխատողն ունի կուտակված արձակուրդի օրեր, օրինակ՝ 20 օր, որից 10 օրը գնում է արձակուրդ, օրինակ սեպտեմբեր ամսին, սեպտեմբեր ամսվա եկամտային հարկի հաշվարկում աշխատած օրերի քանակը և աշխատավարձը հաշվարկվում է մնացած 11 օրվա համար, թե՞ 21 օրվա համար։

Արդյո՞ք վնասի փոխհատուցումը ԱԱՀ-ով հարկվող գործարք է
Նոնա․
Խնդրում եմ պատասխանել: Կազմակերպությունը իրականացնում է բեռնափոխադրման կազմակերպման ծառայություններ, գործում է հարկման ընդհանուր համակարգում: Ծառայություն մատուցելիս հաճախորդի մեղքով առաջացել են որոշակի ծախսեր, որի համար բացի հիմնական ծառայության մատուցումից, որը ԱԱՀ-ով հարկվող է, հարկային հաշվի մեջ առանձին տողով նշվում է վնասի փոխհատուցում: Արդյո՞ք այն համարվում է ԱԱՀ-ի հարկման օբյեկտ:

Ե՞րբ պետք է հանձնել հաշվետվությունը
Անահիտ․
2023թ․ շահաբաժինը վճարվել է 27.06.24թ.-ին և 05.08.24թ.-ին: 165 հաշվետվությունը ե՞րբ պետք է հանձնեմ, շնորհակալություն։

ԱԱՀ վճարող համարվելու դիմում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ՍՊԸ աշխատում է շրջանառության հարկով, բայց 115 միլիոն շեմը շուտով կանցնի։ Ցանկանում է դիմում ներկայացնել՝ ԱԱՀ վճարող համարվելու համար, որպեսզի հետո ավտոմատ չանցնի, այս դեպքում ո՞ր կետը պետք է լրացնի դիմումի։ Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս հաստատել չեղարկված հաշիվը
Հասմիկ․
Բարև ձեզ, մեզ ապրանք մատակարարող ընկերությունը հաշիվ ապրանքագիրը սխալ լրացնելու համար չեղարկել է, հիմա ես պետք է չեղարկված հ/ապրանքագիրը հաստատե՞մ, թե՞ ոչ, եթե այո՝ խնդրում եմ ասեք ինչպես:

ԱՁ-ն համագործակցում է Yandex-ի հետ
Արփինե․
Հարգելի խմբակիցներ, ԱՁ-ն համագործակցում է Yandex-ի հետ և բացել է տաքսոպարկ։ Մի շարք հարցեր կան, խնդրում եմ չանտեսել․☺️
1․ Արդյո՞ք պարտավորություն ունի վճարել տարեկան 100,000 դրամ պետական տուրք մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար։
2․ Արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի վճարման պարտավորությունը իր վրա է, թե՞ Yandex-ի (1.5 %-անկանխիկի և 2 % կանխիկ վճարումների դեպքում)։ Այս դեպքում այդ հաշվարկը ինչպե՞ս է կատարվում, եթե գումարի 7 %-ը տաքսոպարկինն է, 5 %-ը Yandex-ինը։ Հավանաբար մեզ հասանելի 7 %-ի համա՞ր ենք հաշվարկելու պետական տուրք։
3․ Որքանով տեղյակ ենք, կարող է գործունեությունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ՝ այդ գործունեության մասով վճարելով պետական տուրք և շրջանառությունը ներկայացնելով միկրոյի տարեկանի մեջ։
4․ Վարորդներին քաղաքացիաիրավական պայմանագրերով է պետք գրանցել, թե՞ ոչ։
5․ Էլեկտրոնային ՀԴՄ կարծես թե հարկավոր չէ։

Հարկային պարտավորություններ տարածքի վարձակալության դեպքում
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ վարձակալությամբ տարածք ենք վերցրել հանրային սննդի համար, մարզում է գտնվում։ Վարձատուն ՍՊԸ է, որը գործում է ԱԱՀ-ով, իսկ վարձակալը ԱՁ է, միկրոյով է գործում։ Հիմա ո՞վ ի՞նչ հարկային պարտավորություն ունի, և ո՞վ է հաշվետվություն ներկայացնելու 189 ձև։ Կանխավ շնորհակալ եմ։

Վարձատրությունը ստացվում է կրիպտոարժույթով
Աննա․
Բարև ձեզ, ես կատարում եմ ֆրիլանս աշխատանք և վարձավճարը ստանում եմ կրիպտոարժույթով: Այդ արժույթը վաճառում եմ մաս-մաս, գումարը ստանում եմ իմ բանկային հաշվին: Լսել եմ, որ 2025 թվականից պետք է հայտարարագրվի բոլոր եկամուտները, խնդրում եմ ասել՝ ի՞նչ պետք է անել այս դեպքում: Որքա՞ն հարկ պետք է վճարեմ։

Հանրային սննդի շրջանառության հարկի նվազեցումներ
Վարդ․
Հանրային սննդի ոլորտում շրջանառության հարկի ծախսերի մեջ ներառվու՞մ է արդյոք փաստաթղթերով հիմնավորված վարձակալության վճարը, էլեկտրաէներգիայի ծախսը և աշխատավարձը։


ԱԱՀ պարտավորություն բազային յուղ ներմուծելու դեպքում
Անի․
Ողջույն, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ օգնել. մեր կազմակերպությունը ԱԱՀ վճարող է։ ԵՏՄ -ից ներմուծել ենք բազային յուղ, դասակարգիչը՝ 2710199800, որը պետք է օգտագործվի որպես հումք՝ շարժիչային յուղ արտադրելու համար: Իրավիճակը. ԵՏՄ հաշվետվություն ենք ներկայացրել, և ավտոմատորեն հաշվարկվել է ներմուծման ակցիզային հարկ՝ գործող դրույքաչափով, որը վճարել ենք պետ բյուջե: Հարցը. արդյո՞ք պետք է վճարել նաև ԱԱՀ:

Обязательство постановки на учет в налоговом органе
Екатерина.
Здравствуйте. Согласно Порядку взимания НДС при оказании услуг в электронной форме (приложения к договору и протоколу о ЕАЭС), В целях уплаты НДС налогоплательщик одного государства-члена, оказывающий услуги в электронной форме организациям и (или) индивидуальным предпринимателям, местом осуществления деятельности которых признана территория другого государства-члена, за исключением случаев, предусмотренных пунктом 11, подлежит постановке на учет в налоговом органе этого другого государства-члена, если такая обязанность предусмотрена законодательством этого другого государства-члена.
Подскажите, пожалуйста, в законодательстве Армении есть такое обязательство?

Հաշիվը սխալմամբ չեղարկվել է
Սարգիս․
Բարև Ձեզ։ ԱՁ-ը ծառայությունների մատուցման հաշիվը սխալմամբ չեղարկել է, բայց մյուս կողմը գումարը փոխանցել է։ Դրանից հետո հաշիվ դուրս գրողը ԱՁ փակել է։ Հիմա մյուս կողմը ուզում է, որ հաշիվը գրվի, կամ ի՞նչ լուծում կա։ Շնորհակալություն։

Ավտոմեքենայի յուղի վաճառք
Վահագն․
Ավտոմեքենայի յուղի վաճառքը խանութից, որն աշխատում է շրջ. հարկով, ո՞ր դեպքում կարող է հարկվել նաև ակցիզային հարկով։ Օրինակ, ներմուծում չի կատարում, բայց այլ կազմակերպությունից ձեռք է բերում յուղ 60, կամ 100 լիտրանոց տարայով և վաճառում խանութից լիտրով։
Վերջին մեկնաբանություններ