
Հաշվապահի աշխատանքային պարտականությունները դրվել են հաշվետարի վրա
Անի.
Եթե հաշվապահը մեկնել է արձակուրդ, և աշխատանքային պարտականությունները դրվել են հաշվետարի վրա, ինչպե՞ս պետք է կատարվի վարձատրությունը, կարելի՞ է արդյոք վճարել աշխատավարձի տարբերությունը:

Քանի՞ արձակուրդային օրեր են հասնում աշխատակիցներին
Գայանե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ կօգնե՞ք հետևյալ հարցում. Հասարակական կազմակերպության սոց․ աշխատողին, հոգեբանին, արտթերապևտին և մասնագիտական ուսուցման խմբավարին քանի՞ արձակուրդային օրեր են հասնում: ՀԿ-ն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցության ցերեկային կենտրոն է։ Շնորհակալ եմ։

Հղիության և ծննդաբերության արձակուրդ մեկնող աշխատողը ցանկանում է աշխատել ևս մեկ ամիս
Հասմիկ․
Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ ՀՀ ԱՕ համապատասխան հոդվածը, որի հիման վրա գործատուն կարողանա վարձատրել, եթե ես հղիության և ծննդաբերության նպատակային արձակուրդի տեղեկանք ունեմ, սակայն ցանկություն ունեմ աշխատել ևս մեկ ամիս:

Կարելի՞ է արդյոք ուղղում կատարել գրանցման հայտում
Մարինե.
Բարև ձեզ: Հարցս շտապ է. պարետի՝ մարտի 31-ի որոշմամբ արգելվեց հանրային տրանսպորտի գործունեությունը մինչև մայիսի 18-ը, այդ ժամանակաշրջանի համար աշխատողների համար ԱՎՈՒՄ-ը եղել է զրո: Գրանցման հայտում տվյալ ժամանակաշրջանի համար ցույց եմ տվել չվճարվող արձակուրդ ապրիլի 1-ից մինչև մայիսի 18-ը, կարծում եմ՝ սխալ եմ արել, քանի որ վճարումը չենք կատարել համաձայն ՀՀ ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի: Կարո՞ղ եմ արդյոք ուղղում կատարել հայտում (ծրագիրը թույլ է տալիս), և կա՞ արդյոք որևէ պատասխանատվություն այդ ուղղման համար:

Արձակուրդային գումարը ո՞ր ամսվա հաշվետվությունում պետք է արտացոլել
Գագիկ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե աշխատողը արձակուրդ է գնում հունիսի 1-ից, արձակուրդայինը վճարվել է մայիսի 27-ին, եկամտային հարկի հաշվետվությունը ներկայացնելիս արձակուրդայինի գումարը մայիսի եկամուտների մեջ ներառե՞մ:

Ի՞նչ սկզբունքով են հաշվարկում նպաստը
Մարիամ.
Բարև ձեզ։ Մի հարց ունեմ. եթե աշխատողը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և կրկին ֆիզ. է գնում, այդ դեպքում ի՞նչ սկզբունքով ենք հաշվարկում նպաստը։

Աշխատողի համար սահմանվել է ոչ լրիվ աշխատաժամանակ
Արման Մանուկյան.
Բարև ձեզ: Ես ունեմ հարց` կապված ոչ լրիվ աշխատաժամանակի հետ: Աշխատանքային պայմանագրում ճի՞շտ է, որ գրվի՝ Աշխատողի համար սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ 3 (երեք) հանգստյան օրով: Քանի որ աշխատողը աշխատում է շաբաթը 3 օր՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, և աշխատողին տրամադրվում է ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 26 աշխատանքային օր տևողությամբ։ Ավելացնեմ նաև, որ գործատուի գործունեությունը ատամնաբուժական կլինիկա է:

Չվճարվող արձակուրդն ամբողջությամբ օգտագործվել է
Հերմինե.
Բարև ձեզ: Մի հարց ԱՁ կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ. եթե աշխատողների չվճարվող արձակուրդներն ավարտվել են, և նրանք էլ չունեն օգտվելու այդ հնարավորությունից այս տարի, ինչպե՞ս վարվել, եթե գործատուն չի ցանկանում ազատել կամ դադարեցնել գործունեությունը, չի կարողանում վճարել, մինչև կվերսկսի աշխատանքը, արդյո՞ք բացակա դնելով խախտում չեմ անում:

Արձակուրդայինի հաշվարկման կարգ
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: 2020թ. մայիսին աշխատակիցը գնում է արձակուրդ: 2019թ. նա աշխատել է 0.75 դրույքով, իսկ 2020թ. հունվարից՝ 1 դրույքով: Արձակուրդայինի միջին ամսականը (որի մեջ ներառված են արձակուրդի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների լրիվ աշխատավարձը, իսկ պարգևատրումները՝ 1/12 մասով) կազմել է այս պահին գործող նվազագույն աշխատավարձից ցածր: Արդյո՞ք պետք է հիմք ընդունել այս պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը:

Կարո՞ղ է արդյոք անձը դառնալ «Դայակ պետության հաշվին» ծրագրի շահառու
Սիրանուշ.
Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում, հիմա ֆիզ. արձակուրդում եմ, երեխաս 1 տարեկան է, ցանկանում եմ վերադառնալ աշխատանքիս, ուզում եմ իմանալ որպես դայակ կարո՞ղ եմ մայրիկիս գրանցել, որքա՞ն է վճարվում, և դպրո՞ցն է վճարում դայակին, թե՞ պետությունը: Նախապես շնորհակալություն:

Արձակուրդի մեկնում համատեղությամբ աշխատանքի դեպքում
Անի․
Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել. համատեղությամբ աշխատելու դեպքում հնարավո՞ր է հիմնական աշխատավայրից գնալ ամենամյա արձակուրդ, իսկ մյուս կազմակերպությունում մնալ աշխատանքի մեջ։

Արդյո՞ք արձակուրդի օրերը կրճատվում են
Լուսինե.
Բարև ձեզ: ԿԽնդրեմ պատասխանել հետևյալ հարցին. աշխատողը արձակուրդ է գնացել մարտի 9-ից՝ 10 օր ժամկետով, և մարտի 13-ին արտակարգ դրություն է հայտարարվել: Արդյո՞ք արձակուրդը կրճատվում է:

Անձը ցանկանում է վերադառնալ աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդի ժամկետը լրանալուց հետո
Քրիստինե.
Բարև ձեզ։ Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում՝ մինչև 3 տարեկան։ Հունիսի 23-ին լրանում է երեխայի 3 տարեկանը, և ես տեղեկացրել եմ դպրոցի տնօրենին, որ գնալու եմ աշխատանքի։ Բայց տնօրենը ուզում է սեպտեմբերից ինձ ընդունի, ի՞նչ անեմ այս դեպքում: Ըստ կարգի քանի՞ օր առաջ դիմում ներկայացնեմ:

Մայրության նպաստի հաշվարկի դեպքում
Վիկա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել. պետք է մայրության նպաստի հաշվարկ կատարեմ: Տնօրենը հուլիսի 14-ից մինչև օգոստոսի 19-ը գտնվել է արձակուրդում: Միջին աշխատավարձը հաշվելիս հաշվի առնվու՞մ է կիսատ ամիսներին ստացած աշխատավարձը:

Ինչպե՞ս է պահվում դրոշմանիշային վճարը
Անուշ․
Բարև ձեզ։ Եթե արձակուրդայինի գումարից պահվում է դրոշմանիշային վճար, և նույն ամսվա մեջ նույն աշխատողին 7 օր հետո փոխանցվում է աշխատավարձ, նորի՞ց դրոշմանիշայինը պետք է պահենք։ Շնորհակալություն։

Վերջնահաշվարկի կատարում
Անի.
Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատանքային օրենսգրքին և արձակուրդայինի/վերջնահաշվարկի հաշվարկմանը։ Եթե ես գործի եմ ընդունել աշխատողին 19 օգոստոսի 2019թ․ և ազատում եմ աշխատանքից 22 փետրվարի 2020թ., քանի՞ ամսվա համար պետք է հաշվեմ վերջնահաշվարկը, եթե աշխատողը չի գնացել արձակուրդ։ Արդյո՞ք օգոստոսի և փետրվարի աշխատած օրերը կարելի է հաշվել որպես 1 ամիս, թե՞ ո՛չ օգոստոսը և ո՛չ էլ փետրվարը հաշիվ չեն, քանի որ կիսատ են։ Եվ արձակուրդային գումարը հաշվելուց արձակուրդի ո՞ր օրերն եմ հիմք ընդունում (աշխատանքայի՞ն, թե՞ օրացուցային): ԱՕ-ում դրա վերաբերյալ ոչինչ չկա։
Կանխավ շնորհակալ եմ։

Մայրության նպաստի հաշվարկ ընկերության լուծարման դեպքում
Նելլի.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. եթե ընկերությունը լուծարվող է, բայց ես դեռևս աշխատում եմ այնտեղ ու ֆիզ. արձակուրդ գնալու եմ երկու ամսից, ո՞վ է պարտավորվում վճարել դեկրետային գումարը ու ի՞նչ կարգով։ Ղարաբաղում հաշվառման հասցե ունենալս կազդի՞ այդ գումարը ստանալու վրա, ու եթե հնարավոր է, ասացեք, խնդրեմ, թե ինչքան կկազմի դեկրետայինը, եթե մաքուր աշխատավարձս 120 000 ՀՀ դրամ է։ Հոգաչափ շնորհակալ կլինեմ հարցերիս լիարժեք պատասխանը ստանալու համար։

Աշխատակցի համար հաշվարկվել է մայրության նպաստ
Հայկ.
Բարև, հարգելի հաշվապահներ:
Կխնդրեմ՝ օգնեք.
Հարց 1. Աշխատակցի համար հաշվարկել եմ մայրության նպաստ, որը կազմում է 210 173 դրամ: Այս գումարից պահվում է միայն 23 % եկամտային հա՞րկ, եթե նույնիսկ աշխատողը սոց. վճարող է:
Հարց 2. Համաձայն օրենքի վճարման ենթակա գումարը ե՞րբ պետք է փոխանցվի աշխատողին, եթե անաշխատունակության սկիզբն է 19.05.2020թ.:
Հարց 3. Միայն եկամտային հարկի հաշվարկու՞մ պետք է լրացնել անաշխատունակության ժամկետները, թե՞ նաև գրանցման հայտում:

Հետծննդյան արձակուրդից աշխատանքի վերադառնալու վերաբերյալ
Բարև ձեզ: 2020թ. ապրիլի 19-ին ավարտվում էր հղիության և ծննդաբերության համար նախատեսված արձակուրդը: Ապրիլի 13-ին գործատուին գրավոր ձևով տեղեկացրել եմ ապրիլի 20-ից աշխատանքի վերադառնալու մտադրության վերաբերյալ: Գործատուի հետ բանավոր համաձայնության գալով՝ որոշել եմ աշխատանքի վերադառնալ մայիսի 1-ից, սակայն գործատուն առանց ինձ հետ համաձայնեցնելու անորոշ ժամկետով մայիսի 1-ից երկարացրել է երեխայի խնամքի արձակուրդը և մինչև այսօր պարզաբանումներ չի տալիս դրա վերաբերյալ: Արդյո՞ք գործատուն իրավունք ուներ առանց իմ գրավոր դիմումի երկարացնելու երեխայի խնամքի արձակուրդը, և իրավունք ունե՞մ արդյոք ես ցանկացած պահին վերադառնալու աշխատանքի: Նշեմ նաև, որ ես ապրիլի 20-ից 30-ի համար նույնպես գրավոր դիմում չեմ ներկայացրել, համաձայնությունը եղել է բանավոր:
Աշխատանքի վերադառնալուց հետո արդյո՞ք հնարավոր է երեխայի խնամքի արձակուրդ վերցնել մաս առ մաս, օրինակ՝ տարբեր ամիսներին 1-2 ամիս տևողությամբ յուրաքանչյուր անգամ մինչև երեխայի 3 տարին լրանալը:
Նախապես շնորհակալ եմ:

Երեխայի խնամքի արձակուրդից ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում
Բարև ձեզ: Խնդրում եմ, կարո՞ղ եք պատասխանել իմ հարցին. այժմ գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, եթե մինչև արձակուրդի վերջանալը գնամ երկրորդ ֆիզ. արձակուրդ, այդ դեպքում օգտվելու՞ եմ հղիության և ծննդաբերության արձակուրդի համար տրամադրվող գումարից, և ինչպե՞ս են հաշվարկը իրականացնելու:
Վերջին մեկնաբանություններ