Tag: լուծարում

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպաստ

Լիաննա․ Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանալ: Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Համայնքապետարանը լուծարվել է, փետրվարի 28-ից ես ազատված եմ աշխատանքից: Հիմա հարց․ ինձ արձակման նպաստ, վերջնահաշվարկ հասնու՞մ է։ Մի հարց էլ․ աշխատող մայրերին տրամադրվող ամսական նպաստ էլ չի՞ վճարվելու ինձ։ Շնորհակալ եմ նախօրոք։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպաստ

Մերի. Բարև Ձեզ: Նախորդ տարի 5 ամիս աշխատելուց հետո գտնվում եմ ֆիզարձակուրդում, այնուհետև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Արձակուրդս դեռ չի ավարտվել, բայց կազմակերպությունը լուծարվել է։ Խնդրում եմ ասեք` ինձ արձակման նպաստ հասնու՞մ է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպաստ

Հասմիկ. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. կազմակերպության լուծարման դեպքում, երբ տեղի է ունենում նաև հաստիքների կրճատում, բոլոր աշխատողները ստանու՞մ են արձակման նպաստ, թե՞ միայն նրանք, ովքեր կրճատվում են: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ լուծարում

Հայկ. Հարգելի հայրենակիցներ, ձեզ մի հարց ունեմ. ընկերս իմ անունով ՍՊԸ է գրանցել ժամանակին: Հիմա դա ինձ խանգարում է նպաստ ստանալու համար, իսկ ընկերս չի ցանկանում այդ ՍՊԸ-ն վերցնել, քանի որ չի գործել երբևէ, և բացի դա նա ևս նպաստառու է: Հիմա ես այդ ՍՊԸ-ն ի՞նչ անեմ, ինձ մի քանիսը խորհուրդ տվեցին սնանկ ճանաչել կամ լուծարել, բայց դա ժամանակատար գործընթաց է: Ի՞նչ հեշտ տարբերակներ կան: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Չի ներկայացվել միկրոձեռնարկատիրության դիմում

Անի․ Բարև Ձեզ: Ունեմ մի հարց. ԱՁ միկրոձեռնարկատիրության հայտը ներկայացրել է ճիշտ ժամանակին, սակայն հետո հաշվառումից հանվել է, նույն տարում, երբ բացվել է ԱՁ, նորից միկրոձեռնարկատիրության հայտը չենք տվել, ու հիմա համարվում է ԱԱՀ վճարող: Չիմանալով հանդերձ, որ ԱԱՀ դաշտում ենք, հաշիվներ ենք դուրս գրել ու հիմա, մոտ 16 միլիոն գումարի հաշիվ կա դուրս գրված: Հնարավո՞ր է այդ հաշիվները ծախս ցույց տալ, կամ բողոքարկենք, որ տեղյակ չենք եղել օրենքի նման կետին։ Անելանելի վիճակում ենք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Նարինե. Բարև ձեզ: 2017 թվականի հունիս ամսից ես գտնվում եմ ֆիզարձակուրդում մինչև օրս, այդ ընթացքում աշխատանքի չեմ վերադարձել, ֆիզից ֆիզ եմ գնացել ու 2017 թվականից ամենամյա արձակուրդիցել չեմ օգտվել: Hիմա հիմնարկի լուծարումից ինձ հասնու՞մ է արձակուրդ, և ինչպե՞ս է հաշվարկվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Նարինե. Բարև ձեզ: Ես 2020 թ. հունիսից գտնվում եմ ֆիզարձակուրդում, մաքուր աշխատավարձս եղել է 113 000 դրամ, նաև ամենամյա արձակուրդ չեմ գնացել տվյալ տարում: Եթե հիմնարկը լուծարվում է, ինձ ինչքա՞ն վերջնահաշվարկ է հասնում, կամ եթե ես եմ դիմում գրում ու դուրս գալիս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցների ազատում լուծարման ժամանակ

Գայանե. Բարև ձեզ: Եթե հիմնարկը լուծարվում է՝ ի՞նչ հոդվածով ենք ազատում աշխատակիցներին: Եվ հիմնարկի լուծարման դեպքում ես կարո՞ղ եմ միանգամից 50 հոգու ազատել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ժամանակավոր աշխատողը ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը

Դիաննա․ Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ ժամանակավոր աշխատողը, ով մինչև հիմնական աշխատողի վերադառնալը գնացել է երեխայի խնամքի արձակուրդ, այդ ընթացքում լուծարվել է ստորաբաժանումը և հաստիքը, իսկ հիմնական աշխատողը վերադարձել է, կատարվել են համապատասխան նշանակումները, իսկ նրան փոխարինողը ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը (140 օր) մինչև առաջին երեխայի խնամքի արձակուրդի ավարտը։ Այս դեպքում ժամանակավոր աշխատողին ազատե՞լ աշխատանքից, թե՞ ձևակերպել երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի 3 տարին լրանալը, ապա ազատել աշխատանքից։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ ցանկանում է վերսկսել իր գործունեությունը

Սյուզաննա. Բարև Ձեզ: Խմդրում եմ օգնել։ ԱՁ-ն բացվել է 21.07.2020թ.-ին և հաշվառումից հանվել է 21.08.2020թ.-ին։ Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք կարիք կար որևէ հաշվետվություն հանձնելու, թե եթե որևէ գործունեություն չի ծավալել կարիք չկար։ Եվ երկրորդ հարցս, հիմա ԱՁ-ն ցանկանում է նորից սկսել իր գործունեությունը, ինչպե՞ս ճիշտ կլինի՝ լուծարած ԱՁ-ն վերաբացել, թե՞ նորը բացել, քանի որ ԱՁ-ն ցանկանում է աշխատել շրջանառության հարկով։ Կնախավ շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրի լուծարման հետ կապված

Յան. Կարո՞ղ է արդյոք պայմանագրի լուծարումից հետո արգելք դրվել մրցակիցների մոտ աշխատանքի անցնելու վրա։ Աշխատանքային պայմանագրում նման կետ կա, բայց օրենսգրքից տպավորություն է, որ այդպիսի կետը չի կարող վավեր լինել՝ աշխատանքային պայմանագիրը ուժը կորցնում է լուծելու պահից։ Կուզեի պրոֆեսիոնալ կարծիք լսել։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս լուծարել ՍՊԸ

Kristine. Բարև Ձեզ։ Ունեմ երեք հարց։ 1.Պետ. ռեգիստրում գրանցված, բայց ոչ մի գործունեություն չսկսած Ա/Ձ-ն ինչպե՞ս լուծարել։ 2.Պետ. ռեգիստրում գրանցված, բայց ոչ մի գործունեություն չսկսած ՍՊԸ-ն ինչպե՞ս լուծարել։ 3.Պետ. ռեգիստրում գրանցված, որոշ ժամանակ գործունեություն ծավալած, և հիմա դադարեցում տված ՍՊԸ-ն ինչպե՞ս լուծարել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ կազմակերպության լուծարման հետևանքով

Մարինե. Բարև Ձեզ: Մի էսպիսի հարց. աշխատողը գտնվում է դեկրետում և կազմակերպության լուծարման պատճառով աշխատակիցը ծանուցվում ու դուրս է գալիս աշխատանքից: Հիմա հարց. եթե մինչ դեկրետ գնալը աշխատողը ունեցել է չօգտագործված արձակուրդային օրեր, ի՞նչ կերպով է հաշվարկվում վերջնահաշվարկը: Էլի վերջին 12 ամսո՞վ է հաշվարկվելու միջին օրականը, այսինքն՝ դեկրետում գտնվելու ժամանակ չստացսծ աշխատավարձը իջեցնելու՞ է միջին օրական գումարը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է աշխատողը ծանուցվի ընկերության լուծարման մասին

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ, բայց չունեմ աշխատանքային պայմանագիր: Եթե ընկերությունը լուծարվում է, քանի՞ ամիս առաջ աշխատողը պետք է ծանուցվի դրա մասին, և ի՞նչ կոմպենսացիա է տրվում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել ապրանքային մնացորդը

Ani. Հարգելի հաշվապահներ, մթերային խանութը, որը գործում է Ա/Ձ-ով ցանկանում է լուծարել Ա/Ձ-ն և բացել ՍՊԸ: Ինչպե՞ս կարելի է ապրանքային մնացորդը ձևակերպել ՍՊԸ-ի վրա:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի գործունեության ժամանակավոր դադարեցման հետ կապված

Գոռ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ունեմ 2015 թվականին գրանցված ՍՊԸ, որը գրանցման պահից մինչ օրս ոչ մի տեսակի գործունեություն չի իրականացրել: Հանգամանքների բերումով տվյալ ՍՊԸ-ի աշխատանքի անհրաժեշտությունը վերացել է գրանցման հաջորդ օրից: Ներկա պահին ցանկանում եմ տվյալ ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավոր դադարեցնել, իսկ հետագայում ընդհանրապես լուծարել: Հարկ վճարողների համակարգում այս պահին ՍՊԸ-ի կարգավիճակը ներկայացված է որպես "Նոր գրանցված": Հարկային տեսչության գրասենյակում ինձ ասացին, որ գործունեության դադարեցման համար նախ պետք է պատրաստել և էլեկտրոնային տարբերակով ուղարկել գրանցման օրից մինչ այս պահը բոլոր այսպես կոչված "զրոյական" հաշվետվությունները, 15-ից մինչ 18 թվականը եռամսյակային և 18-ից մինչ օրս ամենամսյա կտրվածքով, հետո պետք է տնօրենին ազատել պաշտոնից և դրանից հետո ուղարկել դիմում՝ գործունեության դադարեցման վերաբերյալ /եթե չեմ սխալվում Ձև 207/: Հարցս հետևյալն է՝ ո՞վ կարող է ինձ օգնել այս հարցում, իհարկե համապատասխան վարձատրության դիմաց, և մոտավոր ինչքա՞ն ժամանակ կտևի այդ գործընթացը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ է անհրաժեշտ հիմնադրամի լուծարման համար

Անի. Բարև Ձեզ: Հիմնադրամի լուծարման համար ի՞նչ է անհրաժեշտ, և ի՞նչ գործընթաց է դա իրենից ներկայացնում: Շնորհակալություն: