Tag: հավելավճար

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Էմիլի․ Հարգելի հաշվապահներ, մեկ հարց ունեմ․ ԱՕ 133 հոդված 1 կետ 1 հիման վրա համայնքի խոշորացման հիմքերով լուծարվում ենք և պետք է ստանանք լուծարման գումար միջին աշխատավարձի չափով: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս հաշվեմ․ 12 ամիսների ընդհանուր գումարո՞վ է հաշվարկվում և ինչպե՞ս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Լրացուցիչ պարտականություններ

Անահիտ. Աշխատողի վրա դրվել է հաստիքացուցակի թափուր հատիքի պարտականությունները և վճարվում դրա 50 տոկոսը: Ինչպե՞ս է այդ արտացոլվում տաբելում, կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարձատրություն լրացուցիչ աշխատանքի դիմաց

Սարիբեկ. Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը կատարել է հաստիքացուցակում նշված գործառույթներից ավել աշխատանք (աշխատանք, որը նախատեսված է եղել այլ հաստիքով, որը կրճատվել է)` այդ դեպքում աշխատողը կարո՞ղ է աշխատավարձի ավելացման հարց բարձրացնել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Լրավճար, թե՞ հավելավճար

Աննա.  
Բարև ձեզ: Լրագրողին վճարվող հոնորարը համարվու՞մ է լրավճար, թե՞ հավելավճար և, արդյո՞ք արձակուրդայինի, վերջնահաշվարկի ժամանակ գումարվում է աշխատավարձին, շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Անի. Հարգելի հաշվապահներ, պահակի դրույքը 93 289 է և հավելավճար 15 800դրամ (109 089): Հիմա արձակուրդային հաշվելուց, եթե միջին ամսականը 109 089-ից ցածր է՝ պե՞տք է այդքանը ապահովել, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Անի. Բարև ձեզ: Կներեք մի հարց ունեմ. ֆիզարձակուրդի հաշվարկի մեջ ներառվու՞մ են արդյոք պարգևավճարները, նոր տարվա պրեմիան և այլ վճարները: Եթե այո, ո՞նց է տեղի ունենում հաշվարկը 1/12-ի, ի՞նչ է դա նշանակում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի հաշվարկ

Anahit. Հատուկ կատեգորիայի աշխատակիցների ցանկում ներառված հրաձիգների հետ կնքել ենք աշխատանքային պայմանագիր, որտեղ նշել ենք՝ աշխատավարձը դրույքաչափով, և դրանից ելնելով աշխատավարձի չափը։ Յուրաքանչյուրն աշխատում է 24 ժամ և 2 օր հանգստանում։ Բնականաբար գիշերային աշխատանքը պետք է վարձատրվի 30% հավելավճարով, իսկ արտաժամյա աշխատանքը՝ 50%։ Հարցս հետևյալն է. ինչքա՞ն կկազմի նրանց մայիս ամսվա նորմա-ժամը, եթե Աշխ․ Օ-քի 139 հ. 4 կետում նշված է, որ 24 ժամյա աշխատաժամանակի դեպքում շաբաթական 48 ժամը չպետք է գերազանցի։ Բայց այս դեպքում ամեն 3-րդ օրը հաշվելիս ստացվում է 72 ժամ։ Նախապես շնորհակալ եմ օգնության համար։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն պետք է վարձատրել փոխարինող աշխատակցին

Օլյա․ Բարև ձեզ։ Կազմակերպության գլխավոր հաշվապահը գտնվում է ֆիզ. արձակուրդում, նրա փոխարեն նշանակվել է այլ աշխատակից որպես ժ/պ։ Որքա՞ն պետք է վարձատրվի այդ աշխատակիցը, արդյո՞ք հավելավճար վճարելը կազմակերպության հայեցողությունն է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հավելավճարը և պարգևավճարը օրենսդրության խախտում է

Լուսինե. Բարև Ձեզ: ՔՊ պայմանագրով աշխատողին հավելավճար և պարգևավճար տալը արդյո՞ք օրենսդրության խախտում է, եթե պայմագրում նման կետ նշված չէ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պարգևավճար, թե՞ հավելավճար

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հասարակական կազմակերությունը մեկ տարվա պետական ծրագրով է աշխատել, աշխատավարձի հոդվածում մի 200 հազար դրամ է ավելացել, որ խնդրեմ կհուշեք՝ ինչպե՞ս ճիշտ տնօրինել. պարգևավճար, թե՞ հավելավճար տալ մի երեք աշխատողի: Կանխավ շատ շնորհակալ եմ, կոլեգաներ ջան:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել հերթափոխով աշխատող հյուրանոցի աշխատակցի աշխատավարձը

Բարև բոլորին։ Այսպիսի հարց` արդյո՞ք հյուրանոցային աշխատակիցները հերթափոխով աշխատելու դեպքում պետք է աշխատավարձը հաշվարկել որպես հատուկ ռեժիմով աշխատող բնագավառի աշխատակցի համար։ Ինչպե՞ս և քանի՞ ժամ հավելավճար և գիշերային վճար պետք է հաշվել 100 000 դրամ աշխատավարձի դեպքում, եթե աշխատողն աշխատում է 12 ժամ մեկընդմեջ երեկոյան 7-ից մինչև առավոտյան 7-ը։ Փաստացի ամսական 15 օր՝ 12 ժամ ընդհանուր գրաֆիկով, որից օրական 8 ժամ գիշերային։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյոք հնարավո՞ր է գիշերային հավելում չվճարել աշխատողին

Արամ. Բարև Ձեզ: Կազմակերպությունը ունի մեկ վարձու աշխատող` տնօրեն: Նոյեմբերի 11-ին ժամը 22:11 ապրանքների մատակարարման հաշիվ է դուրս գրվել նույն օրվա մատակարարման ամսաթվով: Տվյալ դեպքում հնարավո՞ր է գիշերային հավելում չվճարել աշխատողին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ճի՞շտ է վճարել պարգևավճար, թե՞ հավելավճար

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հասկանալ, եթե աշխատողի աշխատանքը դառնում է ծանրաբեռնված, այդ դեպքում ճի՞շտ է վճարել պարգևավճար, թե՞ հավելավճար: Եվ երկուսի դեպքում էլ կարո՞ղ է վճարվել աշխատավարձից կրկնակի անգամ շատ գումար: Եվ խնդրում եմ ասել ԱՕ-ի ո՞ր մասով է կարգավորվում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մասնագիտական որակավորման կամ բարձր կարգի համար կա՞ հաստատված հավելավճար

Գայանե. Բարև Ձեզ: Ինձ հետաքրքիր էմասնագիտական որակավորման կամ բարձր կարգի համար կա՞ հաստատված հավելավճարի չափ, օրինակ զոդողի կամ էլեկտրիկի համար: Եթե կա, ո՞ր իրավական ակտով է կարգավորվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել պահակի աշխատավարձը

Հայկուհի. Բարև ձեզ։ Առաջացել է անհրաժեշտություն ընդունել պահակ, որը պետք է աշխատի 24 ժամ և հանգստանա 48 ժամ։ Խնդրում եմ, օգնեք հաշվել աշխատավարձը մայիս ամսվա համար, աշխատավարձի չափը՝ 92 592 դրամ։