
Երթուղային թերթիկը պարտադի՞ր է
Արուս․
Բարև Ձեզ։ Շրջ․ հարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է ներմուծել ավտոմեքենա իր օգտագործման համար, հնարավոր է մի տարի ժամկետով, այնուհետև վաճառի։ Ի՞նչ նրբություններ կան ավտոմեքենա ձեռք բերելիս, և արդյո՞ք պարտադիր է վարել ուղեթերթը։
Շնորհակալություն։

Կանխիկ վճարում
Հայկ․
Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ: Շրջհարկով աշխատող ԱՁ-ն ձեռքբերած ապրանքների դիմաց վճարել է կանխիկ, սակայն մատակարար կողմը կանխիկի ոչ մի անդորրագիր չի տվել, միայն դուրս է գրվել էլէկտրոնային հաշիվ: Հիմա ինչպե՞ս պետք է հիմնավորել այդ վճարումները , և արդյո՞ք ԱՁ-ն պարտավոր է վարել դրամարկղային գիրք, եթե կատարում է կանխիկ գործարքներ: Շնորհակալություն։

ՍՊԸ գրանցելու վերաբերյալ
Ռուբեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես մտադրվում եմ բացել երկու ՍՊԸ տարբեր գործունեության համար, եթե առաջինում 100% բաժնետոմս ունեմ և երկրորդում 20%-ից պակաս, ապա այդ դեպքում կարո՞ղ եմ շրջ. հարկով ձևակերպել։ Հարց. հնարավո՞ր է երկրորդ ՍՊԸ կնոջս անունով գրանցել, որպեսզի 20-ի տեղը օր. 50% լինի և հնարավոր լինի նմանապես շրջ. հարկով ձևակերպել։ Շնորհակալ եմ նախօրոք։

ԱԱՀ-ի շեմ
Գևորգ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ո՞նց եք։ Հարցը հետևյալն է. ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում, այս տարի ընդհանուր շրջանառությունը եղել է մոտավորապես 42 մլն դրամ, հիմնական միջոցներ ունենք վաճառքի՝ միասին վերցված չի գերազանցում 115 մլն.։ Այս տարի, եթե վաճառվի՝ գերազանցված մասով պե՞տք է վճարվի ԱԱՀ և շահութահարկ, իսկ եթե մյուս տարի 2023թ.-ին է վաճառվում ու չի գերազանցում 115 մլն դրամը՝ միայն հարկային պարտավորություն լինում է շրջ հարկի, քանի՞ տոկոսը 5, թե՞ 10%։ 2023 թվականի ԱԱՀ-ի շեմը 115 միլիո՞ն է։

Սենդվիչ պանելների ներմուծում
Սուրեն․
Բարև Ձեզ։ Ունեմ նման հարց։ Ֆիրման ներմուծել է սենդվիչ պանելներ, սակայն հայտարարագրելիս մաքսային արժեք են դիտարկել ոչ թե ինվոյսային արժեքը, այլ շուկայականը։ Միևնույն ժամանակ մեզ ասում են, որ պատրաստ են մեզ տալ ապրանքը, բացել մաքսային ստուգում, տրամադրել 60 օր ժամանակ համապատասխան թղթերը ստանալու համար, որից հետո շատ հնարավոր է հայտարարագրման մեթոդը փոխեն։ Բայց չենք ուզում ստուգում։ Առկա պայմանում ստացվում է, որ մեզ մոտ հարկային բեռը 20 մլն կավելանա մաքսազերծելիս։ Խնդրում եմ խորհուրդ տալ՝ ինչպե՞ս խելամիտ օգտվել ներկա վիճակից, եթե ֆիրման աշխատում է շրջհարկով, արդյո՞ք արժի մինչև մաքսազերծումը անցում կատարել ԱԱՀ-ի դաշտ և կուտակել ԱԱՀ-ի դտ, թե՞ ուրիշ այլ տարբերակ կասեք։ Շնորհակալ եմ։

Շրջհարկից անցում ԱԱՀ
Հայկ․
Բարև Ձեզ: Ունեմ 2 հարց, կխնդրեմ օգնել:
Հարց 1. ՍՊԸ-ն այս տարվա նոյեմբերի 1-ից շրջհարկի համակարգից անցել է ԱԱՀ-ի համակարգ: Արդյո՞ք պետք է ներկայացնել և ԱԱՀ-ի ամսական հաշվարկը՝ նոյեմբեր ամսվա համար, և նաև շրջհարկի հաշվետվությունը 2022թ. 4-րդ եռամսյակի համար:
Հարց 2. ԱԱՀ-ի 260 ձևը լրացնելիս ԱԱՀ-ի դեբետ բաժնում համակարգը ավտոմատ լրացնում է ձեռքբերումների գումարը, ցանկանում եմ իմանալ՝ արդյո՞ք այդ հաշվարկում ներառվում են ինվոյսինգում ստացված այն հաշիվների հանրագումարը, որոնց մատակարարման ամսաթիվը նոյեմբեր ամսվան է պատկանում:
Նախապես շնորհակալություն։

ԱՁ աշխատում է շրջ․ հարկով
Սվետա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ։ ԱՁ -ն աշխատում շրջ. հարկով մայիս ամսվանից: Չունի գրանցվաց աշխատող և չի վճարում սոց վճար: Հարցեր.
1․ Եթե ցանկանա ժամանակավոր դադարեցում տալ, ինչպե՞ս է դա արվում
2․ Եթե ամսական կտրվածքով չի վճարել եկամտային հարկ, ապա դա պիտի անի մինչև ապրիլի 20-ը, թե՞ դադար ձևակերպելուց հետո
3․ Նաև տարեկան հաշվետվությունները․ խնդրում եմ ասել հաշվետվության ձևերը, որը պիտի լրացնել (շրջանառության հարկը վճարվել է ժամանակին):
Շնորհակալ եմ:

ԱՁ հաշվետվություններ և հարկեր
Մելինե․
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Եթե ԱՁ-ն շրջհարկով է հարկվում, սակայն որևէ գործունեություն չի իրականացրել: Տարեվերջին ի՞նչ հաշվետվություններ և հարկային պարտավորություններ են առաջանում։ Նշեմ, որ ԱՁ-ն բացվել է 22.11.2022թ.-ին: Կանխավ շնորհակալություն։

Շահաբաժնի հարկում
Էլինա․
Խնդրում եմ օգնեք․ շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի համար շահաբաժնի հարկման բազան որոշելուց արդյո՞ք նվազեցվում են վճարված աշխատավարձերը։ Խնդրում եմ տալ ՀՕ հոդվածի հղում։ Կանխավ շնորհակալ եմ։

Միջնորդային ծառայության հաշիվ
Էրիկ․
Բաևր ձեզ, հաշվապահներ, հարցս հետևյալն է․ բացել եմ ՍՊԸ, ուզում եմ շրջ. հարկով աշխատել, հանդիսանում եմ միջնորդ, invoicing-ով պետք է հաշիվ գրել միջնորդավճա՞րի համար։

Արտահանում ԵՏՄ
Աննա․
ԵՏՄ արտահանելու համար ի՞նչ ընթացակարգ է, եթե կարելի մանրամասն: Շրջանառության հարկով է աշխատում ընկերությունը:
1.Արտահանելուց գրվու՞մ է հաշիվ, որի գումարը պետք է արտացոլվի շրջհարկի հաշվետվության մեջ
2. Պայմանագիրը միայն ռուսերեն լեզվով խնդիր չի՞ առաջացնի արտահանելուց
3. Մինչ արտահանելը պե՞տք է գրություն ուղարկել ՊԵԿ։ Եվ եթե այո, կա՞ ինչ-որ ձև, կարո՞ղ եք տրամադրել

Դրոշմանիշային վճարի պարտավորություն
Հայկ․
Բարև Ձեզ: Օրենքով սահմանված է, որ շրջանառության հարկի համակարգում գործող ԱՁ-ները դրոշմանիշային վճարը կատարելու համար հիմք են ընդունում շահութահարկի հաշվարկում գործունեության այդ տեսակների մասով շահութահարկ հաշվարկված լինելու հանգամանքը: Սա արդյո՞ք նշանակում է, որ 2022թ. հաշվառված ԱՁ-ն պետք է դրոշմանիշայինի վճարումը կատարի մինչև 2023թ. ապրիլի 20-ը տարեկան հաշվետվությունները ներկայացնելուց հետո:

Ինչպե՞ս են հաշվում եռամսյակը
Անա.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ Կխնդրեյի օգնել ինձ այս հարցերում։ 1․ Հարկային դաշտում ինչպե՞ս են հաշվում եռամսյակը (4-րդ եռամսյակը ներառու՞մ է նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսները)։ 2․ Եթե Ա/Ձ ՏՏ ոլորտում բացվել է հոկտեմբերի 26-ին, նոյեմբերի 10-ին ուղարկել եմ շրջհարկով աշխատելու դիմում, կարո՞ղ եք ասել՝ այս պարագայում պետք է 3-րդ եռամսյակի համար հաշվետվություն ուղարկել։ Շնորհակալություն

Кондитерские изделия на заказ
Белла.
Добрый день! Подскажите, пожалуйста, я собираюсь готовить кондитерские изделия на заказ на домашней кухне при статусе ИП. Я так понимаю - это входит в понятие общественное питание, мне будет необходимо платить налоги с оборота в конце года? И будет необходимо приобрести кассовый аппарат? И я собираюсь нанять одного работника, какой процент от его зарплаты нужно будет платить в качестве налога?

Բժշկական սարքավորումների ներմուծում
Անի.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ Բժշկական սարքավորումների ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ՍՊԸ-ն կարո՞ղ է արդյոք աշխատել շրջանառության հարկի դաշտում, եթե իհարկե շրջանառությունը չի գերազանցում սահմանված 115.մլն.

ԱԱՀ-ից ազատված գործարք
Աննա.
Հարգելի հաշվապահներ, կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունը, որն աշխատում է շրջհարկով, ցանկանում է ներմուծել ավտոբուս՝ 23 նստատեղ ունեցող՝ Վրաստանից։ Կասեք՝ ԱԱՀ -ից ազատվա՞ծ է։ Կանխավ շնորհակալ եմ։

ՀԴՄ–ի նոր գրանցում
Նարե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ–ն վերսկսել է իր գործունեությունը նոր հասցեում։ Լրացվել է ՀԴՄ–ի գրանցման 101 ձևը՝ գործունության տեսակը նշելով հանրային սնունդ։ Այժմ նույն հասցեում պետք է մատուցվի նաև հյուրանոցային ծառայություն։ Արդյո՞ք պետք է նորից ՀԴՄ–ի գրանցում տալ, թե՞ բավական է միայն շրջ․ հարկի հաշվետվության մեջ գործունեության տեսակների առանձնացումը։

Աշխատավարձի հաշվարկ
Արմիդա․
Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ- ն հոկտեմբեր ամսին աշխատել է միկրոյի դաշտում, նոյեմբերից անցել է շրջհարկի, աշխատողի հոկտեմբերի աշխատավարձի հաշվարկը ո՞ր համակարգով պետք է հաշվել։ Կանխավ շնորհակալ եմ։

Ակցիզային հարկ
Տիգրան.
Ասացեք խնդրեմ՝ գազալցակայանը շրջհարկով աշխատելու դեպքում ակցիզային հարկը հանվու՞մ նոր է հարկվում շրջհարկով։

Գնումները կատարում է տնօրենը
Երվանդ.
Բարև ձեզ: ՈՒնեմ երկու հարցեր.
1) Եթե շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի համար գնումներ է կատարում այդ ընկերության տնօրենը (գնորդ չկա), ապա նրա աշխատավարձը ներառվու՞մ է արդյոք շրջ. հարկի հաշվետվությունում՝ նշվող ձեռք բերումների գումարում։
2) Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի գնված ապրանքների ներքին սպառումը ծախս համարվու՞մ է, թե` ոչ:
Նախապես շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ