
Ֆրիլանս աշխատանք
Մարիամ․
Բարև ձեզ, օտարերկրա կազմակերպությունը իրեն ֆրիլանս ծառայություն մատուցելու համար պարտադրում է ԱՁ բացել և հարկ վճարել։ Կասե՞ք՝ մոտավոր ի՞նչ հարկեր եմ վճարելու։ Ամսական եկամուտը ֆրիլանս ծառայություններից 200 000 դրամ կստացվի մոտավոր։ Նաև այլ վայրում գրանցված աշխատող եմ։

Հաշիվ վավերագրի դուրս գրում օտարերկրյա ընկերությանը
Նարինե․
Որպես ԱՁ freelance ծառայություն եմ մատուցել արտասահմանյան ընկերության: Սակայն չկա պայմանագիր, կա invoice անգլերենով, որտեղ նշված են բանկային տվյալներն, հասցեն և ՀՎՀՀ-ն:
Փորձում էի դուրս գրել հաշիվ վավերագիր: Միայն կարողացա լրացնել ծառայությունն ընդունող ընկերության անունն, հասցեն և մատուցած ծառայությունն: Երկրի կոդով ՀՎՀՀ-ն չի թույլ տալիս լրացնել ու բնական է, որ առանց դրա կհասկանա, որ Հայկական ՀՎՀՀ է:
Խնդրում եմ պարզաբանել ՀՕ Հոդված 55-ի կետ 10-ը: Ճի՞շտ եմ հասկանում, որ․
1. «ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ» վերաբերում է հենց այդ կետին
2. ՀՎՀՀ-ն պարտադիր է, եթե չկա հատուկ կնքված պայմանագիր։ Այս դեպքում invoice-ին կարո՞ղ եմ հղում անել օրենքի պահանջն բավարելու համար, ինչպե՞ս:

Ֆրիլանս աշխատանք
Լիա․
Բարև ձեզ, Upwork-ում ֆրիլանսեր եմ աշխատում, անգլերեն եմ դասավանդում: Կայքում ասվում է, որ VAT ID պիտի լրացնեմ ու ՀՀ օրենքներով ավելացված արժեքի հարկ վճարեմ: Արդյո՞ք տրամաբանական է, ու ի՞նչ ընթացակարգի պիտի հետևեմ հարկայինում:

Ֆրիլանս գործունեություն
Վազգեն․
Բարև Ձեզ։ Ծավալելու եմ ֆրիլանս գործունեություն Upwork հարթակում և ցանկանում եմ աշխատել որպես ԱՁ շրջանառության հարկի համակարգում։ Ունեմ մի քանի հարց ընդհանուր պրոցեսի վերաբերյալ։ Կնկարագրեմ գործընթացը իմ պատկերացմամբ՝ ընթացքում ներկայացնելով հարցերը։
Նախատեսում եմ Հայ Փոստի գրասենյակում հաշվառվել որպես ԱՁ։ Քանի որ աշխատելու եմ տանից, հասցեն կարող եմ ուղղակի նշել իմ գրանցման հասցեն, չէ՞։ Նաև գրանցումից հետո ինչպես եմ ստանալու ՀՎՀՀ-ն և taxservice մտնելու կոդերը։
Ծառայությունների գումարը անմիջապես ստանալու եմ հաշվիս ինչ-որ ժամանակը մեկ, և այդտեղ ՀԴՄ-ով գործառույթ հնարավոր չէ, ինչպե՞ս եմ եկամուտը արտացոլելու և ի՞նչ փաստաթղթաշրջանառություն պետք է անեմ։
Եվ վերջին հարցը հաշվետվությունների մասով։ Պետք է ուղարկեմ շրջհարկով աշխատելու հայտ, որի համար կա նախկին տարվա եկամուտների շեմ։ Քանի որ նոր եմ սկսում, սա հավանաբար արդիական կլինի մյուս տարվանից չէ՞։ Նաև կասե՞ք՝ որքան է շեմը։
Պետք է ուղարկեմ եռամսյակային հաշվետվություններ և ամեն տարվա սկզբում նորից շրջհարկի հայտ, նաև ԱՁ-ի սոցվճարի և շահութահարկի հաշվետվությունները (ամսական 5-5 հազարականների մասով)։ Որևէ բան բաց թողե՞լ եմ։

Ֆրիլանս գործունեություն
Վազգեն․
Բարև Ձեզ, ցանկանում եմ ֆրիլանս գործունեություն ծավալել արտասահմանյան հարթակներում։ Մատուցելու եմ ծրագրավորման ծառայություններ։ Արդյո՞ք պարտադիր է հարկեր վճարել այդ դեպքում։

Անգլերենի դասընթացներ օնլայն
Լիանա․
Բարև ձեզ։ Որպես ֆրիլանսեր օնլայն հարթակում օտարերկրացիներին անգլերեն եմ դասավանդում։ Կարո՞ղ եմ գրանցվել որպես միկրոձեռնարկատիրություն։

Ֆրիլանս աշխատանքի հարկեր
Հռիփսիմե․
Ողջույն: Ես պատրաստվում եմ ֆրիլանս տարբերակով պայմանագրով աշխատել արտասահմանյան ընկերության հետ բժշկական կլինիկական հետազոտությունների ոլորտում: Աշխատավարձը փոխանցվելու է ամսական աշխատած աշխատաժամերով, եվրոյով: Մի քանի հարց ունեի՝ կապված հարկային դաշտի հետ:
1. Ինձանից պայմանագրի համար ուզում են տվյալներ ԱՁ-ի: Այս դեպքում նման գործունեության համար կարո՞ղ եմ բացել ԱՁ, և արդյո՞ք կարող եմ եվրոյով ստանալ գումարը ԱՁ հաշվին:
2. Հարկը կազմում է շրջհարկ 5% և ամսական հավելյալ վճարնե՞ր:
3. Այս դեպքում ինչպե՞ս է իրականանում կենսաթոշակի կուտակումը
Շնորհակալություն:

Ֆրիլանս աշխատանքի հարկեր
Լիանա.
Բարի օր։ Խնդրում եմ տրամադրել տեղեկություն հետևյալ հարցերի շուրջ․
Արդյո՞ք աշխատելով անհատապես, որպես freelance, առանց ԱՁ, և ստանալով ՀՀ-ից դուրս գրանցված կամ հարկերից ազատված կազմակերպության կողմից վարձավճար, պետք է նախատեսել հարկերի վճարումը։ Եթե այո, ապա ինչպե՞ս է գումարը որոշվում, հարկվում և վճարվում։
Արդյո՞ք freelance-ի դեպքում հարկերի վճարումը պետք է կատարվի ամսական, թե՞ տարեկան, և ի՞նչ է նախատեսված վճարումը ուշացնելու դեպքում։
Կարո՞ղ եք հղում տալ ֆրիլանս դաշտի հարկային օրենսդրությանը։ Շնորհակալ եմ։

Ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրել
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն սկսելու է freelance ծառայություններ մատուցել, ընդհանուր հարկման համակարգում է: Քանի որ ծառայության մատուցման վայրն ՀՀ-ից դուրս է, զրոյական ԱԱՀ-ով է հարկվելու: Այս դեպքում, որքանով տեղյակ եմ, հարկային հաշիվների փոխարեն պետք է դուրս գրել այլ հաշվարկային փաստաթուղթ: e-invoice համակարգում համապատասխան փաստաթղթի տեսակ չգտա: Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ փաստաթուղթ պետք է դուրս գրեմ ու ո՞րտեղից: Որտե՞ղ կարող եմ ավելի շատ ինֆորմացիա հաշիվներ դուրս գրելու մասին գտնեմ:

Ֆրիլանս լրագրող
Նարինե․
Բարև ձեզ։
ԱՁ-ն լրագրող է, ով ֆրիլանս տարբերակով աշխատում է այլ պետության հետ, նյութեր է մշակում և փոխանցում։ ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում, թե՞ ոչ ։

Ֆրիլանսով զբաղվող ԱՁ
Քրիստինե․
Բարև, հարգելի հաշվապահներ: Ֆրիլենսով զբաղվող ԱՁ-ն եկամուտ ստանում է մի քանի կլիենտներից, որոնք նստում են նույն հաշվի վրա ( Payoneer քարտի վրա ): Հարցս հետևյալն է․ հաշիվ վավերագիր դուրս գրելիս հնարավո՞ր է 1 հատ պատրաստել ամբողջ ամսվա համար և "Ստացող"-ի անվան տեղը գրել Payoneer կամ միգուցե բաց թողնել: Թե՞ առանձին պետք է լինի յուրաքանչյուր կլիենտի համար, և այս դեպքում ստանալու ամսաթիվը ամսվա վերջին օրը կարելի՞ է դնել, նույնիսկ եթե ասենք այդ կլիենտը այդ ամսվա մեջ մի քանի անգամ է ուղարկել ( և ներառել բոլոր ուղարկած եկամուտները այդ ամսվա ընթացքում ): Նշեմ, որ շրջհարկի տակ է գործում: Շնորհակալ եմ:

Ֆրիլանս աշխատանք
Մարիամ․
Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ ցանկանում եմ ֆրիլանս տարբերակով աշխատել Upwork և Fiverr հարթակներում։ Ինձ կասե՞ք` այդ դեպքում անհրաժե՞շտ է ԱՁ բացե՞լ, շրջանառության հարկով աշխատե՞լ։ Եվ նաև ի՞նչ հաշվետվություններ են անհրաժեշտ ներկայացնել հարկային դաշտում։

Ֆրիլանս աշխատանքի առավելությունները
Աննա.
Ուսումնասիրում եմ որպես ֆրիլանս աշխատելու հնարավորությունները և այսպիսի հարցեր են առաջացել։
- Ինչպես հասկանում եմ՝ նման դեպքում հնարավոր է գրանցվել որպես Ա/Ձ և ավելի քիչ հարկ վճարել, քան ֆիզ. անձի դեպքում։ Ապա ի՞նչ արտոնություն կա որպես ֆիզ. անձ գրանցվելու մեջ։
- Արդյո՞ք այս պահի դրությամբ ֆրիլանս աշխատելը ու հարկ չվճարելը համարվում է որևէ կանոնի խախտում։
Շնորհակալ եմ պատասխանի համար :)

ՏՏ ոլորտի գործունեություն
Մարինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նախապես ներողություն եմ խնդրում շատ հարցեր հղելու համար։ Գործող ԱՁ-ն ուզում է դադարեցնել գործունեությունը և բացել ՍՊԸ ու դիմել հավաստագրի համար։ Զբաղվելու է ֆրիլանս ծրագրավորմամբ։ ԱՁ-ն 1 տարի է ինչ գործում է որպես միկրոձեռնարկատիրություն։ Դասավանդում է։ Ունի մեկ աշխատող։ Նախկինում ցավոք չի դիմել հավաստագրի համար։
1․ Կարո՞ղ է ՍՊԸ-ի հիմնադիրը լինել մեկ ուրիշ մարդ։ Հաճախորդները փոխանցելիս կարո՞ղ են պատճառաբանել, որ հիմնադիրը այլ մարդ է, և չեն կատարի փոխանցում։ Թե՞ ՍՊԸ-ի դեպքում փոխանցումը չի սուբյեկտիվացվում։
2. Կարո՞ղ է ԱՁ-ի հիմնադիրը դառնալ ՍՊԸ-ի տնօրեն այն դեպքում, երբ գրանցված աշխատող է հանդիսանում այլ ընկերությունում։
3. Այս դեպքում ՍՊԸ-ն կարո՞ղ է դիմել հավաստագրի համար։ Աշխատող ունենալ / չունենալու խնդիր կարո՞ղ է լինել։
4․ Եթե ԱՁ-ով շարունակի, ապա պե՞տք է փոխել գործունեության տեսակը - շրջանառության հարկ։ Այդ դեպքում որքա՞ն տարեկան տոկոս պետք է ԱՁ-ն վճարի
5․ ԱՁ-ն մեկ տարի գործելուց հետո կարո՞ղ է դիմել հավաստագրի համար։

ՏՏ ոլորտի կազմակերպություն

Ֆրիլանս աշխատանքի վերաբերյալ

Ա/Ձ և ինքնազբաղված անձի տարբերությունը

Արդյո՞ք պատվաստումը պարտադիր է նաև Ա/Ձ-ների համար

Ֆրիլանս աշխատանք

Վերջին մեկնաբանություններ