Tag: Ա/Ձ

ԱՁ, թե՞ ՍՊԸ

Լամարա․

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ֆերմարային տնտեսություն վարելու համար ԱՁ, թե՞ ՍՊԸ գրանցել, ո՞րն է ճիշտ:

ԱՁ-ն նոր է գրանցվել

Խաչատուր․

Ծրագրավորող եմ, գրանցվել եմ որպես ԱՁ։ Դրանից դեռ մի քանի օր է անցել։ Ե՞րբ, որտե՞ղ ու ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Շնորհակալություն։

Որպես ԱՁ գրանցվելու համար

Շողիկ․

Բարև Ձեզ։ Ես մեկ հարց ունեմ ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես անգլերենի ուսուցչուհի եմ, տանը ունեմ աշակերտներ։ Ցանկանում եմ բացել այնպիսի ԱՁ-ը, որպեսզի լինեմ գրանցված աշխատող։ Նպատակս այն է, որ կարողանամ գնալ ֆիզ արձակուրդ և ստանամ մինչև 2 տարեկան երեխայի նպաստի գումարը՝ որպես գրանցված աշխատող։ Չգիտեմ՝ ճիշտ բացատրեցի, թե ոչ🙂։ Հիմա ինձ կասե՞ք, թե ես ինչ ԱՁ պետք է բացեմ այդ դեպքում🙂🥰

Ձեռքբերում ֆիզ. անձից

ՋՈՒԼԻԱ.

Բարի երեկո, հարգելի հաշվապահներ։ Շրջհարկի դաշտում աշխատող Ա/Ձ-ն առք ու վաճառքի պայամանագրով ապրանք է գնել ֆիզ. անձից, տվյալ գործարքը հարկվում է 10% եկամտային հարկով, և արդյոք ֆիզ. անձին վճարված եկամուտների մասով համարվում եմ հարկային գործակալ։ Ի՞նչ անել, որպեսզի հետագայում խնդիր չառաջանա նաև ֆիզ. անձի համար։

Ա/Ձ եկամուտների տնօրինում

Վլադ.

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Շնորհակալ կլինեմ, եթե խորհուրդ տաք ԱՁ-ի եկամուտների տնօրինելու հետ կապված։ ԱՁ-ն աշխատում է շրջհարկով, ծառայություններ է մատուցում, աշխատող չունի։ Ստացված մուտքերի տնօրինման վրա կա՞ն արդյոք սահմանափակումներ։ ԱՁ-ն իրավունք ունի՞ այդ մուտքերը ծախսել ինչպես ցանկանա (բանկից կանխիկացում, քարտով առևտուր, փոխանցում իր անձնական հաշվին, և այլն), թե՞ ոչ։ Եթե ոչ, ապա կցանկանաի հասկանալ՝ ի՞նչ հիմքերով։ Կարդալով օրենսդրությունը և հարցնելով ինձ ծանոթ հաշվապահներին, իրար հակասող տարբեր խորհուրդներ եմ լսում․․․

ԱՁ անալիտիկ հաշվառում

Թինա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն աշխատում է միկրոյի դաշտում: Զբաղվում է մանրածախ առևտրով: Արդյո՞ք ՀԴՄ կտրոնը կհամարվի հիմնավորող փաստաթուղթ։

Եվ խնդրում եմ հուշել անալիտիկ հաշվառման հետ կապված, այն պարտադի՞ր է բոլոր ԱՁ-ների համար անկախ հարկման տեսակից։ Խնդրում եմ անալիտիկ հաշվառման օրենքին հղում տալ:

Շնորհակալություն:

Աշխատավարձի փոխանցում

Անահիտ․

Խնդրում եմ ասել՝ ԱՁ իր աշխատակցի աշխատավարձը պարտադիր իր ԱՁ հաշվեհամարից պետք է փոխանցի որպես աշխատավարձ, թե՞ կարող է իր անձնական մոբայլ բանկինգով փոխանցել, որը ԱՁ հաշվեհամար չէ։

Ե՞րբ գրանցվել որպես ԱՁ

Կարլեն․

Բարև ձեզ, եթե ցանկանում եմ Չինաստանից ապրանք ներմուծել և վաճառել Հայաստանում, պարտավո՞ր եմ ԱՁ բացել պատվիրելուց առաջ, թե՞ կարող եմ բացել ապրանքի Հայաստան ժամանելուց մի քանի օր առաջ։

Ալյուրի ներմուծում

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, անձը ցանկանում է ՌԴ-ից կատարել ալյուրի ներկրում ՀՀ-ում մեծաքանակ վաճառք իրականացնելու նպատակով: Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ կատարել հարկային դաշտ մտնելու և օրինական գործունեություն ծավալելու համար: Արդյո՞ք անհրաժեշտ է ԱՁ բացել, թե որպես ֆիզ անձ էլ հնարավոր է կազմակերպել (գործունեությունը շարունակական է լինելու), և ո՞ր տարբերակն է ավելի շահավետ: Կանխավ շնորհակալություն:

ԱՁ անալիտիկ հաշվառում

Անահիտ․

Բարև ձեզ։ Ես լսել եմ, որ հոկտեմբեր ամսից բոլոր Ա/Ձ-ները անկախ հարկատեսակից պետք է անալիտիկ հաշվառում կատարեն և դրամարկղի գիրք լրացնեն։ Դա որքանո՞վ է ճիշտ։

Կարո՞ղ է ԱՁ-ն ՍՊԸ գրանցել

Հովհաննես․

Կարո՞ղ է անհատ ձեռնարկատերը ՍՊԸ գրանցել:

Բեռնափոխադրումների գործունեություն

Նառա․

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն բեռնափոխադրում է իրականացնում, միկրոյից դառնալու է շրջհարկ վճարող։

1․ Ե՞րբ պետք է ներկայացնի հայտարարությունը շրջհարկ վճարողի

2․ Ծառայությունը կազմել է մայիս ամսվա համար 275 000 դրամ, ի՞նչ վճարումներ կան տվյալ գումարից

Վաճառք Wildberries հարթակում

Վանեսսա․

Բարև Ձեզ, ես ուզում եմ հասկանալ՝ եթե բացեմ ԱՁ, բայց օրինակ 2 ամիս հետո սկսեմ վաճառել վայլդբերիզ հարթակում, այդ 2 ամսվա համար հաշվետվություն պետք է՞ ներկայացնեմ հարկայինին։ Եվ բացի շրջ հարկից, այլ հարկ պե՞տք է մուծել։ Շնորրհակալություն։

Հանրային սննդի գործունեություն

Շուշանիկ․

Խնդրում եմ պարզաբանել․ ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով հանրային սննդի ոլորտում և դեռ աշխատող չունի, ի՞նչ հարկային հաշվետվություններ և վճարներ պետք է ներկայացնի։ Եվ արդյո՞ք շրջ. հարկի հաշվետվության ծախսերի տողում պետք է ներառել աշխատավարձը։

Ո՞րն է գործունեության ծածկագիրը

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, շրջակա միջավայրի ազդեցության գնահատմամբ (ՇՄԱԳ) զբաղվող անձը օրենքի փոփոխությունով պայմանավորված (լիցենզավորված գործունեություն) ուզում է ԱՁ բացել, ի՞նչ հարկատեսակով կհարկվի, այս դեպքում ո՞րն է գործունեության ծածկագիրը և ի՞նչ քայլեր է անհրաժեշտ անել: Շնորհակալություն:

Ինչու՞ է հաշվարկվում տույժ

Աննա․

Բարև Ձեզ, Ա/Ձ- ի մահից հետո հարկայինում ասացին՝ միայն կարող եք աշխատակիցներին ազատել և 97 ձևը հանձնել նոր օգտատեր ավելացնելով լիազոր բաժնից, քանի որ Ա/Ձ-ն մահացել է, իր անունից բանկը աշխատավարձի փոխանցում չկատարեց, հարց՝ կարո՞ղ ենք հանձնել շրջ հարկի հաշվետվությունը և եկամտայինը և մյուս պարտավորությունները, թե ինչպես հարկայինում ասացին չկա Ա/Ձ, չկա պարտավորություն, եթե այդպես է՝ ինչու՞ է տույժ գալիս (մի փոքր գումար է մնացել) պարտավորություն բաժնում։

Դրոշմանիշային վճար 0 շրջանառության դեպքում

Ռուզաննա․

Բարի երեկո։ Ա/Ձ-ն (շրջանառության հարկ վճարող) 2019թ. 3 ամիս համարվել է գործող, այնուհետև, դարձյալ ժամանակավոր դադարեցվել է գործունեությունը: Տարվա կտրվածքով եկամուտ չի եղել: Ասեք խնդրում եմ՝ 2019թ. համար 0 շրջանառության դեպքում 12 000 դրամ դրոշմանիշային վճար հաշվարկվելու՞ է:

ԱՁ նույն անձի անունով

Անի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել.

ԱՁ-ն գրանցվել է պետ. ռեգիստրում և հարկայինում չի գրանցվել որպես լիազոր կամ օգտվող և, հետևաբար, բաց է թողել շրջ. հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացման 20-օրյա ժամկետը:

Հարցը. կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն պետ ռեգիստրում փակման դիմում ներկայացնել և նոր ԱՁ բացել նույն ֆիզ. անձի անունով:

Շնորհակալ եմ նախապես։

Ֆրիլանս աշխատանքի հարկեր

Հռիփսիմե․

Ողջույն: Ես պատրաստվում եմ ֆրիլանս տարբերակով պայմանագրով աշխատել արտասահմանյան ընկերության հետ բժշկական կլինիկական հետազոտությունների ոլորտում: Աշխատավարձը փոխանցվելու է ամսական աշխատած աշխատաժամերով, եվրոյով: Մի քանի հարց ունեի՝ կապված հարկային դաշտի հետ:

1. Ինձանից պայմանագրի համար ուզում են տվյալներ ԱՁ-ի: Այս դեպքում նման գործունեության համար կարո՞ղ եմ բացել ԱՁ, և արդյո՞ք կարող եմ եվրոյով ստանալ գումարը ԱՁ հաշվին:

2. Հարկը կազմում է շրջհարկ 5% և ամսական հավելյալ վճարնե՞ր:

3. Այս դեպքում ինչպե՞ս է իրականանում կենսաթոշակի կուտակումը

Շնորհակալություն:

Ապրանքի վաճառք ԱԱՀ վճարողին

Արսեն․

Բարև ձեզ։ ՌԴ-ից ներմուծողը շրջհարկով աշխատող ԱՁ է, ի՞նչ խնդիր կարող է լինել տվյալ ապրանքը ԱԱՀ-ով աշխատող խանութին մատակարարելուց։