Tag: առևտուր

Ներմուծումների մասով նվազեցումներ շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ

Էդգար․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է՝ արդյո՞ք շրջանառության հարկով հարկվող և առևտրային գործունեությամբ զբաղվող ԱՁ-ները ներմուծման մասով ձեռքբերումները համաձայն ՀՕ 258 հոդվածի չի կարող համարել որպես ծախս հիմնավորող փաստաթուղթ: Կանխավ շնորհակալություն:

Վաճառք Ozon հարթակում

Զառա․

Բարև ձեզ։ Մեր ընկերությունը զբաղվում է վաճառքով Ozon հարթակում և հանդիսանում է ԱԱՀ վճարող։ Հարցս հետևյալն է․ եթե Ozon-ը Ռուսաստանում գանձում է ԱԱՀ մեր ապրանքների վաճառքից՝ ապրանքի գնին ավելացնելով 20% և վճարում է տեղի հարկային մարմիններին, արդյո՞ք մենք պարտավոր ենք Հայաստանում ևս վճարել ԱԱՀ այդ նույն վաճառքների համար։ Կամ, արդյո՞ք կա որևէ կանոնակարգում կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ նմանատիպ դեպքերում։ Նախապես շնորհակալ եմ ձեր պատասխանների և մեկնաբանությունների համար:

Շրջանառության հարկով աշխատող ԱՁ չունի ձեռքբերման փաստաթղթեր

Մելինե․

Օնլայն առևտրով զբաղվող ԱՁ-ն, որը շրջանառության հարկով է հարկվում, 2024 թվականին 7 մլն դրամի էլեկտրոնիկա է ձեռք բերել Չինաստանից առանց հաշիվ ֆակտուրաների կամ այլ թղթերի, այնուհետև վաճառել Հայաստանում՝ դուրս գրելով հաշիվ վավերագիր ֆիզ անձին։ Եռամսյակային հաշվետվության ժամանակ ներկայացրել եմ վաճառքի այդ գումարը և վճարել համապատասխան հարկերը։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք խնդիրներ կունենամ, եթե չունեմ ձեռքբերումը փաստող թղթեր, և ինչպե՞ս այսուհետ դա կազմակերպեմ։

Հաշիվների դուրսգրում Wildberries հարթակում վաճառելու դեպքում

Էրիկ․

Հարգելի հաշվապահներ, եթե Wildberries-ը տվյալ օրվա կամ տվյալ շաբաթվա վաճառքների մասով դետալիզացիան տրամադրում է հաջորդ օրը կամ ամեն երկուշաբթի շաբաթականի դեպքում, հաշվի մատակարարման ամսաթիվը ի՞նչ պիտի նշվի՝ դուրս գրման օրվա՞նը, թե՞ վաճառքի օրը (օրականի դեպքում) և շաբաթվա վերջին օրը (շաբաթականի դեպքում)։ Խնդրում եմ նաև նշել օրենքը, որոշումը կամ հիմք հանդիսացող այլ փաստաթղթի համապատասխան հոդվածը, որովհետև հարկային օրենսգրքի հ․ 56 4-րդ մասի և 2017-ի 1257 որոշման մեջ հաշիվների դուրսգրման մասով բացառություններ չեն ընդգրկում։

Շարունակություն․ Եթե հոկտեմբերից ԱՁ-ը վաճառք է կատարում հարթակում, բայց հաշիվներ դուրս չեն գրվել, խնդրում եմ նշել՝ հաշիվները դուրս գրվեն շաբաթակա՞ն վաճառքներով, թե՞ մինչև հիմա արված վաճառքների մասով դուրս գրել մեկ հաշիվ։

Ի՞նչ վաճառքի գին սահմանել

Լևոն․

Բարև բոլորին։ Ես նորաբաց ԱՁ եմ, զբաղվելու եմ ավտոմեքենաների յուղերի վաճառքով, խնդրում եմ օգնեք։ Եթե ես գնել եմ յուղ միավորի արժեքը 18 000, ապա ի՞նչ գնով վաճառեմ, կա՞ արդյոք հստակ սահմանված տոկոսադրույք։

Վաճառք Instagram հարթակում

Մարիամ․

Բարև Ձեզ, խնդրեմ կասե՞ք՝ եթե Instagram հարթակում ինքս զարդեր եմ պատրաստում և վաճառում անկանխիկ եղանակով, հունվարի 1-ից ինչ-որ փոփոխություն լինելու՞ է, պե՞տք է Ա/Ձ բացել, ինչ-որ հարկեր վճարելու՞ եմ:

Մսի վաճառքի բաժին խանութում

Անահիտ․

Նոր բացվող սուպերմարկետ է, աշխատելու է ԱԱՀ-ով։ Մսի վաճառքի համար տարածք է տրամադրվելու շրջհարկով աշխատող ԱՁ-ի, որի վաճառած ապրանքը պետք է անցնի մեր ՀԴՄ-ով։ Կասե՞ք՝ ինչպե՞ս է նման դեպքերում արվում, որպեսզի տվյալ ԱՁ-ի հասույթը չխառնվի սուպերմարկետի հասույթի հետ։

Ինչպե՞ս հիմնավորել առցանց իրացումը

Իրինա․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ինտերնետային կայքից վաճառք է իրականացվում ավիատոմսերի, իրավաբական անձանց դեպքում դուրս եմ գրում հաշիվ վավերագիր Բ սերիայի, իսկ ֆիզ․ անձանց դեպքում ինչպե՞ս պետք է հիմնավորեմ իմ իրացումը: Յուրաքանչյուր ֆիզ․ անձի անունով հ/ա դուրս գրելը ինչքանո՞վ է ճիշտ կամ ռացիոնալ։

QR կոդով վաճառվող ապրանքներ

Վահագն․

Այս պահին ո՞ր ապրանքներն են, որոնք պարտադիր պետք է QR կոդով վաճառվեն խանութներում, այսինքն սկանավորելով։ Եթե կարելի է՝ նաև հղում տալ։

Շրջանառության հարկի փոփոխություններ 2025թ․

Հովհաննես․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք․

1․ Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներից արդյո՞ք նվազեցվում է տարածքի (արտադրամասի) վարձակալության վճարը (վարձակալությունը ստանում ենք կազմակերպությունից, և առկա է հաշիվ վավերագիր)

2․ Պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները 01․01․2025-ից շարունակու՞մ են վճարել 5% շրջանառության հարկ, անկախ այն փաստից հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր ստացել են, թե ոչ

3․ Այլ գործունեությունից ստացվող եկամուտներից նվազեցվում են անմիջականորեն կապված ծախսեր, եթե այդ ծախսերը կատարվում են ՀՀ-ից դուրս, և առկա չէ հաշիվ վավերագիր

Կանխավ շնորհակալություն։

Ալկոհոլային խմիչքների վաճառք

Ալլա․

Բարձ Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ալկոհոլային խմիչքների վաճառքի դեպքում այն պետք է սկանավորել, նման օրենք եմ կարդացել, բայց չեմ գտնում, ո՞վ կարող է ուղարկել հղումը։ Շնորհակալություն։

Խմորեղենի արտադրություն և վաճառք

Աննա․

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ԱՁ եմ գրանցվել միկրոձեռնարկատիրության համակարգում, և ցանկանում եմ խմորեղեներ պատրաստել և վաճառել։ Կասե՞ք խնդրեմ՝ ի՞նչ պարտավորություններ կառաջանան, և «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշների և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հաշվետվություն էլ պետք է հանձնվի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ։

Ստացված հաշիվ Wildberries ընկերությունից

Արման․

«ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) ից ստացել եմ հաշիվ՝ հանձնակատարի ծառայության, սա կապ ունի՞ կոմիսիայի, լոգիստիկայի հետ։

Հարկեր չհիմնավորված ձեռքբերումների մասով

Դավիթ․

Բարև Ձեզ, ԱՁ աշխատում է առևտրով Երևան քաղաքում, հետևաբար շրջհարկով։ Որ խնդրեմ կասե՞ք՝ չհիմնավորված փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների համար ի՞նչ հարկեր են վճարվելու։

QR կոդով վաճառվող ապրանքներ

Գոռ․

Բարև Ձեզ։ Բացի ալկոհոլային խմիչքներից և ծխախոտից այլ ապրանքներ կա՞ն, որոնք պարտադիր պետք է QR կոդով վաճառվեն։

ԱՁ զբաղվում է միրգ – բանջարեղենի առք ու վաճառքով

Արամ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ն զբաղվում է միրգ – բանջարեղենի գնմամբ գյուղացիներից և մեծածախ վաճառքով: Կասե՞ք խնդրում եմ՝ գյուղացիներից ի՞նչ փաստաթղթեր, տեղեկանքներ է անհրաժեշտ վերցնել, որպեսզի ԱԱՀ դեբետագրվի, ամսվա վերջում հաշվանցելու նպատակով: Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ դասակարգիչ նշել

Վահագն․

Բարև Ձեզ։ Ավտոտեխսպասարկման կետը, բացի ավտոմեքենաների վերանորոգումից, կատարում է նաև յուղի փոխարինում և վաճառք և նաև որոշ պահեստամասերի վաճառք։ Ճիշտ կլինի՞ յուղի վաճառքի համար նշել G47.30.3, իսկ պահեստամասի վաճառքի համար G45.32.0 դասակարգիչները և եթե ոչ՝ ի՞նչ դասակարգիչ նշել հաշվետվություններում։

Դռների արտադրութուն և վաճառք

Նարինե․

Բարև ձեզ։ ՍՊԸ-ն նոր է բացվելու, աշխատելու է շրջհարկով, զբաղվելու է դռների արտադրությամբ և արտադրած դռների վաճառքով։ Խնդրում եմ ասեք՝ սկզբի համար ի՞նչ է պետք անել։

Wildberries հարթակում ապրանքների վաճառք

Դավիթ․

Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ ուզում բացել Wildberries հարթակում ապրանքներ վաճառելու նպատակով։ Խնդրեմ ասել՝ ի՞նչ հարկեր եմ վճարելու, ՀԴՄ սարք անհրաժե՞շտ է, և ապրանքները դրսից է բերվելու վաճառքի համար։

Ավտոմեքենայի յուղի վաճառք

Վահագն․

Ավտոմեքենայի յուղի վաճառքը խանութից, որն աշխատում է շրջ. հարկով, ո՞ր դեպքում կարող է հարկվել նաև ակցիզային հարկով։ Օրինակ, ներմուծում չի կատարում, բայց այլ կազմակերպությունից ձեռք է բերում յուղ 60, կամ 100 լիտրանոց տարայով և վաճառում խանութից լիտրով։