Tag: համատեղությամբ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞րն է համարվում համատեղությամբ աշխատանք

Ջուլիա. Խնդրում եմ մեկնաբանեք` եթե անձը աշխատում է 2 տարբեր գործատուների մոտ, ո՞րն է համարվում հիմնական և որը համատեղությամբ աշխատանք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վճարվու՞մ է արդյոք անաշխատունակության նպաստ համատեղությամբ աշխատավայրից

Արմինե. Հարգելի գործընկերներ, պատասխանեք խնդրում եմ. եթե աշխատողը համատեղությամբ աշխատող է և ներկայացնում է անաշխատունակության թերթիկ, վճարվու՞մ է արդյոք անաշխատունակության նպաստ համատեղությամբ աշխատավայրից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ներքին համատեղությամբ աշխատանք բյուջետային կազմակերպությունում

Ժաննա. Բարև բոլորին: Իմ հարցը վերաբերվում է ներքին համատեղությանը: Մեր կազմակերպությունում (այն բյուջետային է) կան 2 աշխատակիցներ, ովքեր շատ ծանրաբեռնված չեն և կարող են ներքին համատեղությամբ այլ աշխատանք ևս կատարել օրվա ընթացքում: Նրանք մեր հիմնական աշխատողներն են: Հարցս հետևյալն է` բյուջետային կազմակերպության աշխատողը իրավունք ունի՞ զբաղեցնելու 2 տարբեր հաստիքներ երկու աշխատանքային պայմանագրերով` հիմնական և համատեղությամբ: Հարգանքով
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխտնօրենի գործառույթների կատարում հաշվապահի կողմից

Հասմիկ. Հարգելի հաշվապահներ, ինձ կարո՞ղ եք օգնել: Եթե ընկերությունում գրանցված եմ որպես հաշվապահ, կարո՞ղ եմ նաև փոխտնօրենի գործողությունները կատարել և որոշ փաստաթղթերում երևամ որպես փոխտնօրեն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվում ազատ գրաֆիկով աշխատանքի վարձատրությունը

Վարյա. Խնդրում եմ տալ հստակ պատասխան` եթե ես հաշվապահ եմ, ունե՞մ իրավունք ազատ գրաֆիկով աշխատելու, և ինչպե՞ս է կատարվում վարձատրությունը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարող է պաշտպանության նախարարության աշխատակիցը մեկ այլ տեղ աշխատել համատեղությամբ

Աննա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ասել` արդյո՞ք կարող է պաշտպանության նախարարության աշխատակիցը մեկ այլ տեղ աշխատել համատեղությամբ: Կա՞ն արդյոք որոշակի սահմանափակումներ` կապված զբաղեցրած պաշտոնների հետ, և ընդհանրապես կառավարության որևէ որոշում կամ օրենք, որը կսահմանի նման կարգի որոշակի ցուցակ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի ընդունում

Տիգրան. Բարև Ձեզ: Եթե աշխատող պետք է ընդունվի աշխատանքի համատեղության կարգով, ինչքա՞ն նվազագույն աշխատավարձ կարող ենք գրել և պայմանագրում աշխատանքային շաբաթվա մեջ քանի՞ ժամ կարող ենք գրել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դասախոսի աշխատաժամանակի վերաբերյալ

Լուիզա. Տաս տարի է, ինչ որպես դասախոս աշխատում եմ ԲՈՒՀ-ում, որը համարվում է իմ հիմնական աշխատավայրը: Միևնույն ժամանակ ԲՈՒՀ-ի և մշակույթի տան ղեկավարների գրավոր համաձայնությամբ համատեղության կարգով աշխատում եմ նաև որպես խմբակավար, շաբաթվա երկու օրերին երկուական խմբի հետ 14:30-ից մինչև 18:00-ն ըստ կազմված գրաֆիկի: Պարտավո՞ր եմ արդյոք բացի իմ պարապմունքների օրերից գտնվել մշակույթի տանը հաստիքային հիմնական աշխատողների նման: Արդյո՞ք ճիշտ է վերջիններիս պահանջը իմ հանդեպ` գտնվել մշակույթի տանը պարապմունք չունեցած օրերին: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել

Գայանե. Նույն գործատուի մոտ հաստիքով և համատեղությամբ աշխատող անձի հետ ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել: Համատեղությամբի դեպքում պարտադի՞ր է արդյոք որոշակի ժամկետով: Կցանկանայի ստանալ համատեղությամբ որևէ պայմանագրի ձև: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ընկերությունում աշխատում է համատեղությամբ

Լուսինե. Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. աշխատողը ընկերությունում աշխատում է համատեղությամբ` կես դրույք և ստանում է 19 250 դրամ աշխատավարձ (հաստիքով 1 դրույքը՝ 38 500/2): Նրա աշխատանքային պայմանագրում ինչպե՞ս ձևակերպել կես դրույքի մասին, որպեսզի օրենքի խախտում չլինի: Եթե կա հղում, խնդրում եմ ասեք` որտե՞ղ կարող եմ այն կարդալ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Գայանե. Բարև Ձեզ: Ես աշխատում եմ համալսարանում, իսկ հիմա աշխատանքի պետք է անցնեմ մեկ այլ կազմակերպությունում: Նոր կազմակերպությունում աշխատանքը պետք է դառնա հիմնական, իսկ համալսարանի աշխատանքը` երկրորդային, համատեղության կարգով: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` 1. Ինչպե՞ս պետք է կատարվի ընդունման կարգը այդ նոր կազմակերպությունում 2. Ի՞նչ դիմում պետք է գրել 3. Աշխատանքային գրքույկը որտե՞ղ պետք է մնա 4. Իսկ հնարավոր է 1-ին աշխատատեղից չազատվել և 2-րդ աշխատատեղ ներկայացնել նոր գրքույկ Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդության նպաստի ստացում 2 աշխատավայրից

Անի. Բարև ձեզ: Եթե ես աշխատում եմ համատեղությամբ, կարո՞ղ եմ 2 աշխատավայրից էլ հիվանդության նպաստ ստանամ: Եվ արդյո՞ք 2 աշխատավայրում էլ նույն սկզբունքով պետք է հաշվարկվի նպաստը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստը

Աստղիկ. Հարգելի մասնագետներ, ես այժմ 14.06.2012թ. դրությամբ 30 շաբաթական հղի եմ, և ինձ հետաքրքրում է, թե որքան է կազմելու իմ հղիության և ծննդաբերության նպաստը, եթե ես աշխատել եմ ինստիտուտում 10.01.2012թ.-13.03.2012թ. 38 500 դրամ աշխատավարձով, իսկ 01.02.2012թ.-ից մինչ օրս խանութում` 50 000 դրամ աշխատավարձով: Ինչպե՞ս տեսնում եք՝ 1 ամիս և 13 օր աշխատել եմ համատեղությամբ: Անչափ շնորհակալ կլինեմ, եթե ինձ տրվի ճշգրիտ հաշվարկով պատասխան:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատողն ունի 2 աշխատանքային պայմանագիր

Վիկտորյա. Հարգելի գործընկեր, եթե աշխատողը նույն կազմակերպությունում աշխատում է համատեղությամբ 2 պայմանագրով և որոշում է լուծել 1 պայմանագիրը, այսինքն՝ ազատվել 1 պաշտոնից և շարունակել աշխատանքը մյուս պաշտոնով, արդյո՞ք պետք է կատարել վերջնահաշվարկ և ներկայացնել սոց. հայտ-հաշվետվություն այդ աշխատողի մասով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Լիլու. Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը, ով միաժամանակ աշխատում է 2 կազմակերպությունում, կարո՞ղ է արդյոք 3-րդ կազմակերպությունում ընդունվել աշխատանքի և աշխատել, բայց մյուս 2-ում մնալ արձակուրդում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե անձը համատեղում է երկու աշխատանք

Արուս. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. եթե անձը համատեղում է երկու աշխատանք, ապա այս պարագայում ինչպե՞ս է լուծվում ֆիզ. արձակուրդի խնդիրը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակման նպաստի և վերջնահաշվարկի վերաբերյալ

Նինա. Աշխատանքային օրենսգրքի 99 հոդվածի համաձայն համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում: Սակայն ըստ նույն օրենքի վերջնահաշվարկ կատարվում է: Ո՞րն է տարբերությունը, որ համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի տրվում, սակայն վերջնահաշվարկ կատարվում է:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք կատարել արձակուրդայինի հաշվարկ

Mariell. Հարգելիներս, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: Ունեմ համատեղությամբ աշխատողներ, որոնք հիմնական աշխատավայրից գնում են արձակուրդ, նույն ժամանակահատվածում ես էլ պիտի տրամադրեմ արձակուրդ: Արդյո՞ք պիտի կատարեմ արձակուրդայինի հաշվարկ, թե՞ հիմնական աշխատավայրից են ստանալու միայն: Կանխավ շնորհակալություն: