Tag: հարկեր և տուրքեր

Մեղրի արտադրություն և վաճառք

Անահիտ․

Բարև։ Ասացեք խնդրեմ՝ մեղրի արտադրությունը և վաճառքը, որը գործում է Գյումրիում, կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում։ Շնորհակալություն։

Դրամաշնորհի ստացում

Նարե․

Հարգելի հաշվապաներ, եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն միջազգային կազմակերպությունից (ազատված է ԱԱՀ-ից) ստանում է գրանտ և ծրագրի շրջանականերում կատարում է որոշակի աշխատանքներ, ապա ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել։

Ատամնաբուժարանի գործունեություն 2025թ․

Մարիամ․

2025թ-ից ատամնաբուժական ծառայություններ մատուցող կազմակերպությունը կարո՞ղ է շարունակել աշխատել շրջանառության հարկով։ Թե՞ որպես բժշկական հաստատություն անցնում է ընդհանուր հարկման դաշտ։

Հագուստի վարձույթ

Աշոտ․

Բարև ձեզ։ Երևան քաղաքից դուրս հագուստի վարձույթով զբաղվող Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոյով աշխատել։

Ընկերությունը լուծարման գործընթացում է

Աննա․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ընկերությունը լուծարման գործընթացում է, չունի ոչ մի պարտավորություն, ունի ակտիվ՝ անշարժ գույք (հողամաս):

1. Այդ ակտիվը ժողովի որոշումով կարո՞ղ է փոխանցվել սեփականատիրոջը, թե՞ պետք է ընկերությունը օտարի, առաջացած հարկերը վճարի և նոր միայն գումարը փոխանցի սեփականատիրոջը։ Ըստ քաղ.օրենսգրքի 69 հոդվածի 6 կետի՝ Հոդված 69. Իրավաբանական անձի լուծարման կարգը 6. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո իրավաբանական անձի մնացած գույքը հանձնվում է նրա հիմնադիրներին (մասնակիցներին), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ: Իրավաբանական անձի կանոնադրությամբ յալ բան նախատեսված չէ: Ի՞նչ կարող է նախատեսված լինել օրենքով, այլ իրավական ակտերով:

2. Գույքը սեփականատիրոջը փոխանցվելու դեպքում եկամտային հարկ կառաջանա՞։

Նախապես շնորհակալություն:

Wildberries հարթակում վաճառողի հարկեր 2025թ․

Անահիտ․

Հարգելի հաշվապահներ, հունվարի 1-ից շրջհարկի դրույքաչափը 10 տոկոս դառնալու հետ կապված է հարցս։ Վայլդբերիզ հարթակում վաճառող եմ, ապրանքն էլ Չինաստանից գնում եմ, ուղարկում ռուսական պահեստ։ Ոնց հասկանում եմ՝ մի հատ էլ գնման գնից 20 տոկոս եկամտային հարկ պիտի վճարե՞մ։ Իսկ հետո էդ գնման գին + 20 տոկոս եկամտային հարկ ինձ համար նվազեցվող ծախս կդիտարկվի՞։ Գնման ակտին ամենաշատը կարող եմ կցել ֆիզիկական անձով ձեռքբերման էլեկտրոնային գնում ու բանկային քարտի քաղվածք, որը հաստատի իմ գնումը։

Եկամտային հարկի պարտավորություն ֆիզ. անձից ձեռքբերում ունենալու դեպքում

Ռուզաննա․

Հարգելի հաշվապահներ, համաձայն 392-ն որոշման 2025թ-ի հունվարի 1-ից հարկային գործակալները ֆիզ․ անձանցից ապրանքների ձեռքբերման դեպքում արդեն պետք է էլեկտրոնային եղանակով դուրս գրեն օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվող հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթեր: Իսկ համաձայն 150 հոդվածի 13-րդ կետի հարկային գործակալների կողմից եկամտային հարկի 20% չի վճարվում, եթե առկա են հաշվարկային փաստաթուղթ չհամարվող` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված` վճարվող եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթեր:

Հարց․ 2025թ-ի հունվարի 1-ից էլեկտրոնային եղանակով դուրս գրված փաստաթղթի առկայության դեպքում հարկային գործակալը արդյո՞ք կունենա որևէ պարտավորություն եկամտային հարկի գծով:

Կարի արտադրամաս

Գևորգ․

Բարև ձեզ: Կարի արտադրությունը, որը այժմ աշխատում է որպես միկրոձեռնարկատիրություն, և տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն-ը, 2025 թվականի հարկային փոփոխություների արդյունքում կարո՞ղ է մնալ որպես միկրոձեռնարկատիրություն: Եթե այո, աշխատելու է նույն կերպ, ինչ 2024-ին, թե՞ այլ փոփոխություններ կան։ Շնորհակալ կլինեմ արձագանքի համար:

Սարքավորման ներմուծում ԵԱՏՄ-ից

Արամ․

Բարև Ձեզ։ ՍՊԸ դադարեցման փուլում է, գրանցվել է, բայց գործնեություն չի ծավալել։ Հիմա ԵԱՏՄ սարքավորում պետք է ձեռք բերի գործնեության թեստավորման համար, կառաջանա՞ արդյոք 20 ԱԱՀ վճարելու պահանջ։

Ինքնազբաղված անձ

Անուշ․

Բարև ձեզ, խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը. ՀՎՀՀ ստացած ինքնազբաղված անձը որևէ հաշվետվություն ներկայացնու՞մ է, թե՞ ոչ, և ի՞նչ հարկեր պետք է վճարի։ Շնորհականություն։

Հացի և խմորեղենի արտադրություն

Անի․

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ 2025-ին հացի արտադրություն ու խմորեղենի արտադրությունը կարո՞ղ են մնալ միկրո համակարգում։

Եկամտային հարկ 20 % շրջանառության հարկ վճարող հարկային գործակալների համար

Հայկ․

Բարև Ձեզ։ 2025 թվականից շրջանառության հարկ վճարողները եթե հաշվարկային փաստաթղթով կամ ՀԴՄ-ով ձեռքբերում չեն կատարում, պե՞տք է 20 տոկոս եկամտային հարկ վճարեն։ 2025 թվականից շրջանառության հարկ վճարողները պե՞տք է պահեն պահեստի մնացորդ։ Կխնդրեի օրենքի հղումը ուղարկեք։

Բլոգերների հաշվապահություն

Մանյա․

Բարև ձեզ, խնդրեմ կասե՞ք՝ բլոգերների հաշվապահությունը շրջանառության հարկո՞վ են անում, ու բացի եռամսակային հաշվետվությունը ուրիշ ի՞նչ հաշվետվություններ են լինում։

Գումարի փոխանցում հիմնադրի հաշվին

Նարեկ․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է. շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը, որն իրականացնում է ծառայության մատուցում, ամսվա կտրվածքով իր հասույթից փոխանցում է ծախսերը, իսկ մնացած գումարը փոխանցում է հիմնադիրի հաշվին։ Ի՞նչ խնդիր կարող է ունենալ կազմակերպությունը։

Համատիրության գործունեություն

Տիգրան․

Ողջույն, հարգելի գործընկերներ, մի քանի հարց ունեմ համատրիությունների գործունեության հետ կապված․

1․ Արդյո՞ք համատիրությունները չեն կարող աշխատել շրջանառության հարկով

2․ Եթե պարտադիր ընդհանուր հարկման համակարգում է գործելու, ապա իրավաբանական անձանցից անդամավճար ստանալու համար պե՞տք է հարկային հաշիվ գրել և ԱԱՀ վճարել, թե՞ հաշիվ վավաերագիր

3. Իրավաբանական անձանց մասով դուրս գրված հաշիվներից առաջանու՞մ է շահութահարկ

Շրջանառության հարկի փոփոխություններ 2025թ․

Հովհաննես․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք․

1․ Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներից արդյո՞ք նվազեցվում է տարածքի (արտադրամասի) վարձակալության վճարը (վարձակալությունը ստանում ենք կազմակերպությունից, և առկա է հաշիվ վավերագիր)

2․ Պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող սուբյեկտները 01․01․2025-ից շարունակու՞մ են վճարել 5% շրջանառության հարկ, անկախ այն փաստից հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր ստացել են, թե ոչ

3․ Այլ գործունեությունից ստացվող եկամուտներից նվազեցվում են անմիջականորեն կապված ծախսեր, եթե այդ ծախսերը կատարվում են ՀՀ-ից դուրս, և առկա չէ հաշիվ վավերագիր

Կանխավ շնորհակալություն։

Կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացում

Աննա․

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ՍՊԸ, որն աշխատում է ԱԱՀ-ով, իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրում ոչ ներքաղաքային, հասույթը մուտքի օրդերով մուծվում է դրամարկղ, այս գործունեության համար չկա ՀԴՄ կտրոն, մինչև սեպտեմբերի մեկը գործունեությունը հարկվում է պետ տուրքով ամսական, այս դեպքում ԱԱՀ հաշվարկի ո՞ր տողում պետք է լրացվի հասույթը ու գանձվի ԱԱՀ: Կանխավ շնորհակալ եմ։

Հյուրատունը իրականացնում է նաև հանրային սննդի գործունեություն

Հասմիկ․

Բարև Ձեզ․ եթե հյուրատունը գտնվում է մարզում, ՍՊԸ-ն հարկվում է շրջհարկով, տրամադրում է նաև սնունդ։ Հարցս այսպիսին է՝ սնունդի մասը պետք է առանձնացվի և հարկվի 6% որպես հանրային սնունդ, թե՞ էլի 5% է հարկվելու։

Վառելիքի ծախսագրում

Հայկուհի․

Բարև Ձեզ։ Եթե շահութահարկով աշխատող կազմակերպությունը առաքումներ է իրականացնում հիմնադրի կամ տնօրենի մեքենայով, կարո՞ղ ենք այդ մեքենայի համար ծախսած վառելիքը շահութահարկով ծախս ճանաչել։ Եվ արդյո՞ք որ անհատույց է մեքենան ԱԱՀ-ի և շահութահարկի լրացուցիչ պարտավորություն չի առաջանա։