
Արձակման նպաստ
Գայանե․
Համատեղությամբ աշխատողն ազատվելիս հիմնական տեղից ստանու՞մ է արդյոք արձակման նպաստ։

Աշխատաժամանակի ռեժիմ
Անի․
Բարև Ձեզ։
1․ ՀՀ ԱՕ-ի 139 հոդվածի 4-րդ մասի համաձայն արդյոք կարո՞ղ եմ 24 ժամյա գրաֆիկով ընդունել աշխատանքի՝ ոչ լրիվ աշխատաժամանակով՝ 12 ժամ տևողությամբ, հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 5. Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից: Սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերում տրամադրվող երկու հանգստյան օրերը պետք է հաջորդեն իրար:
Արդյո՞ք աշխատաժամանակի ռեժիմի խախտում չէ։
2․ Եթե համատեղությամբ աշխատողի աշխատաժամանակը պակաս է օրական 4 ժամից, կարո՞ղ եմ ընդմիջում չներառել, հաշվի առնելով, որ ընդմիջումը տրամադրվում է աշխատանքային օրվա կեսից հետո, բայց ոչ ուշ քան աշխատանքը սկսելուց հետո 4 ժամից։

Մայրության նպաստի հետ կապված
Արմինե.
Բարև Ձեզ։ Ես մի հարց ունեմ, որ մի քանի ամիս է փնտրտուքների մեջ եմ և հստակ պատասխան չեմ կարողանում իմանալ։ Հարցս հետևյալն է. հունվարի 21-ից ես ֆիզարձակուրդի մեջ եմ։ Միաժամանակ աշխատել եմ 2 դպրոցում։ Մի դպրոցում փոխարինող եմ եղել, մյուսը՝ հիմնական աշխատավայրս է եղել։ Ես, որ ֆիզարձակուրդ գնացի, ինձ ասացին, որ 2 դպրոցից էլ ստանալու եմ արձակուրդային գումարս (նախածննդյան և հետծննդյան)։ Այդպես էլ եղավ։ Բայց հիմա ես փաստի առաջ եմ կանգնել, խնդիրը նրանումն է, որ փոխարինող դպրոցի հիմնական աշխատողը եկել է և ես ազատվել եմ այդ դպրոցից։ Հիմա պետությունն ուզում է ինձնից գանձելու այդ դպրոցի տրված գումարը։ Ասեմ, որ փոխարինող դպրոցի ժամաքանակն ու աշխատավարձի չափը փոխանցվել է հիմնական աշխատավայր։ Եվ ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք դա ճիշտ է, որ պետք է ինձնից գանձեն փոխարինող դպրոցի գումարը։

Նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում
Մելինե․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ ինձ տեղեկացնեք մայրության և անաշխատունակության նպաստի հաշվարկման վերաբերյալ մի քանի նրբություններ: Ինքս աշխատում եմ արդեն մոտ 3 տարի որպես հիմնական աշխատող X գործատուի մոտ, 2022 թվականի հունվարի 14-ից աշխատում եմ նաև Y գործատույի մոտ, մի փոփոխությամբ՝ X գործատույի մոտ համատեղությամբ է հաստիքս, իսկ Y գործատույի մոտ հիմնական։ Ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս պետք է կատարվի ինձ վերաբերվող (մայրության, անաշխատունակության) նպաստների հաշվարկները: Արդյոք ո՞ր գործատույից եմ ստանալու ինձ վճարվելիք գումարները, ի՞նչ տվյալներ պետք է ընդգրկվեն, պե՞տք է X գործատույից տվյալներ վերցնել, միջին աշխատավարձ ինչպե՞ս են ստանալու։ Մանրամասն խնդրում եմ պատասխանել, եթե կարող եք:
Կանխավ շնորհակալություն։

Միջին ամսական աշխատավարձ
Բարև ձեզ։ Եթե կինը անհատ ձեռներեց է և համատեղությամբ աշխատում է նաև այլ ընկերությունում, ապա նպաստի հիմք հանդիսացող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է այդ ընկերության միջին ամսական աշխատավարձին ավելացրած, որպես ԱՁ 43038 դրամ (նվազագույն աշխատավարձի 50%-ը)։ Ճի՞շտ եմ հասկացել, այո։

Հերթափոխով աշխատողների աշխատաժամանակ
Մարինե․
Կազմակերպությունում պահակներն աշխատում են 18։00-ից հաջորդ օրը 08։00-ն, այդ օրը գնում են տուն հանգստանում, երրորդ օրը 18։00-ից նորից աշխատանքի են, ստացվում է 14 ժամ։ Կասե՞ք՝ ի՞նչ սխալ եմ թույլ տալիս, և ինչպե՞ս կարգավորեմ նրանց հերթափոխային աշխատաժամանակը։ Եվ 2-րդ հարցը․ ԱՕ 139 հոդվածի 5-րդ կետում ասվում է՝ "5. Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից:" Արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ շաբաթական 40 ժամից անցնում է համատեղությամբ աշխատանքային պայմանագրերի դեպքում։

Աշխատանք համատեղությամբ
Անուշ.
Բարև ձեզ: Կասեք` եթե ցանկանում եմ աշխատել համատեղությամբ` մի տեղ լրիվ դրույքով, որպես հատուկ մանկավարժ, իսկ մյուս տեղում ցանկանոմ եմ աշխատել որպես լոգոպեդ, ապա ինչքա՞ն դրույքաչափ է ինձ հասնում /հնարավոր է 0,25 չափով, ես դրա իրավունքն ունե՞մ/, եթե 2-րդ աշխատավայրում ստանում եմ մաքուր 71 000 դրամ, և աշխատելու եմ շաբաթական 3 օր, 2,5 ժամ: Ինչպե՞ս պետք է այն հաշվեն, ինչքա՞ն դրույք է ինձ հասնում:

Բյուլետենի հաշվարկ
Լուսինե.
Բարև ձեզ։ Կարող եք ինձ օգնել մի հարցում։ Եթե աշխատում եմ 2 դպրոցում, 2 օր մի դպրոցում, 3 օր մյուս։ 1 շաբաթվա բյուլետինի օրերը 2 դպրոցներում ո՞նց են հաշվելու։ Յուրաքանչյուրն իր օրե՞րը:

Աշխատանք համատեղությամբ
Արմինե.
Բարև ձեզ։ Կասե՞ք` եթե աշխատողը նույն գործատուի մոտ ընդունվում է 1,5 դրույքով (8+4 ժամ, շաբաթական ստացվում է 60 ժամ): Ըստ օրենքի մինչև 48ժամ է թույլատրվում, ինչպե՞ս է ճիշտ վարվել։
Եվ մյուս հարցը՝ եթե աշխատողն արդեն 2 ամիս է դիմում է ներկայացրել խնամքի արձակուրդի շարունակման (երեխան դեռ 3տ չկա), արդյո՞ք իրավունք ունի գործատուն որոշակի պատճառաբանություններով մերժել աշխատողին, ով ստիպված շարունակում է մնալ (գիտեմ, որ ըստ օրենքի նման արձակուրդի իրավունք ունեցողին արտահերթ են հատկացնում հասանելիք արձակուրդը և անգամ մեկ օր անհարգելի բացակայելու դեպքում պարտավոր են ազատել): Այս դեպքում ևս ինչպե՞ս վարվել։

Հաշվապահը աշխատում է համատեղությամբ
Հայկ․
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ եթե հաշվապահը համատեղությամբ աշխատում է ինչ-որ ընկերությունում օրական 2 ժամ հնգօրյա գրաֆիկով, այսինքն շաբաթական 10 ժամ, այս դեպքում կարելի՞ է աշխատանքային պայմանագրում ամսական աշխատավարձը սահմանել մաքուր 30 000 դրամ:

Դրոշմանիշային վճարի վերադարձ
Սաթենիկ․
Բարև Ձեզ, եթե աշխատողը երկու տեղ է աշխատում, դրոշմանիշային վճարը մի տեղից ո՞վ է հետ վերադարձնում։

Աշխատանք համատեղությամբ
Արմեն
Բարև Ձեզ։ Կարելի՞ է աշխատել դպրոցում համակարգչային օպերատոր, /0,5 դրույք/ և ուսուցիչ` 14 դասաժամ ծանրաբեռնվածությամբ։

Ինչպե՞ս կատարել հաշվարկը
Լիլիթ․
Բարև Ձեզ։ Աշխատողը ընդունվել է փոխարինող 10.01.2022թ, ազատվել 11.02.2022թ., աշխատում է համատեղությամբ: Խնդրում եմ ասեք՝ վերջնահաշվարկ հասնու՞մ է և ինչպե՞ս պետք է հաշվել: Կանխավ շնորհակալություն։

Դրոշմանիշային վճար
Կիմա.
Բարև ձեզ։ Ես աշխատում եմ համատեղությամբ։ Երկու աշխատավայրից էլ դրոշմանիշային վճա՞ր է պահվում՝ 6 000 դրամ։ Կասե՞ք՝ ճիշտ է, թե՞ ոչ։

Ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության թերթիկը
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ կասե՞ք` եթե աշխատողը այս տարվա հունվարի 11-ին է ընդունվել աշխատանքի, աշխատել է 13 օր և ներկայացրել հիվանդության անաշխատունակության թերթիկ: Ինչպե՞ս պետք է հաշվարկը կատարվի: Նշեմ նաև, որ մեզ մոտ աշխատում է համատեղությամբ, և անաշխատունակության առաջանալու օրվա դրությամբ այլ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է:

Դրոշմանիշային վճար համատեղությամբ աշխատելու դեպքում
Սոֆյա․
Ասացեք խնդրեմ՝ սկսած 2022թ-ից ի՞նչ ձևով է կատարվում դրոշմանիշայինի համար կատարված վճարը համատեղությամբ աշխատելու դեպքում: Եթե ետ պահում չի լինում, արդյո՞ք դա նշանակում է, որ քանի տեղ աշխատում է, այդքան պետք է վճար արվի, խոսքը վերաբերվում է ընդհանուր դեպքերին:

Մայրության նպաստ
Արմինե․
Բարի օր, հարգելի ընկերներ։ Աշխատակիցն աշխատում է համատեղությամբ ՀՈԱԿ֊ում դաստիարակ և այլ տեղ՝ միկրո, Ա/Ձ։ Հղիության և ծննդաբերության արձակուրդ է գնացել, (3֊րդ երեխան է), վճարել ենք ըստ օրենքի՝ միկրոյով աշխատող Ա/Ձ֊ի եկամուտը նվազագույնի կեսի չափով և մանկապարտեզի եկամտի գումարը ներառելով։ Ճի՞շտ ենք վարվել։
Եվ հետևյալ հարցը. նույն աշխատակիցը ցանկանում է գնալ խնամքի արձակուրդ, անկախ նրանից, որ միկրոյի աշխատող է, կարո՞ղ է մանկապարտեզից արձակուրդ գնալ։ Ստացվում է, որ կստանա և միանվագ 1 000 000, և՛ 2 տ խնամքի արձակուրդի նպաստը, և՛ 6տ 50 000՞, թե՞ որոշակի նրբություններ կան օրենքում, որ միաժամանակ 6տ ու 2տ նպաստը կարող է չտրվել միաժամանակ։
Շնորհակալություն։

Ստաժի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի ժամանակ
Սուսաննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Օրենքով հաստատվա՞ծ է, որ համատեղությամբ աշխատակցի ստաժը մեկ տարվա փոխարեն հաշվարկվում է երկու տարի, թե՞ ուղղակի խոսակցություն էր։ Շնորհակալություն։

Մայրության նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում
Արմինե.
Բարև ձեզ։ Ինձ մի հարց է անհանգստացնում։ Ես աշխատում եմ 2 դպրոցում։ Մի դպրոցը իմ հիմնական դպրոցն է, մյուսը՝ ֆիզարձակուրդ գնացած աշխատակցի եմ փոխարինում։ Այժմ ես էլ եմ Ֆիզարձակուրդ գնում։ Ուզում եմ հասկանալ` ես 2 դպրոցից էլ կարո՞ղ եմ ստանալ նախածննդյան և հետծննդյան գումար։ Մի դպրոցից ստանում եմ 63 000դրամ, մյուսից՝ 74 000դրամ (մաքուր)։
Նախապես շնորհակալություն:

Աշխատանք համատեղությամբ
Դիանա.
Բարև Ձեզ: Ունեմ այսպիսի հարց։ Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, աշխատում եմ պետական հաստատությունում և այս ընթացքում ընդունվել եմ աշխատանքի այլ վայր։ Կարո՞ղ եմ համատեղ գրանցված լինել, և նոր գործատուի մոտ աշխատել լրիվ դրույքով։ Եթե դժվար չէ, կասեք` ո՞ր օրենքով է սահմաված։
Վերջին մեկնաբանություններ