Առաքման և հասույթի գրքերի վարման հետ կապված.

MisterA.

  1. Եթե պարզեցված ընթացակարգով հարկվող իրավաբանական անձը զբաղվում է մեծածախ առևտրով,ապա առաքման գիրք վարում է, իսկ հասույթի գիրք` ոչ:
  2. Եթե պարզեցված ընթացակարգով հարկվող իրավաբանական անձը զբաղվում է մանրածախ առևտրով (ունի ՀԴՄ), ապա առաքման և հասույթի գրքեր չի վարում:
  3. Եթե պարզեցված ընթացակարգով հարկվող իրավաբանական անձը զբաղվում է և´ մանրածախ, և´ մեծածախ առևտրով (ունի ՀԴՄ), ապա Continue reading “Առաքման և հասույթի գրքերի վարման հետ կապված.”
0

Ամենաճիշտ հաշվիչը

Աբակ

Հռոմեացիները կատարելագործեցին աբակը` փոխարինելով փայտե տախտակն, ավազն ու քարերը մարմարյա մասերով

Թվային սարքերի պատմությունը պետք է սկսել համրիչից: Այսպիսի գործիք հայտնի է եղել բոլոր ժողովուրդների մոտ: Հին հունական աբակը (տախտակ կամ “սալամինյան տախտակ”` Էգեյան ծովում գտնվող Սալամին կղզու անունով) իրենից ներկայացնում էր ծովային ավազով շաղ տված տախտակ: Ավազի վրա անցնում էին ակոսիկներ, որոնց վրա քարերով նշվում էին թվերը: Մեկ ակոսիկը համապատասխանում էր միավորներին, մյուսը` տասնավորներին և այլն: Եթե որևէ ակոսիկում հաշվարկի ժամանակ հավաքվում էր 10 – ից ավել քարեր, դրանք հանում էին և ավելացնում մեկ քար հաջորդ կարգի ակոսիկում:

Continue reading “Ամենաճիշտ հաշվիչը”

0

Տնտեսական ճգնաժամ.խոշոր ավիաընկերության աշխատակիցները համաձայնել են աշխատել անվճար

British Airways

«Բրիտանական ավիաուղիներ» (British Airways) ավիաընկերության ութ հարյուր աշխատակից համաձայնել է աշխատել առանց աշխատավարձի, կամավորական հիմունքներով, որպեսզի օգնեն ընկերությանը դուրս գալ ֆինանսական ծանր դրությունից: Այդ մասին տեղեկացրել է «Սքայ նյուզ»-ը:

Continue reading “Տնտեսական ճգնաժամ.խոշոր ավիաընկերության աշխատակիցները համաձայնել են աշխատել անվճար”

0

Թարմ անեկդոտներ…

smile

Մի անգամ հարկային տեսուչը բողոքում է իր գործընկերոջը.
– Ինչպիսի անհասկացող հարկատու էր հանդիպել: Ես իրեն մի անգամ բացատրեցի, թե ինչպես պետք է լրացնել հայտարարագիրը, նա չհասկացավ: Երկրորդ անգամ բացատրեցի` էլի չհասկացավ: Երրորդ անգամ բացատրեցի` ես հասկացա, ինքը էլի չհասկացավ…

Continue reading “Թարմ անեկդոտներ…”

0

Մեկ մուտքի օրդեր

Artavazd.
Աշխատողը ստացել է առհաշիվ գումար, գնումներ կատարել, հաշվարկային հաշվից գումար ստացել և այն առհաշիվ տրված գումարի մնացորդի հետ մուտքագրել է դրամարկղ: Կարո՞ղ ենք մեկ մուտքի օրդերով մուտքագրել երկու գումարներն էլ` բնականաբար ձևակերպումը տալով 251/252,228:

0

Գլխավոր հաշվապահը 10 միլիոն դոլար է ծախսել

calcandpen Նախկին գլխավոր հաշվապահը Կալիֆորնիա նահանգից ձերբակալվել է 9,9 միլիոն դոլարի յուրացման մեղադրանքով:

51 տարեկան Անետտ Յեոմանսը աշխատել է որպես գլխավոր հաշվապահ Quality Woodworks, Inc ընկերությունում, որը զբաղվում է փայտե կահույքի արտադրությամբ:2001 – 2007 թթ ընկած ժամանակահատվածում նա շաբաթական 25 հազար դոլար է ծախսել` կատարելով գնումներ կրեդիտ քարտով, իսկ հետո դուրս է գրել այդ գումարները ընկերության հաշվարկային հաշվից: Ղեկավարությունը իր գլխավոր հաշվապահին լիովին վստահում էր, և այդ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ոչ Continue reading “Գլխավոր հաշվապահը 10 միլիոն դոլար է ծախսել”

0

Կառավարությունը կասեցնում է ՓՄՁ-ների ստուգումները

Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես տեղեկացրին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ օրակարգին անցնելը վարչապետը, ինչպես հայտարարել էր նախորդ նիստում, անդրադարձել է ժամկետանց հանձնարարականներին և լսել դրանց վերաբերյալ հաշվետվություններն ու պարզաբանումները: Տ. Սարգսյանը նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին առաջարկել է նման պրակտիկա կիրառել նաև իրենց ժամկետանց հանձնարարականների վերաբերմամբ:

Continue reading “Կառավարությունը կասեցնում է ՓՄՁ-ների ստուգումները”

0

Բենեդետտո Կոտրուլի

ԿոտրուլիԲենեդետտո Կոտրուլին XV դ. իտալացի առևտրական էր Ռագուզայից, “Առևտրի և կատարյալ առևտրականի մասին” գրքի հեղինակը (գրել է 1458 թ-ին, իսկ խմբագրել ու հրատարակել է Պատրիզին 1573 թ-ին` 115 տարի անց: 1602 թ-ին լույս է տեսել երկրորդ, իսկ 1990 թ-ին` երրորդ հրատարակչությունը: Վերջին հրատարակչությունը պայմանավորված էր նրանով, որ պատմաբան Ուգո Տուկկին հայտնաբերել էր էական սխալներ և բացթողումներ, որոնք թույլ էր տվել Պատրիզին):

Continue reading “Բենեդետտո Կոտրուլի”

0

Առաջին անգամ 14 տարվա մեջ SONY ընկերությունը վնասներ է կրում

Toyota

Առաջին անգամ 1995 թ-ից հետո էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրող SONY ընկերությունը ավարտել է 2009 թ-ի առաջին եռամսյակը վնասով:

Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ընկերության վնասը կազմել է 98,9 միլիարդ իեն (1,04 միլիարդ դոլար): 2008 թ-ին SONY – ն ստացել է 3,87 միլիարդ դոլար շահույթ:

Continue reading “Առաջին անգամ 14 տարվա մեջ SONY ընկերությունը վնասներ է կրում”

0

Առաջին անգամ 1950 թ-ից հետո Toyota-ն վնասով է ավարտել տարին

Toyota
Toyota ընկերությունը` ամենախոշոր ավտոարտադրողը աշխարհում, առաջին անգամ 1950 թ-ից հետո տարին ավարտել է վնասով: Դրա համար պատճառ է հանդիսացել գլոբալ տնտեսական ճգնաժամը, որի պատճառով նվազել է մեքենաների պահանջարկը:

Ֆինանսական տարվա վերջում, որը սկսվել է 2008թ. ապրիլի 1-ից, վնասը կազմել է գրեթե 437 միլիարդ իեն (4,4 միլիարդ դոլար):Դրանից մեկ տարի առաջ Toyota-ն ստացել է ընկերության համար ռեկորդային շահույթ:

Continue reading “Առաջին անգամ 1950 թ-ից հետո Toyota-ն վնասով է ավարտել տարին”

0

2009թ. առաջին եռամսյակում ՀՀ բյուջեի եկամուտները կազմել են 139.8 մլրդ դրամ, ծախսերը` 153.4 մլրդ դրամ

2009 թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 139.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 153.4 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 103.1 և 90.9 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 15.6%-ով, ծախսերի գծով` 17.2%-ով: Continue reading “2009թ. առաջին եռամսյակում ՀՀ բյուջեի եկամուտները կազմել են 139.8 մլրդ դրամ, ծախսերը` 153.4 մլրդ դրամ”

0

Վարչապետ. Եթե ուշացնենք ԱԱՀ-ի վերադարձը, ապա պետությունը կվճարի տուգանքներ

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է ՀՀ-ում կիրառության մեջ դնել որոշակի պաշտպանվածություն ունեցող հարկային հաշիվներ (հաշվարկային փաստաթղթեր), ինչը կնպաստի հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների ծավալի կրճատմանը, հարկային հաշիվների, որպես ֆինանսական փաստաթղթերի, կեղծումներից պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը, հարկ վճարողների որոշ խմբի համար հարկային հաշիվների դուրս գրման գործընթացի պարզեցմանը: Continue reading “Վարչապետ. Եթե ուշացնենք ԱԱՀ-ի վերադարձը, ապա պետությունը կվճարի տուգանքներ”

0

ԱՄՆ նախագահը հարկվել է $ 933000

Գրեթե ամբողջ այս գումարը` 2,66 մլն դոլար, Օբամաների ընտանիքը ստացել է Բարաք Օբամայի գրքերի վաճառքից 2008թ-ին:

Նա գրել է երկու գիրք` ինքնակենսագրություն և իր հայացքների մասին գիրք, որոնք մի քանի ամիս լավագույն վաճառվող գրքերից էին, ինչպես տեղեկացնում է BBC-ն:

Continue reading “ԱՄՆ նախագահը հարկվել է $ 933000”

0

Կրկնակի գրանցման եղանակի հեղինակը

pacholi 1869թ-ին հաշվետարների Միլանյան ակադեմիայի անդամները խնդրեցին մաթեմատիկայի պրոֆեսոր Լյուչինիին դասախոսություն կարդալ հաշվապահական հաշվառման պատմության մասին:Պատրաստվելով դասախոսությանը` Լյուչինին պատահաբար գտավ հին մի գիրք, որը գրված էր ոմն Լուկա Պաչոլիի կողմից:

Այդ գրքի բաժիններից մեկը, որը կոչվում էր “Հաշիվների և գրանցումների մասին տրակտատ”,նվիրված էր առևտրի մեջ մաթեմատիկայի կիրառմանը:Այստեղ ներկայացված էր նաև կրկնակի գրանցման եղանակի սկզբունքը,որը այժմ կիրառվում է հաշվապահության բոլոր համակարգերում(ամենատարրական մակարդակի վրա այդ սկզբունքը կարելի է նկարագրել հետևյալ կերպ. առաջին գրանցում`որտեղից է առաջացել գումարը,երկրորդ գրանցում`ուր է այն գնացել):Զարմանալի չէ, որ Continue reading “Կրկնակի գրանցման եղանակի հեղինակը”

0

Ինչպե՞ս է զարգացել հաշվապահական հաշվառումը

Հաշվապահական հաշվառումը ունի մոտ վեց հազար տարվա պատմություն:Հաշվառման ծագումը կապված է մարդու տնտեսական գործունեության հետ:Սկզբնական շրջանում հաշվառումը իրականացվել է հաշվետախտակների վրա` կետերի ու գծիկների միջոցով: Այս շրջանում տեղի էր ունենում միասեռ հաշվառում,որը վերարտադրում էր տնտեսական գործունեության փաստերը չափման այն միավորներով,որոնցով դրանք առաջանում էին:Այսպիսի հաշվառման օրինակ է ընտանի կենդանիների գլխաքանակի հաշվառումը:Իսկ հին եգիպտացիները իրենց հաշվառումը վարում էին պապիրուսի վրա` կարմիր ու սև ներկերով:Նրանց հաշվառման հիմնական եղանակը գույքագրումն էր,որը մ.թ.ա.3400-2980թթ կատարվում էր երկու տարին մեկ անգամ`երկրի` փարավոնին պատկանող ամբողջ շարժական ու անշարժ ունեցվածքը հաշվելու նպատակով:Այս իմաստով, Continue reading “Ինչպե՞ս է զարգացել հաշվապահական հաշվառումը”

0

Մի քիչ էլ հումոր…

Ձեռնարկատերը ասում է իր ընկերոջը, որ հաշվապահ է փնտրում:

-Մի երկու ամիս առաջ չ՞էիր վարձել հաշվապահ,-հարցնում է ընկերը:

-Հենց իրեն էլ փնտրում եմ…

Continue reading “Մի քիչ էլ հումոր…”

0

Որքա՞ն գումար պահել դրամարկղում

Incognito.
Որքա՞ն գումար կարող է պահել տնօրենը դրամարկղում:

0

ՀԴՄ, թե՞ հաշիվ-ապրանքագիր

Հարություն.

Հարգելի կոլեգաներ, ճիշտ կլինի՞, եթե հարկային հաշվի հետ միասին տպվի նաև ՀԴՄ կտրոն՝ հետագայում հարկերը հաշվարկելիս այն հաշվի չառնելով:
Continue reading “ՀԴՄ, թե՞ հաշիվ-ապրանքագիր”

0