Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վերադարձ դեկրետից

Աստղիկ. 07.07.2022թ-ին աշխատողը վերադառնում է ֆիզ. արձակուրդից (երեխայի 3 տարին լրանալուց հետո): Մնում է աշխատանքի մեջ, թե՞ արձակուրդային է ստանալու: Ավելացնեմ, որ 2019թ-ին ստացել է իրեն հասանելիք հերթական արձակուրդը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԵՏՄ հաշվետվությունը չի հաստատվել

Անի․ Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ ԵՏՄ հարկային հաշվետվության մեջ ԱԱՀ-ից ազատված լինելու հիմքը ընտրել եմ 4911 ԱԳԱ կոդը (ՌԴ-ից ներմուծվել են մարքետինգային նյութեր): Հարկային մարմինը չի հաստատել հաշվետվությունը՝ պատճառաբանելով, որ տվյալ կոդը ազատված չէ ԱԱՀ -ից: Ինչպե՞ս վարվեմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ

Վարդուհի․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձինք 15 000 դոլար մեքենայի առք վաճառք անելու դեպքում, ֆիզ անձանց մասով եկամտային հարկ առաջանու՞մ է, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չվճարվող արձակուրդ

Դավիթ․ Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք գործատուն պարտավոր է աշխատողի պահանջով տրամադրել չվճարվող արձակուրդ 2 անգամ նույն անձի հետ ամուսնանալու համար։ Այն դեպքում, երբ աշխատողը պատճառաբանում է, որ 1-ին անգամ արձակուրդ գնալիս եղել է քաղաքացիական ամուսնություն, այս անգամ ԶԱԳՍ-ով։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Արև․ Կառուցապատողի կողմից կիսակառույց շենքի բնակարանների համար կնքվել են գնորդների հետ գնման իրավունքի պայմանագրեր։ Խնդրում եմ՝ տալ համապատասխան հաշվապահական ձևակերպումները։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Էդգար. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել տալ հետևյալ գործողության ձևակերպումները։ 216 հաշվում ունեմ ապրանքի մնացորդ, որի վերամշակումից հետո ստացել եմ երկրորդական հումք, որը ենթակա է վաճառքի։ Գործունեությունս իրականացնում եմ հարկման ընդհանուր համակարգում։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Էդվարդ. Բարև Ձեզ։ Մի քանի հարց ունեմ. զբաղվում ենք մանկական գրքերի տպագրությունով և վաճառքով, աշխատում ենք օնլայն, պատվիրում են, վճարում են, առաքում ենք հայփոստով։ Կարո՞ղ ենք միկրոյով աշխատել, և ՀԴՄ-ն պետք է պատվերի հետ տպենք, ուղարկե՞նք։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվարկային փաստաթղթի դուրսգրում օտար լեզվով

Անահիտ. Բարև Ձեզ։ Սիրելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Ոչ ռեզիդենտին առանց ՀՎՀՀ-ի դուրս գրվող հաշվարկային փաստաթուղթը կարո՞ղ եմ լրացնել անգլերեն տառերով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի հաշվարկ

Բարև ձեզ։ Դպրոցի ուսուցչուհին հերթական արձակուրդն է գնում։ Հետհաշվարկում ներառվու՞մ են հղիության և ծննդաբերության ամիսներ՝ 140 օրը։ Դրանք գրել 0, իսկ դրանից առաջ ստացած ամիսների աշխատավարձը հաշվե՞լ։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ուսումնական կենտրոն բացելու համար

Նառա. Ցանկանում եմ բացել ուսումնական կենտրոն, որտեղ կլինեն դասապատրաստումներ՝ օտար լեզուների դասավանդում և այլ խմբակներ։ Խնդրում եմ ասեք՝ առաջին քայլը ի՞նչ պիտի անել, և նաև հարկերի մասով։ Ուզում եմ բացել ՍՊԸ-ով։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ ձեռքբերում շուկայից

Վահագն․ Բարև Ձեզ։ Ի՞նչ է նշանակում օրենքի այս կետը.ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով, այսինքն՝ կարող եմ ենթադրել, որ որպես անհատ ձեռնարկատեր կանխիկ վճարելով չե՞մ կարող ձեռք բերել ապրանք շուկայից առանց փաստաթուղթ կամ այլ խանութից ՀԴՄ կտրոնով, կանխիկ վճարելով, թեկուզ մինչև 300 000դրամի դեպքում ինձ մոտ վաճառելու համար։ Եթե ԱՁ-ն աշխատում է միկրոյի դաշտում (գտնվում է մարզում):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հրամանի օրինակ

Տիրուհի․ Բարև Ձեզ։ Ձեր օգնության և խորհրդատվության կարիքն ունեմ։ Մանկապարտեզի դաստիարակը ցանկանում է օկտվել իր հաշվին (չվճարվող) արձակուրդից, և պետք է փոխարինի դաստ. օգնականը, ով համապատասխանում է մասնագիտությամբ։ Ինձ հարկավոր է ծանուցման և հրամանի ձևերը։ Օրենքի ո՞ր հոդվածների հղումով է կարելի գրել։ Կանխավ շնորհակալություն։