Tag: աշխատավարձ

Միջին աշխատավարձի հաշվարկ

Էմիլի․

Հարգելի հաշվապահներ, մեկ հարց ունեմ․ ԱՕ 133 հոդված 1 կետ 1 հիման վրա համայնքի խոշորացման հիմքերով լուծարվում ենք և պետք է ստանանք լուծարման գումար միջին աշխատավարձի չափով: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս հաշվեմ․ 12 ամիսների ընդհանուր գումարո՞վ է հաշվարկվում և ինչպե՞ս:

Վարձատրության ձևակերպում

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Հարցս հետևյալն է. մատուցողին վճարում ենք օրական 3 000 դր․ աշխատավարձ, մնացածը նա վաստակում է թեյավճարով: Մատուցողին գրանցել օրական աշխատավարձո՞վ 3 000դր և հաշվարկել այդպես, տաբելի մեջ էլ նշել օրական 8 ժամ, թե՞ ժամավճարով գրել: Ո՞ր տարբերակն է ճիշտ:

Հավաքարարներին և սպասք լվացողներին նույնպե՞ս օրական ենք վարձատրում՝ շաբաթաան գալիս են 3 օր, օրը 5 000դր: Ինչպե՞ս ձևակերպել:

Կանխավ շնորհակալ եմ:

Տարիֆիկացիոն ցուցակի փոփոխություն

Դիաննա․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ եթե աշխատողի հիմնական հաստիքը օպերատոր է, և տարիֆիկացիոն ցուցակում ունի նաև դասաժամ, դասղեկություն (այսինքն լրացուցիչ վարձատրություն), սակայն աշխատանքային ստաժը 10 տարվա փոխարեն գրված է 9-ը տարին, դա կարո՞ղ ենք նույն ձև թողնել և փոխել հաջորդ տարվա տարիֆիկացիոն ցուցակի մեջ։ Խնդրում եմ նաև պատասխանեք՝ փոփոխություններ աշխատավարձի հետ կապված կա՞ն, եթե 9 տարի է գրված։ Շնորհակալություն։

Ինչպե՞ս կատարել հաշվարկը

Լիլիթ․

Բարև Ձեզ։ Աշխատողը ընդունվել է փոխարինող 10.01.2022թ, ազատվել 11.02.2022թ., աշխատում է համատեղությամբ: Խնդրում եմ ասեք՝ վերջնահաշվարկ հասնու՞մ է և ինչպե՞ս պետք է հաշվել: Կանխավ շնորհակալություն։

Նպաստի բաշխում

Sofa.

Բարև ձեզ։ Կասեի՞ք՝ գործատուի միջոցներին որքանը գրեմ, պետ. բյուջեինը որքանը՝ եկամտային հարկի 189 հաշվետվության մեջ հիվանդության նպաստի հաշվարկը, եթե անաշխատունակության թերթիկում 22.12.2021-05.01.2022թթ. նշված աշխատավարձը 60 000*12, աշխատանքայի՞ն օր են հաշվում, թե՞ օրացուցային։

Միջին աշխատավարձի հաշվարկ

Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք խորհուրդ տալ արձակուրդի հաշվարկման հետ կապված։ Եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի մայիսից, նոյեմբերին գնացել է արձակուրդ, 2022թ. հունվարի 3-15 նորից գնացել է, ընդհանուր թիվը բաժանում եմ 12-ի՞, թե՞ 8-ի, թե՞ 7-ի, հետո բաժանում 25 ու բազմապատկում 12-ի՞:
Եվս մեկ հարց. եթե աշխատողը գտնվել է արձակուրդում 3-15.01.2022թ., հունվարի 6-ը ոչ աշխատանքային օր է, աշխատողը գտնվել է 11՞, թե՞ 12-օրյա արձակուրդում:

Հերթապահության ժամեր

Աննա․

Ընկերությունում կա ութ ժամ աշխատելուց հետո մինչև առավոտ հերթապահելու խնդիր տանից։ Ի՞նչ գրաֆիկով պետք է կազմակերպել դա և ինչպե՞ս վարձատրել։

Ծանուցագիր

Նարին.

Taxservice-ով ստացել եմ ծանուցում, որի մեջ նշված է «եկամտային հարկի թերհայտատարարագրման մոնիտորինգի իրականացման արդյունքներով տրամադրված ծանուցում»։ Ծանուցման մեջ նշված է, որ x ՀԾՀ-ով աշխատակցի համար նոյեմբեր ամսին հաշվարկվել է նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ, որը ունի եկամտային հարկի թերհայտարարագրման ռիսկ և նշված ռիսկային գործոնների պահպանման դեպքում հարկային մարմինն միջոցներ կձեռնարկի դրանց ճշգրտման ուղղությամբ։ Խնդիրս հետևյալն է` աշխատողը տարիներ շարունակ ունեցել է նույն 90 000դրամ աշխատավարձը, որը նույնն է եղել նաև նոյեմբեր ամսին և պահպանվում է մինչ օրս։ Տնօրենը գրանցված է 100 000դրամով, հաշվապահը 90 000-ով, բանվորները նույնպես գրանցվում և դուրս են գալիս 90 000 աշխատավարձով։ Արդյո՞ք տարիներ շարունակ աշխատավարձի չբարձրացնելու համար է նշված խնդիրը, թե՞ այլ բացատրություն կա նշված ծանուցման մեջ, որը չեմ կարողանում հասկանալ:

Աշխատավարձի անկանխիկ վճարումներ

Թամարա․

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ աշխատավարձի անկանխիկ վճարումները 2022թ․ հունվարի 1-ի՞ց, թե՞ հուլիսի 1-ից պետք է կիրառվեն։ Շնորհակալություն։

Որքա՞ն աշխատավարձ պետք է ստանա մատուցողը

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, հանրային սնունդում մատուցողների աշխատավարձը եթե 1 ժամի համար 700 դրամ է գրվում՝ ներառյալ հարկերը, դա սխա՞լ է: Եթե սխալ է, խնդրում եմ ճիշտ ուղղություն ցույց տալ: Շաբաթական աշխատում են 6-10 ժամ: Շնորհակալ կլինեմ:

Միջին աշխատավարձի հաշվարկ

Արմինե.

Բարև ձեզ: Աշխատողի հաստիքը մարտի 31-ին կկրճատվի` համաձայն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի: Ըստ օրենքի՝ նրան տրվելու է 1 ամսվա միջին աշխատավարձ։ Հարցս հետևյալն է. հաշվարկը 12 ամսվա կտրվածքո՞վ պետք է արվի, 12 ամսվա միջինը գտնելով ու կեղտոտ գումարը վճարելով: Հաշվարկի մեջ արձակուրդային ամիսը մտնու՞մ է, այն չի հարկվում, անդպես չէ՞ (արձակման նպաստ առաջին անգամ պետք է վճարենք նրբություններին և տարբերություններին ծանոթ չեմ): Նշեմ նաև, որ ծանուցել ենք այսօր:
Ինչպես նաև վերջնահաշվարկ կատարելուց արձակման նպաստը ներառվու՞մ է:

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը

Ժորա.

Վերջնահաշվարկ կատարելու դեպքում, եթե աշխատավարձը ձևավորվում է ֆիքսված աշխատավարձից և պարգևավճարներից, ինչպե՞ս պետք է հաշվարկել:

Աշխատավարձի հաշվարկ

Ռոման.

Բարև ձեզ: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 15.01.2022թ.ին, ամսական աշխատավարձը պայմանագրով կազմելու է 100 000 դրամ: Հարց 1. հունվար ամսվա աշխատավարձը ինչպե՞ս պետք է հաշվարկվի: Հարց 2. եթե աշխատողը ամսվա մեջ 4 օր բացակայել է աշխատանքից` անհարգելի պատճառով, արդյոք գործատուն իրավունք ունի՞ կրճատել և այդ 5 օրվա չափով պակաս վճարել աշխատողին աշխատավարձ:

Ի՞նչ հարկեր պետք է վճարել

Հայկ.

Ուզում եմ գրանցել Ա/Ձ ու IT ոլորտում աշխատել։ Արտերկրից ենթադրենք ստացա ամսական աշխատավարձ 1000 դոլար։ Կխնդրեմ մանրամասն ներկայացնել՝ ի՞նչ հարկեր կան, և ինչպե՞ս է վճարման կարգը։

Աշխատանքային օրենսգիրք

Գոհար.

Որտեղի՞ց գտնեմ օրենքները, որով հաշվարկվում է արձակուրդաինը, աշխատավարձը, բյուլետենը, վերջնահաշվարկը /ֆորմուլան այդ հաշվարկների/: Ո՞ր իրավական ակտում կարող եմ ծանոթանալ:
Ցանկանում եմ ծանոթանալ կադրային գործին։ Խնդրում եմ տրամադրել ինձ հղում համապատասխան գրականությանը։

Ինչպե՞ս պետք է վճարել հարկերը

Անահիտ.

Ինտերնետով աշխատանք եմ գտել արտասահմանում, որը տան համակարգիչով եմ անելու։ Պայմանագրի կետերից է, որ հարկերը պետք է մուծեմ, և թուղթը ներկայացնելուց հետո միայն կփոխանցեն աշխատավարձը։ Ինչպե՞ս եմ մուծելու հարկը:

Միջին աշխատավարձի հաշվարկ

Բարև Ձեզ։ Եթե աշխատողը նախկինում ոչ մի տեղ չի աշխատել և գործի ընդունվելուց 5 ամիս հետո` 6-րդ ամսում, պետք է մայրության նպաստ ստանա: Եթե նախորդ 5 ամիսների կեղտոտ աշխատավարձերի գումարը կազմում է 417 038, ապա ինչպե՞ս հաշվարկել միջին ամսական, միջին օրական և արձակուրդի գումար, և եկամտային հարկ և առձեռն արձակուդային:
417038÷12=34753
34753÷30,4×140=160020
160020×21%=33604
160020-33604=126416
Արդյո՞ք ճիշտ եմ հաշվել:
Որքա՞ն է մինիմալ աշխատավարձը և սահմանվա՞ծ է արդյոք մայրության նպաստի մինիմալի շեմ:

Որոշել վաճառքից ստացված շահույթը

Լիլիթ.

Ողջույն բոլորին: Խնդրում եմ օգնել ձևակերպել հետևյալ գործառնությունները և լուծել խնդիրը:
1. Պահեստից պատրաստի արտադրանքը առաքվել է գնորդներին փաստացի ինքնարժեքով 200.0: Վաճառքից հասույթը կազմել է 250.0 դրամ: Գումարը գնորդից դեռ չի ստացվել: Որոշել վաճառքից ստացված շահույթը կամ վնասը:
2. Լուծարքի համար հաշվարկվել է աշխատավարձ բանվորներին 12.0 դրամ: Որոշել և ձևակերպել հաստոցների լուծարքի հետևանքը:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Լիլիթ.

Ողջույն բոլորին: Խնդրում եմ օգնել ձևակերպել հետևյալ գործառնությունները.
1. Առաքվել է արտադրանք գնորդին 1800դրամ: Գնորդը պարտավորվել է վճարել 30 օրվա ընթացքում 2700.0 դրամ:
2. Պատրաստի արտադրանքը բեռնաթափող բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ:
3. Որոշել իրացումից ստացված շահույթը կամ վնասը:
4. Հաշվարկային հաշվում ստացվել է գնորդներից 250.0 դրամ:
5. Հաշվարկված աշխատավարձից պահվել է պակասորդի դիմաց 50.0 դրամ:
6. Լուծարվել է մաշված տնտեսական գույքը: Գույքի սկզբնական արժեքը 200.0 դրամ է, կուտակված մաշվածությունը 180.0 դրամ:
7. Պահեստ է մուտքգրվել գույքի լուծարքից ստացված վառելանյութը:
Եվս մի քանիսը.
1. Հիմնական արտադրությունից ստացված պատրաստի արտադրանքը մուտքագրվել է պահեստ փաստացի ինքնարժեքով:
2. Հաշվարկային հաշվից վճարվել է վարձատուին վարձավճարը գործառնական վարձակալությամբ ստացված շենքի համար:
3. Չօգտագործվող սարքավորումը հանվել է շահագործումից և վերադասակարգվում է որպես վաճառքի համար պահվող: Սարքավորման սկզբնական արժեքը 220.0 դրամ է, կուտակված մաշվածությունը 160.0 դրամ: