
Վերջնահաշվարկ
Արամ.
Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ արդեն 3 տարի: Գրանցված աշխատավարձս կազմում է 70-80 000, տատանվում է, գործարքային է աշխատավարձս։ Աշխատանքից դուրս եմ գալիս, ուզում եմ իմանալ`արձակուրդային հասնու՞մ է ինձ ու ինչքա՞ն: Նշեմ, որ 6 օրյա է գրաֆիկը, բայց ես անգամ կիրակիները տանը չեմ մնացել, ընդհանուր 3 տարվա մեջ տանն եմ մնացել մոտ 2 ամիս:

Արդյո՞ք կուտակվում է ամենամյա արձակուրդային օրեր
Արփի.
Բարև ձեզ: Խնդրում եմ կասե՞ք` մայրության արձակուրդի ամիսների ընթացքում՝ 140 օր, արդյո՞ք կուտակվում է ամենամյա արձակուրդային օրեր։
Եվ արդյո՞ք մայրության արձակուրդը համարվում է ժամանակավոր անաշխատունակություն։

Արձակուրդայինի հաշվարկ
Մանե.
Բարև Ձեզ: Արձակուրդը հաշվարկելիս աշխատողի դրույքով ենք հաշվու՞մ, թե՞ կեղտոտ աշխատավարձով:

Արձակուրդայինի վճարում
Ռուզաննա․
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք կարող եմ արձակուրդային գումարը վճարել ոչ թե 3 օր առաջ, այլ տվյալ ամսվա աշխատավարձի հետ միասին ամսվա վերջում՝ աշխատողի դիմումի համաձայն:

Վերջնահաշվարկ
Նարինե.
Բարև ձեզ: 2017 թվականի հունիս ամսից ես գտնվում եմ ֆիզարձակուրդում մինչև օրս, այդ ընթացքում աշխատանքի չեմ վերադարձել, ֆիզից ֆիզ եմ գնացել ու 2017 թվականից ամենամյա արձակուրդիցել չեմ օգտվել: Hիմա հիմնարկի լուծարումից ինձ հասնու՞մ է արձակուրդ, և ինչպե՞ս է հաշվարկվում:

Հիվանդաթերթիկի հետ կապված
Լիան.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ճիշտ կողմնորոշվել հիվանդաթերթիկի (բյուլետենի) հաշվարկի հետ կապված մի քանի հարցում.
1. Հիվանդաթերթիկի համար միջին աշխատավարձ հաշվարկելիս, եթե չի լրացել տվյալ գործատուի մոտ աշխատանքի 12 ամիսը, ապա նախորդ գործատուի մոտ աշխատած ամիսների համար ստացված աշխատավարձից բացի այդ ամիսներին ստացված արձակուրդայիններն էլ են ներառվու՞մ միջին աշխատավարձի հաշվարկի մեջ։
2. Հիվանդաթերթիկի գումարը հաշվարկելիս՝ միջին աշխատավարձի 80%-ից ի՞նչ հարկեր են գանձվում (եկամտային հարկ, սոց. վճար, դրոշմանիշ)։
3. Կխնդրեի հստակեցնել՝ արդյո՞ք հիվանդաթերթիկի առաջին իսկ օրվանից սկսած է հաշվարկը կատարվում։
4. Եթե հիվանդաթերթիկը 2021թ. սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ է, հաշվարկվու՞մ և վճարվու՞մ է միանգամից 14 աշխատաքային օրվա համար (8 օր սեպտեմբեր + 6 օր հոկտեմբեր), թե՞ սեպտեմբերինը սեպտեմբերի աշխատավարձի հետ ենք հաշվում և վճարում, իսկ հոկտեմբերի օրերը՝ հոկտեմբերի աշխատավարձի հետ։

Վերջնահաշվարկ
Հարգելի հաշվապահներ, կօգնե՞ք հաշվել աշխատողի վերջնահաշվարկը՝ ընդունվել է 03.09.2021 ազատվել է 07.10.2021։ Ստացել է 170 000 դրամ, աշխատում է միկրոյի դաշտում: Քանի՞ օր պետք է հաշվել արձակուրդայինի օրերը և հոկտեմբեր ամսվա աշխատած օրերի համար պե՞տք է վճարվի, թե՞ միայն արձակուրդային հաշվել որպես վերջնահաշվարկ:

Արձակուրդի տրամադրման կարգը
Արմինե.
Բարև Ձեզ: Կխնդրեմ հուշել՝ արդյո՞ք կարելի է աշխատակցին արձակուրդ տրամադրել մինչև 6 ամիս լրանալը: Եթե աշխատակիցը աշխատել է 2 ամիս, կարո՞ղ է արդյոք 10 օր արձակուրդ վերցնել:

Արձակուրդայինի հետ կապված
Լիլիթ.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը գտնվել է երեխայի խնամքի արձակուրդում և աշխատանքի է վերադարձել 2020թ.-ի դեկտեմբերին ու հոկտեմբերից պետք է արձակուրդ գնա, օրերի հաշվարկի մեջ 2020թ.-ի դեկտեմբերը մտցնե՞մ, թե՞ ոչ (25 օր է հասանելիք արձակուրդը, 12=2.08*10 ամիս, դեկտեմբերը ներառյալ = 20.8 օ՞ր է հասնում արձակուրդ):
Եվ մեկ հարց էլ. եթե տվյալ աշխատակցից ԴԱՀԿ պահում ենք անում, արձակուրդի գումարի (հարկերը ներառյալ) 30 %-ը հաշվել ու փոխանցե՞լ ԴԱՀԿ-ի հաշվեհամարին:

Չօգտագործված արձակուրդի ներառում վերջնահաշվարկում
Սյուզի.
Բարև ձեզ: Որ խնդրեմ, օրենքի հղում կտա՞ք այն մասին, որ գործատուն պարտավոր է վերջնահաշվարկում ներառել աշխատակցի բոլոր տարիների չօգտագործված արձակուրդի օրերը:

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ
Մելինե.
Բարև ձեզ: Եթե արձակուրդայինի գումարը կեղտոտ կազմում է 89 000դրամ, այդ դեպքում դրոշմանիշային վճար ևս պահվու՞մ է, քանի որ եկամտային և սոց. վճար հանելուց 68 000 դրամից պակաս է լինում, թե՞ դա արձակուրդայինին չի վերաբերվում։

Ամենամյա արձակուրդի տրամադրման կարգը
Մելինե.
Բարև ձեզ: Ամենամյա արձակուրդը կարո՞ղ է մինագամից 20 օր տրվել՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, եթե ամբողջ տարվա մեջ աշխատողը չի գնացել արձակուրդ, թե՞ պարտադիր մասերով է պետք տալ։

Ամենամյա արձակուրդ դեկրետից նոր վերադարձողին
Ռոզմարի.
Բարև Ձեզ, հարգելի խմբակիցներ: Մի հարց ունեմ. եթե աշխատողը 2020 թվականի օգոստոս ամսից մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը ներառյալ եղել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի մեջ, 2021թ. սեպտեմբերից եկել է՝ ամենամյա արձակուրդ հասնու՞մ է։

Ամենամյա արձակուրդի հաշվարկ
Լիլիթ.
Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը աշխատել է 9 ամիս, որից լիարժեք եղել է 5 ամիսը, (2 ամսում եղել է անաշխատունակ, իսկ 2-ը չվճարվող արձակուրդում), ինչպե՞ս հաշվարկել նրա հասանելիք ամենամյա արձակուրդը, քանի՞ օր է նրան հասնում արձակուրդի օրեր: Շնորհակալ կլինեմ յուրաքանչյուրիդ պատասխանից:

Արդյո՞ք ֆիզարձակուրդի հաշվարկի մեջ ներառվում է արձակուրդայինը
Մանյա.
Բարև ձեզ: Խնդրեմ կասեք՝ ֆիզարձակուրդի հաշվարկի մեջ արձակուրդայինը մտնու՞մ է:

Արձակուրդից հետ կանչելու դեպքում
Արմեն․
Հարգելի գործընկերներ, ի՞նչ առանձնահատկություններ կան աշխատողին արձակուրդից հետ կանչելու հետ կապված։ Ինչպե՞ս է կատարվում այդ գործընթացը, ի՞նչ լրացուցիչ հաշվարկներ են անհրաժեշտ կատարել։ Շնորհակալություն նախապես։

Եթե օգոստոսին պարի դպրոցը չի աշխատել
Էդգար.
Եթե մերը պարային դպրոց է և օգոստոսը ընդհանրապես երեխաները չեն գալիս և դրամային մուտքեր չեն լինում, ես որպես ղեկավար որտեղի՞ց արձակուրդային վճարեմ, գումարած դրա հարկերը, չհաշված այս անցածը մի կերպ վճարեցի։
Խնդրում եմ ճիշտ լուծում առաջարկել:

Ամենամյա արձակուրդի օգտագործում մինչև աշխատանքից ազատվելը
Անուշ.
Բարև ձեզ: Կասե՞ք, որ խնդրենք, եթե աշխատողը ընդունվել է 2018 հուլիս ամսին մանկապարտեզ աշխատանքի և 2021թ. սեպտեմբերի 6-ից ազատվում է աշխատանքից, ապա ինքն իրավունք ունի՞ 2021թ. ամենամյա արձակուրդը վերցնի մինչև ազատվելը՝ ասենք օգոստոս ամսին:

Ինչպե՞ս հաշվարկել անաշխատունակության թերթիկը
Արտյոմ.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել խորհրդով։ Դպրոցի պահակը, որը աշխատանքի մեջ էր գտնվում, օգոստոսի 2-ին վատառողջ լինելով տեղափոխվել է հիվանդանոց։ Օգոստոսի 4-ին տնօրենի հրամանով նա գնացել է իրեն հասանելիք վճարովի արձակուրդի, որը պիտի տևեր օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ։ Նա ստացել է օգոստոսի մի քանի օրվա աշխատավարձը և արձակուրդայինը։ Բայց օգոստոսի 12-ին նրան հիվանդանոցից տվել են անաշխատունակության թերթիկ՝ հաշվարկված օգոստոսի 2-ից մինչև 12-ը ներառյալ, որը շարունակելի եղավ։ Սեպտեմբերի 2-ին նա պիտի վերադառնար աշխատանքի, բայց չեկավ։ Եվ բժշկի կողմից ներկայացվեց 2-րդ թերթիկը, որում նշված էր, որ նա կարող է չներկայանալ աշխատանքի ամսի 2-ից մինչև 5-ը ներառյալ: Տնօրենը պահակի պարտականությունների կատարումը ժամանակավոր դրել է տնտեսվարի վրա, որը չվճարվեց։ Պահակը աշխատանքի եկավ ամսի 6-ին։ Հիմա ինչպե՞ս կարելի է հաշվարկել անաշխատունակության թերթիկը:

Ուսուցչի ժամավճար
Մարի․
Բարև ձեզ։ Եթե միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ըստ բեռնվածքի ունեմ 936 ժամ, որի համար հաշվարկվել է 142 085 աշխատավարձ, և ունեմ նաև 144 դասաժամ, որը ձևակերպվել է ժամավճար, կուզեյի իմանալ՝ ժամավճարի համար որքա՞ն գումար եմ ստանալու, և արդյո՞ք արձակուրդայինն հաշվարկվում է ժամավճարի մեջ։ Ամսական որքա՞ն կկազմի իմ ժամավճարի գումարը։ Եվ որքա՞ն են հաշվարկում մեկ ժամը։
Վերջին մեկնաբանություններ