
Հղի կանանց աշխատանքից ազատելու հետ կապված
Արմինե.
Բարև ձեզ: Գիտեմ, որ հղի կանանց աշխատանքից ազատելն արգելվում, բայց, եթե կազմակերպությունը փակվում է(սեզոնային է, մանկապարտեզ, ամեն տարի 5 ամսով), իրավունք ունե՞նք ազատել: Նշեմ, որ պայմանագիրն անորոշ ժամկետով է, իսկ հղիությունը 30 շաբաթական չկա։
Մեկ հարց ևս. մեկ այլ աշխատակից գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, կազմակերպությունը հոկտեմբերի 1-ից փակվում է, այդ աշխատողին արձակուրդից հետո մեկ ամիս անց պե՞տք է ազատել և ի՞նչ վերջնահաշվարկ է հասնում (ընդունվել է հունիսի 1-ից 73 900 աշխատավարձ և 3 օր հուլիսից, այնուհետև ֆիզարձակուրդ է գնացել):

Նպաստի հաշվարկ վաղաժամ ծննդաբերության ժամանակ
Մելինե.
Բարև Ձեզ: Եթե մայրության նպաստի թերթիկի վրա նշված է 25.09.2021-20.01.2021, այդ ժամանակահատվածի համար պե՞տք է հաշվել նպաստի գումարը: Վաղաժամ ծծնդաբերություն է տեղի ունեցել, և եթե երեխան ծնվելուց հետո մի քանի շաբաթ անց մահացել է՝ դա ազդում է հաշվարկի վրա:

Ինչպե՞ս հաշվարկել անաշխատունակության թերթիկը
Արտյոմ.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել խորհրդով։ Դպրոցի պահակը, որը աշխատանքի մեջ էր գտնվում, օգոստոսի 2-ին վատառողջ լինելով տեղափոխվել է հիվանդանոց։ Օգոստոսի 4-ին տնօրենի հրամանով նա գնացել է իրեն հասանելիք վճարովի արձակուրդի, որը պիտի տևեր օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ։ Նա ստացել է օգոստոսի մի քանի օրվա աշխատավարձը և արձակուրդայինը։ Բայց օգոստոսի 12-ին նրան հիվանդանոցից տվել են անաշխատունակության թերթիկ՝ հաշվարկված օգոստոսի 2-ից մինչև 12-ը ներառյալ, որը շարունակելի եղավ։ Սեպտեմբերի 2-ին նա պիտի վերադառնար աշխատանքի, բայց չեկավ։ Եվ բժշկի կողմից ներկայացվեց 2-րդ թերթիկը, որում նշված էր, որ նա կարող է չներկայանալ աշխատանքի ամսի 2-ից մինչև 5-ը ներառյալ: Տնօրենը պահակի պարտականությունների կատարումը ժամանակավոր դրել է տնտեսվարի վրա, որը չվճարվեց։ Պահակը աշխատանքի եկավ ամսի 6-ին։ Հիմա ինչպե՞ս կարելի է հաշվարկել անաշխատունակության թերթիկը:

Մայրության նպաստ
Ագնեսա.
Բարև ձեզ։ Շնորհակալ եմ նման հարթակ ստեղծելու համար։ Հարցս հետևյալն է. գրանցված աշխատող եմ համարվում ապրիլի 6-ից, հոկտեմբերի 10-ին պատրաստվում եմ ֆիզարձակուրդ գնալ, աշխատավարձս կազմում է 36 000 դրամ, սակայն այս ամիսների ընթացքում 2 ամիսը եղել եմ իմ հաշվին արձակուրդում։ Հիմա որքա՞ն է կկազմի իմ բյուլետենայիմ գումարը։ Շնորհակալություն։

Ինչպե՞ս պետք է կատարել հաշվարկը
Անուշ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից հետո 3 տարի անց վերադառնում է աշխատանքի և 2 օր հետո բերում է հիվանդության թերթիկ, ինչպե՞ս պիտի վճարվի, աշխատավարձի մասով կասե՞ք:

Եթե աշխատողը փոխարինում է արձակուրդի մեջ գտնվողին
Արփինե․
Ողջույն: Եթե աշխատողը փոխարինում է արձակուրդի մեջ գտնվողին, ապա արդ դեպքում ինչպե՞ս է կազմակերպվում փոխարինող աշխատողի վարձատրությունը (արդյո՞ք տրվում է պարգևավճար, թե՞ այլ կերպ է ձևակերպվում), և ինչպիսի՞ փաստաթղթեր են պատրաստվում այդ նպատակով:

Նշված ժամանակին ֆիզարձակուրդ չգնալու դեպքում
Անի.
Բարև Ձեզ։ Հղիության 7-րդ ամսին ֆիզարձակուրդ չգնալու դեպքում (8-րդ ամսին ևս աշխատելու դեպքում) արդյո՞ք վարձատրությունը կազմում է նույն կերպ, ինչ նախորդ ամիսներին։ Շնորհակալություն։

Արձակուրդից հետ կանչում
Էմիլի.
Բարև ձեզ: Մեկ հարց ունեմ. արձակուրդից որ հետ են կանչում աշխատողին, վարձատրվու՞մ է, օրենքը կարծես թույլ չի տալիս:

Արձակուրդայինի արտացոլում հաշվետվության մեջ
Սյուզի.
Բարև ձեզ: Եկամտայինի հետ կապված մի քանի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք։ Եթե աշխատողը վճարվող արձակուրդ է գնացել 06-րդ ամսի վերջից մինչև 07ամսվա կեսերը, արձակուրդայինի գումարը ո՞ր ամսվա եկամտայինի մեջ է երևում, և միանգամից ամբողջ գումարն է վճարվու՞մ։ Չվճարվող արձակուրդը ինչպե՞ս է արտացոլվում եկամտայինի մեջ։ Եթե աշխատողը հիվանդության թերթիկ է բերել 06-ից 07 ամիսների համար, արդյո՞ք ուշ չի լինում, 08-ի եկամտայինի մեջ չպե՞տք է 07 ամսվա եկամտայինի մեջ երևար։ Շնորհակալություն:

Մայրության նպաստի հաշվարկի հերթական քայլերը
Տիգրան.
Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ԱՁ-ն աշխատողին պետք վճարի հղիության նպաստ: Կարո՞ղ եք նշել քայլերի հերթականությունը, թե ի՞նչ պետք է անել, անաշխատունակության թերթիկից սկսած:

Վերջնահաշվարկ
Արմինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք. ունենք աշխատողներ, որ ազատվելու են աշխատանքից, սեպտ. 30-ը վերջին աշխ. օրն է։ Ունեն չօգտագործված արձակուրդային օրեր. ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը հետևյալ օրինակներում, եթե 1-ին աշխատողն ընդունվել է կես դրույքով (47 700)՝ 04.06-ից և 3 ամիս է լիարժեք աշխատել:
2-րդ աշխատողն աշխատել է է 3 ամիս և մեկ ամիս՝ 13 աշխ.օր, մնացած 9 օրը անաշխատ. թերթիկ է բերել (93 500 աշխձ-ի չափը):
Կամ եթե 3 ամիս աշխատել է, 3-ը լիարժեք մեկ ամիսը 15 օր (73 900 աշխձ-ի չափը):
Այդ կիսատ ամիսները վերջնահաշվարկի ժամանակ մասնակցու՞մ են միջինը գտնելուն, և սոց վճար պահվու՞մ է։

Արձակուրդ համատեղությամբ աշխատանքի ժամանակ
Ռուզաննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ համատեղությամբ աշխատողը պարտադիր պետք է արձակուրդ գնա իր հիմնական աշխատանքի վայրի՞ց և զուգահեռ համատեղ վայրից, և օրերի քանակը՝ արդյո՞ք պետք է համընկնի, թե՞ պարտադիր չէ։ Կանխավ շնորհակալ եմ։

Արձակուրդի տրամադրում մասերով
Անուշ.
Բարև ձեզ: Կասեք՝ ամենամյա արձակուրդի մասերով տալու հստակ ձև, ի՞նչ է նշանակում մասերից մեկը պիտի 10 օրից պակաս լինի, այսինքն՝ ցանկացած մասը, թե՞ չէ: Օրինակ, եթե ամենամյա արձակուրդը (20 օր), առաջին մասը տվել ենք 10 օր, հետո կարո՞ղ են 5 առանձին տալ, հետո մյուս 5 օրը, սա ճի՞շտ է:

Արձակուրդայինի վերահաշվարկ
Անի․
Բարի օր, հարգելի՛ հաշվապահներ: Արձակուրդայինի հաշվարկ եմ կատարել, բայց վերահաշվարկից պարզ դարձավ, որ մի քանի հարյուր դրամ ավել եմ հաշվել և փոխանցել բանկի միջոցով, նաև եկամտայինն է ավել հաշվարկվել: Հիմա ուզում եմ այդ փոխանցած ավել գումարը աշխատակցի անունից հետ վերադարձնել դրամարկղ, բայց հարմար ձևակերպում չեմ գտնում և՛ դրամարկղի, և՛ եկամտայինի համար: Ունեմ ձեր օգնության կարիքը: Կարո՞ղ եք ձևակերպումների հարցում օգնել: Շնորհակալ եմ:

66 տարին լրացած աշխատակցի պայմանագրի լուծում
Լաուրա.
Բարև Ձեզ։ Երկու հարց.
Ինչպե՞ս լուծել աշխատանքային պայմանագիրը 66 տարին լրացած աշխատակցի հետ:
Ինչպե՞ս կարող եմ նոր աշխատակից ընդունել ֆիզի փոխարեն:

Արձակուրդի կուտակում
Մառա.
Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը գտնվել է 60 օր չվճարվող արձակուրդում, ապա այդ ժամանակահատվածի համար նա կուտակու՞մ է վճարովի արձակուրդային օրեր, թե՞ ոչ:

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը
Յուրա.
Բարև ձեզ։ Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը, հիմնական, թե՞ երկրորդ աշխատավայրից պետք է կատարվեն հաշվարկը և վճարումները, և ի՞նչ փաստաթղթեր են պետք։

Դեկրետից դեկրետ
Բարև Ձեզ:
Եթե անձը գտնվում է ֆիզարձակուրդում և նորից պետք է ֆիզ. գնա, այդ ընթացքում չի աշխատել, ֆիզարձակուրդի գումարը նորից նու՞յնն է կազմելու, ինչը որ նախորդ ֆիզի դեպքում:
Կանխավ շնորհակալություն:

Արձակուրդայինի հաշվարկ
Անի.
Հարգելի հաշվապահներ, պահակի դրույքը 93 289 է և հավելավճար 15 800դրամ (109 089): Հիմա արձակուրդային հաշվելուց, եթե միջին ամսականը 109 089-ից ցածր է՝ պե՞տք է այդքանը ապահովել, թե՞ ոչ:

Արձակուրդի ձևակերպում
Անի.
Հարգելի հաշվապահներ, դպրոցը մինչև օգոստոսի 31-ը աշխատել է 6օրյա, իսկ նոր ուսումնական տարին 5օրյա, և պահակին ուղարկում եմ արձակուրդ: Հիմա ինչպե՞ս տալ, հնգօրյան 20-ն է, 6օրյան 24 աշխատանքային օր:
Վերջին մեկնաբանություններ