Tag: արձակուրդ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդ

Էլլադա. Բարև ձեզ: Աշխատակիցը 09.03.2021թ.-ից եղել է բյուլետենում, բայց 140 օրը լրացել է, և Taxservice-ում փոփոխություն չի կատարվել, 26.07-ին աշխատակցի համար պետք է լրացվեր «մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ» բաժինը: Տվյալ գործողությունը հնարավո՞ր է ուշացմամբ անել, և ի՞նչ հետևանքներ հնարավոր է լինի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հրաման տալ

Անի. Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցս ֆիզի փոխարեն ընդունվել է աշխատանքի և ֆիզի վերադառնալուց հետո կրկին ժամանակավոր փոխարինելու է ուսուցչի, մինչև մրցույթը կայանա, հիմա հրամանով պետք է կարգավորել, թե՞ ազատել նորից ընդունել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Տաթև. Բարև ձեզ: Շնորհակալ եմ նման հարթակ ունենալու համար: Հարցս հետևյալն է. ի՞նչ մեխանիզմով է հաշվարկվում ֆիզ արձակուրդը, և եթե աշխատավարձը օրինակ՝ 105 000 է, ինչքա՞ն գումար կարող եմ ստանալ ֆիզ արձակուրդից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Անի. Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը օգոստոս ամսվա 23-ից գնում է ֆիզ արձակուրդ: Ասացե՛ք խնդրեմ, եթե կազմակերպության ղեկավարը որոշել է վճարել օգոստոս ամսվա ամբողջ աշխատավարձը, մայրության նպաստի հաշվարկի ժամանակ օգոստոս ամիսը ամբողջությամբ ներառվու՞մ է: Հաշվարկի ժամանակ 12 ամիս հետ հաշվարկ անել, այսինքն՝ կլինի 2020թ. սեպտեմբերից մինչև 21թ. օգոստո՞ս: Միջին օրականը հաշվել 30.4-ով, բազմապատկել 140 օրո՞վ: Ստացված թվից հանել եկամտայինի 22% և վե՞րջ: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի տնօրենը գնում է ֆիզ արձակուրդ

Ռոման․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ի տնօրենը գնում է ֆիզ արձակուրդ, չունի այլ աշխատող: Պետք է այլ աշխատող գրանցենք: Արդյո՞ք կարելի է տնօրենի ֆիզ գնալու նախորդող օրվանից գրանցել տվյալ աշխատողին։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է դադարեցման դիմում տալ

Մելինե․ Բարև Ձեզ։ Եթե կազմակերպության տնօրենը մեկնում է ֆիզ․ արձակուրդ, իսկ գրանցված այլ աշխատող չունի, պե՞տք է գործունեության դադարեցման դիմում տալ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդ

Սոֆյա. Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ` կարելի՞ է կողմերի համաձայնությամբ աշխատողին ուղարկել իր հասանելիք ամենամյա արձակուրդին, եթե դեռ չի լրացել աշխատողի անընդմեջ աշխատանքի վեց ամիսը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անի. Հարգելի հաշվապահներ, ֆիզի փոխարեն ժամանակավոր փոխարինող ենք ընդունել մինչև ուսումնական տարվա ավարտը, 7-ամիս է աշխատել, տվել եմ արձակուրդ 26 օր /42 օրից երկարացված/, այժմ օգոստոսի 6-ից աշխատանքի է, սակայն դասապրոցես չկա: Ի՞նչ հիմքով և հոդվածով ազատեմ իրեն, որ օգոստոսի համար ավել չվճարենք: Բացի այդ 31-ին հիմնական աշխատակիցը վերադառնալու է։ 22 աշխատանքային օր աշխատելու է, դրա համար վերջնահաշվարկ հասնու՞մ է:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եկամուտների մասին տեղեկանք

Տիգրան. Հարգելի հաշվապահներ: Ընկերության աշխատակիցը գնում է մայրության արձակուրդի, ով նաև մեկ այլ տեղում է համատեղությամբ աշխատում: Հիմնական աշխատավայրից պահանջել են ներկայացնել հարկային մարմնի տեղեկանք վերջին մեկ տարվա ընթացքում ստացած եկամուտների մասին տեղեկատվություն: Խնդրում եմ ասել, եթե օգոստոսի 4-ին վերցվի այդ տեղեկանքը՝ հարկային մարմնի, արդյո՞ք 2021թ. հուլիս ամսվա ստացած եկամուտը մեջը ներառված կլինի, թե՞ ոչ: Խնդրում եմ տրամադրել այդ տեղեկատվությունը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞վ կարող է կատարել դեկրետ մեկնող բաժնի պետի պարտականությունները

Մարինե. Բարև Ձեզ: Եթե բաժնի պետը գնում է ֆիզարձակուրդ: Նրա փոխարեն կարո՞ղ ենք ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նույն բաժնի գլխավոր մասնագետին, թե՞ ուղղակի պարտականությունները վերապահում ենք գլխավոր մասնագետին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հետ կապված

Էդգար. Բարև ձեզ: Խնդրեմ պատասխանեք. միկրոձեռնարկատիրության տնօրենը արձակուրդային վճարու՞մ է, եթե այո, ապա ինչքա՞ն, եթե աշխատողները ստացել են ամսական 66 840 դրամ (մաքուր աշխատավարձ):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահը մեկնում է դեկրետ

Անի. Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, եթե հաշվապահը մեկն է և գնում է ֆիզ արձակուրդ հոկտեմբեր ամսին, ապա այդ դեպքում պարտականությունները դրվում է տնօրենի վրա՞, թե՞ պետք է նոր հաշվապահի ընդունել աշխատանքի: Հաշվապահն աշխատում է և՛ հանրային սննդի ոլորտում, և՛ կազմակերպությունում, որը մրցույթ է շահել պետական գնումների կայքով և ներկայումս զբաղվում է այդ մրցույթի մատակարարմամբ, կավարտի դեկտեմբերի 15-ին: Ի՞նչ խորհուրդ կտաք: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Մարիետա Բադալյան. Բարև Ձեզ: Ես դեկրետից դեկրետ եմ գնալու, մինչև ֆիզ գնալս գրանցված եմ եղել երկու դպրոցում, երկու դպրոցների վերջին ամսվա համար սահմանված աշխատավարձերն էլ հաշվու՞մ են ֆիզարձակուրդայինը վճարելուց, թե՞ միայն մեկը: Ասեմ, որ մի տեղը 104 000 է՝ մաքուր, մյուսում՝ 16 000՝ մաքուր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու համար գրանցման հայտը չի ներկայացվել

Լիա. Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը չի ներկայացրել աշխատողի համար երեխայի խնամքի արձակուրդի գրանցման հայտը՝ 1. Ի՞նչ տուգանք է սպասվում կազմակերպությանը։ 2. Արդյո՞ք հիմա ներկայացնելու դեպքում աշխատողը կստանա բաց թողնված ամիսների երեխայի խնամքի նպաստը։ 3. Հնարավո՞ր է առանց գրանցման հայտ ներկայացնելու ստանալ նպաստը։ 4. Հետին թվով կարո՞ղ ենք հայտը ներկայացնել։ Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Սիրուշ. Բարև Ձեզ: Եթե աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդի մեջ, իսկ ԱՁ անվանափոխություն է կատարում՝ աղջկանից անցնում մայրիկի անունով: Արդյո՞ք ամեն ամսվա երեխայի գումար այլևս չի ստանալու աշխատողը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պահակի արձակուրդի հետ կապված

Հակոբ. Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ: Դպրոցի պահակը մինչև օգոստոսի 5-ը գտնվում է արձակուրդի մեջ, և այս ընթացքում ծանր վիրահատության է ենթարկվել: Ամսի 5-ից հետո ո՞նց և ինչքա՞ն ժամանակով կարելի է արձակուրդը երկարացնել, և ի՞նչ աշխատավարձ է տրվելու։