Tag: արձակուրդ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ

Անուշ. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե ուսուցիչը ֆիզից ֆիզ է գնում և նրա պայմանագրով սահմանված աշխատավարձը կազմում է 59 643 ՀՀ դրամ, հաշվարկը ինչպե՞ս է կատարվելու՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, թե՞ 59643*12 / 12/30,4*140: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի օրեր

Դավիթ․ Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ եթե նույն տարվա մեջ արձակուրդի մի մասը վերցրել եմ 5 օր, մյուս մասը՝ 10 օր, կարո՞ղ եմ մնացած օրերը վերցնել սկսած 2 օր, 3 օր, արդեն ինչքան ցանկանամ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենը մեկնում է արձակուրդ

Յանա․ Բարև ձեզ։ Խնդրում եմ, պատասխանեք։ Գործադիր տնօրենը պետք է գնա արձակուրդ։ Արդյո՞ք պետք է գրի դիմումը, և եթե այո, ապա ու՞մ անունով՝ ի՞ր, թե՞ հիմնադիրի։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը

Մարլենա. Հարգելի հաշվապահներ, Կխնդրեի օգնել կողմնորոշվել։ Աշխատել եմ կազմակերպությունում, ապա գնացել եմ ֆիզ. արձակուրդ։ 3 տարի մայրության արձակուրդի ժամկետը լրացել է հուլիս ամսին։ Կազմակերպությունը արդեն մի քանի ամիս է դադարեցրել է իր գործունեությունը։ Արձակուրդի ժամկետը լրանալուց հետո ես ազատման դիմում չեմ ներակայացրել, բայց որքան գիտեմ կազմակերպությունը ինձ չի ազատել ըստ 79 ձևի։ Կուզենայի ճշտել, այս դեպքում ես համարվում եմ ավտոմատ գործից ազատվա՞ծ, թե՞ շարունակում եմ մնալ տվյալ կազմակերպության աշխատող։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է վճարել հարկերը

Անի. Բարև Ձեզ։ Արձակուրդայինը աշխատողին վճարում ենք երեք օր առաջ և հաշվեգրման մեթոդով արտացոլում հաշվետվության մեջ, իսկ հարկի վճարումը միանգամի՞ց, թե՞ ըստ ամիսների պետք է կատարել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք նպաստը հաշվարկելիս պետք է արձակուրդային էլ հաշվել

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը սեպտեմբեր ամսվա վերջ գնալու է ֆիզ.արձակուրդ: 20թ. արձակուրդում է եղել հոկտեմբեր ամսին: Նպաստը հաշվարկելիս պետք է արձակուրդայի՞ն էլ հաշվել 21թ. աշխատած ամիսների համար, թե՞ ճիշտ կլինի օգոտոսին ուղարկել արձակուրդ և նոր սեպտեմբերին հաշվարկել նպաստը: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ժամանակավոր աշխատողը ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը

Դիաննա․ Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում՝ ժամանակավոր աշխատողը, ով մինչև հիմնական աշխատողի վերադառնալը գնացել է երեխայի խնամքի արձակուրդ, այդ ընթացքում լուծարվել է ստորաբաժանումը և հաստիքը, իսկ հիմնական աշխատողը վերադարձել է, կատարվել են համապատասխան նշանակումները, իսկ նրան փոխարինողը ներկայացրել է 2-րդ անաշխատունակության թերթիկը (140 օր) մինչև առաջին երեխայի խնամքի արձակուրդի ավարտը։ Այս դեպքում ժամանակավոր աշխատողին ազատե՞լ աշխատանքից, թե՞ ձևակերպել երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի 3 տարին լրանալը, ապա ազատել աշխատանքից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման վերաբերյալ

Անուշ․ Բարև ձեզ։ Եթե ուսուցչուհին արձակուրդի ընթացքում իր դիմումի համաձային ազատվում է աշխատանքից, գումարի հետ պահում կատարվու՞մ է, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արձակուրդի արտացոլում հաշվետվության մեջ

Անի. Հարգելի հաշվապահներ, արձակուրդը, եթե երկու ամսվա մեջ է՝ հաշվետվությունը պետք է հանձնե՞լ ըստ ամիսների առանձին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողի դիմումը պարտադիր է

Յանա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք։ Աշխատողը ստորագրել է ամենամյա արձակուրդի ժամանակացույցը և ըստ այդ ժամանակացույցի տնօրենը հրաման է արձակել և աշխատողին ուղարկել արձակուրդ։ Այդ դեպքում աշխատողի դիմումը արդյո՞ք պարտադիր է։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նախատեսված արձակուրդից շուտ վերադառնալու դեպքում

Արմինե. Բարև Ձեզ: Եթե աշխատողին հուլիսի 13-ից 25 աշխատանքային օր ուղարկել ենք ամենամյա արձակուրդ և երեք օր առաջ վճարել: Աշխատողի համաձայնությամբ՝ 10 օր շուտ է ուզում վերադառնալ, ո՞նց պետք է կատարեմ չօգտագործած 10 օրերի վճարումը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետի հետ կապված

Անի․ Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցս 15օր երկարացրել է մայրության նպաստը, ներկայացրել է հունիսին և վճարել եմ հունիսին, հուլիսի 27-ից օգոստոսի 11-ի համար, ճի՞շտ է, հաշվետվության մեջ էլ հունիսին էլ արտացոլել եմ, ճի՞շտ է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողն ուզում է աշխատել մինչև երեխայի ծնվելը

Դիանա. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել, եթե աշխատողը պետք է գնա ֆիզարձակուրդ հղիության 7-րդ ամսից, բայց ուզում է աշխատել մինչև ծննդաբերությունը, այս դեպքում չի՞ ստանալու հղիության և ծննդաբերության նպաստը: Երեխայի ծնվելուց հետո 70 օրը լրանալուց հետո պե՞տք է ուղարկել խնամքի արձակուրդ: Եվ մի հարց էլ. եթե արդեն խնամքի արձակուրդում է՝ պե՞տք է եկամտային հաշվարկ ներկայացնել իր համար արձակուրդի ընթացքում, թե՞ պետք չի: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Գոհար. Բարև ձեզ: Ես աշխատանքի եմ ընդունվել 11.08.2020 թվին: Մինչ այդ ոչ մի տեղ չեմ աշխատել: Վատառողջ լինելու համար 3 օր բյուլետեն եմ վերցրել, իսկ 3 օր էլ արձակուրդի մեջ եմ եղել: Հիմա իմ աշխատավարձը որքա՞ն կկազմի, աշխատավարձս 68 000 դրամ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատող աշխատկիցն ուզում է գնալ արձակուրդ

Լիաննա. Բարև ձեզ: Եթե աշխատակիցը համատեղությամբ է աշխատում և ուզում է գնալ արձակուրդ, ինչպե՞ս կազմակերպել արձակուրդը, եթե մյուս կազմակերպությունում նոր է անցել աշխատանքի, դեռ վեց ամիսը չի ձևավորվել։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի հետ կապված

Մերի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ո՞վ է տեղյակ, եթե համայնքապետարանի աշխատակիցը գտնվում է ֆիզ. արձակուրդում, և նրա արձակուրդի ընթացքում համայնքը խոշորանում է (միացել է այլ համայնքի), ապա այս դեպքում այդ աշխատակիցը երեխայի խնամքի նպաստի 26 500 դրամը կարո՞ղ է ստանալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ ամսվա աշխատող պետք է լինել մայրության նպաստ ստանալու համար

Անի. Բարև ձեզ: Ես վարձու աշխատող եմ, կցանկանայի իմանալ՝ որքա՞ն ժամանակ գրանցված աշխատող պետք է լինեմ, որ երեխայի նպաստ ստանամ: Եվ ո՞վ է վճարում՝ գործատու՞ն, թե՞ պետությունը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը գնում է ուսումնական արձակուրդ

Վիկա. Բարև Ձեզ: Համայնքապետարանի աշխատակիցը, եթե գնում է ուսումնական արձակուրդ (համալսարանի համար), նրան այդ ընթացքում աշխատավարձ տրամադրվու՞մ է, թե՞ ոչ: