Tag: արձակուրդ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն պետք է վարձատրել փոխարինող աշխատակցին

Օլյա․ Բարև ձեզ։ Կազմակերպության գլխավոր հաշվապահը գտնվում է ֆիզ. արձակուրդում, նրա փոխարեն նշանակվել է այլ աշխատակից որպես ժ/պ։ Որքա՞ն պետք է վարձատրվի այդ աշխատակիցը, արդյո՞ք հավելավճար վճարելը կազմակերպության հայեցողությունն է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսուցիչների համար նախատեսված ամենամյա արձակուրդ

Անի. Բարև ձեզ: Ես մանկավարժ եմ։ Վճարովի ֆիզարձակուրդիս ժամկետը կլրանա մայիսի 10-ին, իսկ ինքս ցանկանում եմ վերադառնալ աշխատանքի հունիսի 15-ից: Արդյո՞ք կկարողանամ օգտվել վճարովի արձակուրդային աշխատավարձից։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ հաստիքի կրճատման դեպքում

Լիանա. Բարև ձեզ: Կասեք՝ ինչպե՞ս են հաշվում մինչև երեխայի 3 տարեկանը արձակուրդում գտնվող աշխատողի վերջնահաշվարկը, երբ հաստիքի կրճատում է եղել: Ասեմ, որ աշխատել է 6 ամիս, գնացել երեխայի խնամքի արձակուրդ ու մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը նորից խնամքի արձակուրդ է գնացել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ընկերությունն աշխատում է հաստիքացուցակով

Անի. Բարև ձեզ: Եթե ընկերությունն աշխատում է հաստիքացուցակով և կան աշխատողներ, որոնց հաստիքը 6 ամիս է նախատեսված, այդ դեպքում ընկերության արձակուրդների գրաֆիկում այդ աշխատողների անունները պե՞տք է, գրել թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է արդյոք շարունակել նպաստ ստանալ

Անգելինա. Բարև Ձեզ: Ես գրանցված եմ եղել և գնացել եմ ֆիզարձակուրդ ընդամենը 3 ամիս, որից հետո այդ կազմակերպությունը սնանկ է ճանաչվել: Կա՞ արդյոք տարբերակ, որպեսզի ես շարունակեմ մայրության նպաստը ստանալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի արձակուրդայինը

Տիգրանուհի. Բարև Ձեզ: Կասեք՝ ինչքա՞ն կկազմի 10 օրվա արձակուրդը (ես ֆիզ. արձակուրդում էի, մարտի 16-ից եմ աշխատանքի գնացել, այսինքն՝ աշխատել եմ մոտ 2 ամիս): Մաքուր աշխատավարձս կազմում է 135 000 դրամ, կեղտոտը՝ 182 000: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ քաղիրավական պայմանագրի դեպքում

Սեդա. Բարև Ձեզ: Ինձ մեկ հարց է հետաքրքրում, եթե ես աշխատանքի եմ ընդունվել քաղիրավական պայմանագրով և հիմա հղի եմ, կարող եմ օգտվել ֆիզ. արձակուրդի գումարից: Նշեմ նաև, որ գյուղաբնակ եմ և աշխատում եմ գյուղում: Եվ մեկ հարց էլ. նախկին աշխատատեղից կրճատվել եմ 16.01.2021թ. և աշխատանքի եմ ընդունվել այլ տեղ 15.04.2021թ, ներկա պահին հղի եմ և ցանկանում եմ իմանալ՝ նախկին աշխատատեղից ես կարող եմ թուղթ ներկայացնել դեկրետի գումար ստանալու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա վճարվող արձակուրդի հաշվարկի վերաբերյալ

Արմինե. Բարև Ձեզ: Արդյո՞ք ամենամյա վճարովի արձակուրդ տալուց ներառում ենք նաև հղիության և ծննդաբերության արձակուրդի ամիսները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բարդ ծննդաբերության դեպքում նպաստի հաշվարկ

Սերինե. Բարև Ձեզ: Խոսքը հղիության և ծննդաբերության նպաստի մասին է: Համաձայն Աշխատանքային օրենսգրքի հոդված 172-ի՝ բարդ ծննդաբերության դեպքում տրամադրվում է 155 օր հղիության և ծննդաբերության արձակուրդ (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության): Բարդ ծննդաբերության դեպքում տրվում է երկրորդ անաշխատունակության թերթիկը, ըստ որի հաշվարկվում է նպաստը` արդեն ոչ թե 140, այլ 155 օրվա համար: Ուզում էի հաշվարկի ձև իմանալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Լուսինե. Բարև ձեզ: Կասե՞ք՝ կապ ունի, թե քանի ամիս պետք է գրանցված աշխատեմ, որ գնամ դեկրետ: Եվ, եթե հաշվում են 12 ամսվա կտրվածքով և ես աշխատել եմ նաև այլ տեղ՝ այս աշխատանքից առաջ, հնարավո՞ր է ներկայացնել տեղեկանք նախորդ աշխատատեղից աշխատավարձի վերաբերյալ, որ հաշվարկը ճիշտ լինի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է օգտվել ուսուցիչների համար նախատեսվող ամառային արձակուրդի գումարից

Լուսինե. Բարև Ձեզ: Աշխատում եմ դպրոցում արդեն 1,5 տարի, հունիս ամսից ֆիզ. արձակուրդ պետք է գնամ: Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ օգտվել նաև ուսուցիչների համար նախատեսվող ամառային արձակուրդի գումարից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետ գնալու վերաբերյալ

Հեղինե. Բարև ձեզ: Գտնվում եմ հղիության 27 շաբաթում, այս պահին հիվանդ եմ և հիվանդության արձակուրդ եմ վերցրել, եթե տերմինը ճիշտ գիտեմ: Այսօր տեղեկացա, որ տնօրենս, առանց ինձ հետ անձամբ զրուցելու, առանց իմ կողմից դեկրետ գնալու հայտ ներկայացնելու, որոշել է, որ մայիսի հստակ օր ես աշխատանքս դադարում եմ: Հենց այդ օրը նոր լրանում է իմ 30 շաբաթական հղիությունը, և այդ օրվանից հետո նոր ես կարող եմ թուղթ վերցնել իմ հղիությունը վարող հաստատությունից գործատուին ներկայացնելու համար: Հարց. արդյո՞ք իրավունք ունեն նման կերպ ինձ "ուղարկելու" դեկրետ, թե՞ ես կարող եմ աշխատել այնքան, ինչքան ես կցանկանամ: Օրինակ՝ ամբողջ մայիս ամիսը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե միջին ամսականը ցածր է նվազագույն աշխատավարձից

Անուշ. Բարև Ձեզ: Ֆիզ. գնացող աշխատողի միջին ամսական եկամուտը 927 000 է: Քանի որ աշխատել է 10 ամիս՝ 92 700-ական դրամով, ստացվում է ներկայիս նվազագույն աշխատավարձից ցածր, դա նորմա՞լ է, թե՞ ոչ: Եվ եթե աշխատել է 10 ամիս՝ կեղտոտ 92 700, ինչքա՞ն պիտի ֆիզ. ստանա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր ամիսներն են ներառվում 2-րդ դեկրետի հաշվարկի ժամանակ

Մելինե. Բարև ձեզ: Եթե աշխատակիցը գնում է ֆիզ, բայց նախորդող 12 ամիսները եղել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ դեպքում ո՞ր ամիսների աշխատավարձն ենք վերցնում հաշվարկի համար: Կասեք՝ նշված տեքստում եկամուտը պայմանագրով սահմանված աշխատավա՞րձն է: Եվ եթե այո, ապա հաշվարկ կատարելիս, օրինակ, եթե 80 000 է եղել աշխատավարձը, դա բաժանում եմ 12-ի, թե՞ միանգամից 30.4-ի: Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: