
Որքա՞ն աշխատավարձ պետք է ստանա մատուցողը
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, հանրային սնունդում մատուցողների աշխատավարձը եթե 1 ժամի համար 700 դրամ է գրվում՝ ներառյալ հարկերը, դա սխա՞լ է: Եթե սխալ է, խնդրում եմ ճիշտ ուղղություն ցույց տալ: Շաբաթական աշխատում են 6-10 ժամ: Շնորհակալ կլինեմ:

Ժամային տարիֆային դրույք
Քնարիկ.
Աշխատող եմ ընդունել ժամավճարով, աշխատում է օրական երեք ժամ, շաբաթական 4 օր: Ժամային տարիֆը կարո՞ղ եք օգնել, որքա՞ն նշեմ մինիմալով /սոց. վճարող չի/:

ժամավճարով աշխատանքի դեպքում
Հրաչուհի.
Բարև ձեզ: Ուսուցիչը, երբ ժամավճարով է աշխատում, վճարվու՞մ է արձակուրդի ժամանակ։

0,5 դրույքաչափ, թե՞ ժամավճար
Ռուզաննա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ նվազագույն աշխատավարձի ժամանակ կարո՞ղ ենք պայմանագրում նշել 0,5 դրույքաչափ՝ 45 000 դրամ, թե՞ պետք է նշվի ժամավճարային։ Կանխավ շնորհակալ եմ։

Ուսուցչի ժամավճար
Մարի․
Բարև ձեզ։ Եթե միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ըստ բեռնվածքի ունեմ 936 ժամ, որի համար հաշվարկվել է 142 085 աշխատավարձ, և ունեմ նաև 144 դասաժամ, որը ձևակերպվել է ժամավճար, կուզեյի իմանալ՝ ժամավճարի համար որքա՞ն գումար եմ ստանալու, և արդյո՞ք արձակուրդայինն հաշվարկվում է ժամավճարի մեջ։ Ամսական որքա՞ն կկազմի իմ ժամավճարի գումարը։ Եվ որքա՞ն են հաշվարկում մեկ ժամը։

Ժամավճար
Դիանա.
Խնդրում եմ ասել՝ ճիշտ կլինի հետևյալ հաշվարկը: Եթե շաբաթական 18 ժամ տևողություն լինի, այս դեպքում մաքուր ժամավճարը հաշվելով կլինի՞ 510դր., աշխատողը սոց. վճար վճարող է, դրոշմանիշն էլ մինչև 100 000 դրամի սանդղակով, աշխատավարձը կլինի՞ 51 264 դր: Շնորհակալ եմ նախապես:

Ժամավճարի չափ
Դիանա.
Բարև ձեզ: 1. Խնդրում եմ ասել՝ որքա՞ն է նվազագույն ժամավճարի (կեղտոտ) չափը ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում:
2. Խնդրում եմ ասել՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանված չգրանցած աշխատողի համար: Շնորհակալ եմ:

Ժամավճարային աշխատողի վերջնահաշվարկ
Անի.
Ինչպե՞ս է կատարվում ժամավճարային աշխատողի վերջնահաշվարկը, եթե գրաֆիկը տատանվել է, և արդյո՞ք կապ ունի այն փաստը, որ աշխատակիցներն են գրաֆիկը բաշխել իրար մեջ: Քանի՞ օրվա ընթացքում պետք է փոխանցել քարտին:

Արձակուրդ ժամավճարով աշխատողին
Գրիգոր․
Ժամավճարով աշխատողին տրամադրվու՞մ է արդյոք ամենամյա վճարովի արձակուրդ:

Մայրության նպաստի հաշվարկ ժամավարձով աշխատանքի դեպքում
Ելենա.
Բարև ձեզ։ Ես ուսուցիչ եմ և ժամաքանակով եմ վարձատրվում, դրույքաչափ չունեմ: Առաջին կիսամյակում ստացել եմ 16 000, իսկ երկրորդում՝ 33 000 դրամ։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս հաշվեմ իմ դեկրետի գումարը, և եթե այն քիչ լինի 156 000-ից, կարո՞ղ եմ օգտվել այդ գումարից։ Նախապես շնորհակալություն:

Ի՞նչ դրույքաչափով պետք է հաշվել ուսուցչի ժամավճարը
Հարգելի հաշվապահներ, եթե կան դպրոցի հաշվապահներ՝ ուսուցիչների ժամավճարը ի՞նչ դրույքաչափով եք հաշվարկում:

Օրավարձի և ժամավարձի հաշվարկ
Suren.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս կարող եմ հաշվել իմ օրավարձը և ժամավարձը։ Կեղտոտ աշխատավարձս կազմում է 142 282 դրամ:

Ժամային դրույքաչափի վերաբերյալ
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն գործում է շրջհարկով: Գործունեությունը մշակույթն է: Աշխատողին կարո՞ղ եմ ընդունել շաբաթական 2 ժամ: Այսինքն՝ մաքուր աշխատավարձը 680 դր. 24 ժամյա աշխատաժամանակի տևողության դեպքում: Ճի՞շտ եմ հասկանում: Օրենքում միայն 24, 36 և 40 աշխատաժամանակն է, այսինքն, եթե ես շաբաթական 2 ժամ եմ գրում 680 դրամով պե՞տք է հաշվեմ: Այս տարվա մեջ ոչ մի գործունեություն չի ծավալել, այդ պատճառով է քիչ աշխատավարձ ձևակերպված:

Արդյո՞ք տնօրենն իրավունք ունի չվճարելու ժամավճարով ընդունված աշխատակցին
Սարինե.
Բարև Ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում, մասնագիտությամբ՝ պատմության ուսուցչուհի: Տնօրենը ընդունել է ժամանակով ու ժամավճարով: Հարցս հետևյալն է. տնօրենը իրավունք ունի՞ ինձ չվճարելու, եթե աշնանային արձակուրդի կամ վիրուսի պատճառով երկարաձգվել է արձակուրդը։

Ի՞նչ գործակցով է հաշվարկվում ժամավճարը
Արփի.
Ողջույն:
Խնդրում եմ կասեք՝ 6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ի՞նչ գործակցով են հաշվարկում ուսուցիչների ժամավճարները: Շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվարկել աշխատակցի աշխատավարձը
Վազգեն.
Բարև ձեզ: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի սեպտեմբերի 8-ին: Աշխատում է 6 օրյա աշխատանքային շաբաթով, աշխատավարձը 100 000 դրամ: Սեպտեմբեր ամսին աշխատել է 127 ժամ: Ինչպե՞ս հաշվարկել աշխատակցի աշխատավարձը:

Ինչպե՞ս է վճարվում աշխատողի օրավարձը կամ ժամավարձը
Հերմինե.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ համաձայն ՀՀ ԱՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասի տոնական և հիշատակի օրը աշխատելու դեպքում վճարվում է օրականի կամ ժամավարձի կրկնակի չափով: Ինչպե՞ս է վճարվում 5-օրյա աշխատանքային գրաֆիկով աշխատողի և հերթափոխով աշխատողի օրականը կամ ժամավարձը, եթե համընկնում է այդպիսի օրվա հետ, կամ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով կանչվում են աշխատանքի:

Ժամավարձով աշխատողների համար արդյո՞ք վճարվում է նաև ընդմիջման ժամանակահատվածը
Nona.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, աշխատանքային օրենսգրքում գրված է, որ աշխատաժամանակի մեջ ներառվում է նաև ընդմիջման ժամանակահատվածը։ Այսինքն, եթե 8 ժամյա գրաֆիկով է աշխատում աշխատողը, ապա պայմանագրում նշվում է 09:00-ից մինչև 17:00, թե՞ 18:00: Այս դեպքում ժամավարձով աշխատողների համար ստացվում է, որ նրանց վարձատրում ենք նաև ընդմիջման ժամանա՞կ:

Աշխատանքային պայմանագրում հնարավո՞ր է դեղագործին կես դրույքով գրանցել
Grigor.
Բարև Ձեզ: Ինձ հետաքրքիր է` աշխատանքային պայմանագրում կարո՞ղ եմ դեղագործին կես դրույքով գրանցել, թե՞ ոչ:

Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ուզում է աշխատող ընդունել
Արմինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ի գործունեությունը երգարվեստն է, շրջհարկով է գործում: Ուզում եմ 2 աշխատող ընդունել, բայց դեռ եկամուտ չունեմ, ժամավճարով կվարձատրեմ մինչև ծրագիրս կիրականացնեմ: Ինչպե՞ս ճիշտ վարվեմ, իրավունք ունե՞մ իմ "գրպանից" վճարել:
Վերջին մեկնաբանություններ