Tag Archive: աշխատավարձ

Nov 01 2014

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Վարդան․

Բարև ձեզ, հարցս հետևյալն է. որքան է կազմում իմ վերջնահաշվարկը: Ես աշխատանքի եմ ընդւնվել 06․06․2012 և աշխատանքից ազատվել 05.08.2014 սեփական դիմումի համաձայն (շաբաթական 6 աշխատանքային օր): 2 անգամ արձակուրդ եմ գնացել, վերջինը ս-թ փետրվարին: Միջին աշխատավարձի չափը երևի 100 000, քանի որ պայմանագրում նշված էր 135 000 (մաքուր աշխատավարձ), բայց ինձ վարձատրում էին ժամավարձով (1 ժամը 625-649 դրամ): Եվ ինչ անել, եթե մինչև հիմա ինձ վերջնահաշվարկ չեն վճարել: Կանխավ շնորհակալություն:

Oct 06 2014

Ինչպե՞ս է հարկվում նպաստը

Մարիա.

Բարև ձեզ: Կուզեի իմանալ, թե ինչպես է հարկվում ֆիզ․ արձակուրդի գումարը: Եթե 140 օրվա գումարը գերազանցում է 2 մլն-ը, ապա այն հարկվու՞մ է 36%-ով, թե՞ 26%-ով, քանի որ դա 4 ամսվա համար է նախատեսված: Եվ արդյո՞ք այդ 140 օրվա գումարին գումարվում է այդ ամսվա ամսի 1-ին ստացած աշխատավարձը ու բոլորը մաիսին հարկվում: Շնորհակալություն:

Oct 05 2014

Սոց. վճարի հետ կապված

Մարինե.

Բարև ձեզ, ես աշխատում եմ մասնավոր հաստատությունում: Ուզում եմ իմանալ` իրավունք ունե՞ն իմ աշխատավարձի 5% հետ պահեն որպես սոց. վճար: Շնորհակալություն:

Sep 26 2014

Եթե աշխատողը աշխատում է վնասակար պայմաններում

Մարիամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է տոնական օրվա աշխատավարձի հաշվարկին: Եթե աշխատողը աշխատում է վնասակար պայմաններում և ստանում է հավելում վնասակար աշխատանքի համար, արդյո՞ք տոնական օրվա համար իրեն կրկնակի վարձատրելու ժամանակ վնասակարության գումարը ներառվում է, թե՞ հաշվի է առնվում միայն իր ամսական դրույքը: Նախապես շնորհակալ եմ:

Sep 26 2014

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Ani.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին. աշխատողը 19.05.2014-01.09.2014 աշխատել է մայիս, հունիս ամիսներին 41 600, հուլիս, օգոստոս ամիսներին` 50 000 դրամ (մաքուր) աշխատավարձով: Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը: Խնդրում եմ, եթե հնարավոր է, գրել հաշվարկի ձևը:

Sep 17 2014

Ա/Ձ քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ

Harut.

Խնդրում եմ պատասխանել` եթե ժամանակ առ ժամանակ Ա/Ձ քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ մեկ օրով և վճարում 5 000 դրամ դրա համար, պե՞տք է արդյոք կատարել եկամտային հարկի և սոց. ապ. վճարումներ տվյալ մատուցողի համար: Կանխավ շնորհակալություն:

Sep 17 2014

Եթե աշխատողը գրանցված է 1/2 կամ 1/4 դրույքաչափով

Աստղիկ.

Խնդրում եմ ինձ օգնել:

Եթե աշխատողը գրանցված է 1/2 կամ 1/4 դրույքաչափով, ապա այս դեպքում նրա աշխատավարձը պետք է լինի 50 000 (հարկերը հանած համաձայն նվազագույն աշխատավարձի մասին օրենքի), թե՞ կարող է համապատասխանորեն նվազեցվել օրինակ 25 000 կամ 12 500:

Շնորհակալություն:

Sep 17 2014

Պահակի աշխատավարձի հաշվարկ

Silva.

Խնդրում եմ պատասխանել` պահակի աշխատավարձը համաձայն 737-Ն որոշման նվազագույնի նկատմամբ 1.10 գործակցով է հաշվարկվում, և անձը 1974թ. ծնված է, կատարում է գիշերային աշխատանք 120 ժամ: Եթե հնարավոր է, խնդրում եմ հաշվարկը կատարեք մանրամասն:

Sep 11 2014

Աշխատավարձի բարձրացման համաձայնագրի օրինակ

Մարգարիտա.

Բարև ձեզ, հարգելիներ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ գտնել աշխատավարձի բարձրացման համաձայնագրի օրինակ, և տնօրենի աշխատանքային պայմանագիրը ու՞մ հետ է կնքվում, խոսքը ՍՊԸ-ի տնօրենի մասին է:

Sep 11 2014

Որքա՞ն կկազմի նվազագույն աշխատավարձը

Armen.

1974թ-ից հետո ծնված աշխատողը 0,5 դրույքով վարձատրվում է նվազագույն աշխատավարձով և 1 դրույք 130 000 դրամ աշխատավարձով: Նվազագույն աշխատավարձը պետք է հաշվարկվի 66 138, թե՞ 70 822:

Sep 08 2014

Աշխատավարձի լրացման աղյուսակ

Mari.

Բարև ձեզ: Ո՞վ կարող է ինձ էլեկտրոնային ձևով ուղարկել ուսուցիչների աշխատավարձերի լրացման աղյուսակ:

Sep 03 2014

Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի հաշվարկը

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք` ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի հաշվարկի էլեկտրոնային տարբերակը: Աշխատակիցը հուլիսի կեսից օգոստոսի կեսը արձակուրդի մեջ է, հուլիսին վճարվել է արձակուրդային գումարը (արդեն պահումները արված), սակայն հուլիսին հասանելիք գումարը արդեն նշվել է հուլիսի հաշվետվության մեջ, օգոստոսին հասանելիքը հաշվետվության մեջ նշելիս տալիս է հարկի տարբերություն ի սկզբանե պահված հարկից: Ինչպիսի՞ մոտեցում տալ, որ ճիշտ լինի: Աշխատավարձից ավել (կամ պակաս) հարկի տարբերությունը պահել (կամ վճարել) էլեկտրոնային հաշվետվությունը ձեռք չտալ, թե՞ հաշվետվության մեջ պետք է նշել տարբերությունը, եթե ցույց չտամ էլեկտրոնային հաշվետվության մեջ, պարզապես աշխատավարձը վճարելիս հարկերը փոխեմ (ավելացնեմ կամ պակասեցնեմ առաջացած տարբերությունը), ճիշտ կլինի՞ այդպես: Նախապես անչափ շնորհակալ եմ:

Aug 21 2014

Միջին աշխատավարձը փոքր է նվազագույն աշխատավարձից

Armen.

Բարև ձեզ:
Ես Ա/Ձ եմ, և իմ աշխատողին պետք է ձևակերպեմ հղիության և ծննդաբերության արձակուրդ:
Նա աշխատում է 01.03.2014 թ-ից 60.000 դրամ աշխատավարձով: Նրա արձակուրդը սկսվում է 24.06.2014 մինչև 10.11.2014: Քանի որ նրա միջին ամսական աշխատավարձը փոքր է մինիմում աշխատավարձից, հետևաբար պետք է որպես միջին աշխատավարձ վերցնել մինիմում աշխատավարձը: Խնդրում եմ ինձ օգնել մինիմում աշխատավարձի հարցում. ես մինիմում աշխատավարձ պետք է վերցնեմ 59.524, թե 66.135 դրամ (քանի որ 01.07.2014 ից մինիմում կեղտոտ աշխատավարձը դարձել է 66.135 դրամ):

Նախապես շնորհակալ եմ:

Aug 21 2014

Որքա՞ն է նվազագույն աշխատավարձը

Լիաննա.

Որքա՞ն է ՀՀ-ում մինիմալ աշխատավարձի չափը 2014թ օգոստոսի դրությամբ (հարկերով և առանց հարկերի):

Aug 21 2014

Աշխատողի միջին աշխատավարձը ավելի ցածր է, քան նվազագույնը

Anna.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. աշխատողը ազատվել է 2014 թվականի հուլիսի 1-ով, ՀԾ ծրագրում նրա միջին աշխատավարձը հաշվելիս գումարը վերցնում է նվազագույն աշխատավարձը, քանի որ միջինը ցածր է լինում, քան հուլիսի 1-ով սահմանված նվազագույնի գումարը: Արդյո՞ք դա ճիշտ է:

Aug 18 2014

Աշխատակիցը մեկնել է զինվորական վարժանքների

Արթուր.

Բարև ձեզ, ես մի հարց ունեմ` կապված աշխատավարձի վճարման հետ զինվորական վարժանքներին մեկնեկու ժամանակ: Եթե կազմակերպության աշխատակիցը զինապարտ է, և նրան ժամանակավորապես զորակոչում են ԶՈւ` մասնակցելու զինվորական վարժանքներին, ապա
1. այդ ընթացքում պահպանվու՞մ է նրա աշխատանքային տեղը,
2. համարվու՞մ է բացակայությունը հարգելի,
3. արդյո՞ք վճարվում է աշխատակիցը, եթե այո, ապա կազմակերպության հաշվի՞ն է վճարվում, թե՞ պետական բյուջեի, և ի՞նչ ընթացակարգով ու պայմաններով:
Շնորհակալություն:

Aug 12 2014

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Մերի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
1. Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, եթե աշխատողը 2 ամիս աշխատել է 6-օրյա աշխատանքային շաբաթով և 4 ամիս` 5-օրյա աշխ. շաբաթով: Միջին աշխատավարձը կազմում է 79 537 դրամ:
2. Եթե վերջնահաշվարկ կատարելիս հաշվարկվել և վճարվել է ավելի մեծ գումար, քան անհրաժեծտ էր, ի՞նչ պետք է անել: Կանխավ շնորհակալություն:

Aug 12 2014

Արդյո՞ք հուլիս ամսվա համար կհաշվարկվի աշխատավարձ

Nelly.

Խնդրում եմ ասեք, եթե աշխատողը ազատվել է աշխատանքից 01.07.14, այդ դեպքում հուլիսի 1-ի համար հաշվարկվու՞մ է աշխատավարձ, թե՞ ոչ:

Aug 06 2014

Պահակների աշխատավարձի մասին

Erna.

Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հարցիս. ունեմ 4 պահակ, 2014 թ-ի հուլիսից ինչքա՞ն պետք է բարձրացնել նրանց աշխատավարձը:

Jul 28 2014

Աշխատակիցը բացակայել է աշխատանքից մեկ օր

Անի.

Բարև ձեզ: Եթե աշխատանքից ամսվա մեջ 1 օր բացակայել եմ, աշխատավարձից պահում կատարվելու՞ է, թե՞ ոչ: Արդյո՞ք 1 օրը հարգելի չի համարվում ու բժշկից տեղեկանք պետք չէ:

Jul 25 2014

Նվազագույն աշխատավարձի պահպանման հետ կապված

Նունե.

01.07.2014թ-ից նվազագույն աշխատավարձը 66 138 է, և աշխատողը պետք է ստանա 50 000դր մաքուր աշխատավարձ, բայց եթե նպատակային սոց. վճարը պահում եմ, 50 000-ը չի ապահովում: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս վարվեմ:

Jul 02 2014

Ճշգրտումներ` կապված պարտադիր կուտակային վճարումների հետ

Vardan.

Բարև Ձեզ:
Սկսած հունվար ամսից ես, լինելով կազմակերպության ղեկավար, փաստացի ամբողջությամբ ստացել եմ իմ աշխատավարձը: Այսինքն, ձև 86-ում ավտոմատ կերպով կուտակայինը հաշվարկվել է, քանի որ այլ ձև չէր կարող լինել, սակայն ես փաստացի ստացել եմ իմ աշխատավարձն ամբողջությամբ:

Հարց ու պատասխան բաժնում ես կարդացի, որ պետք է այժմ ճշգրտումներ անել: Սակայն մանրամասն նկարագրված չէր, թե ինչպես: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասն նկարագրել, թե ինչպես պետք է անել նշված ճշգրտումները: Շնորհակալություն:

Jun 27 2014

Նվազագույն աշխատավարձի վերաբերյալ

Հեղինե.

Հարգելի հաշվապահներ, իմ ունեցած ինֆորմացիայի համաձայն, հուլիսի 1-ից աշխատողին տրվող առձեռն աշխատավարձի մինիմալ չափը չպետք է լինի 50 000-ից ցածր: Որքանո՞վ եք դուք տեղեկացված այս հարցի վերաբերյալ:

Jun 23 2014

Գործատուի կամքով աշխատանքից հեռացվելու դեպքում

Հենրիկ.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ճի՞շտ է արդյոք, որ գործատուի կամքով աշխատանքից հեռացվելու դեպքում բացի վերջնահաշվարկից գործատուն պարտավոր է նաև վճարել 2 ամսվա աշխատավարձ: Կանխավ շնորհակալություն:

Jun 05 2014

Աշխատավարձի և պաշտոնի փոփոխման հրամանի օրինակ

Ալինա.

Ներեցեք, կխնդրեի ինձ ուղարկել աշխատավարձի և պաշտոնի փոփոխման հրամանի օրինակ: Կանխավ շնորհակալ եմ:

Jun 03 2014

Աշխատողների միջին ժամային աշխատավարձ

Arman.

Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք` արտահիվանդանոցային բուժօգնության բնագավառում աշխատողների միջին ժամային աշխատավարձը որքա՞ն դրամ է կազմում: Կարո՞ղ եք գրել` միջին 1 ժամային աշխատավարձը նման բնագավառում ինչպես են որոշում: Շնորհակալություն:

May 21 2014

Աշխատողները ստանում են երկու տարբեր աշխատավարձեր

Վարդուհի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի խնդրի առաջ եմ կանգնել: Հույս ունեմ` կկարողանաք ինձ օգնել: Կազմակերպությունն ունի երկու բանկային հաշիվներ, համատեղությամբ աշխատողներ, որոնք ստանում են երկու տարբեր աշխատավարձեր առկա երկու տարբեր հաշվեհամարներից: Եկամտային հարկը հաշվարկելիս ստացվում է 120 000 դրամը գերազանցող գումար: Օրինակ` մի աշխատավարձը կազմում է 115 000 դր, իսկ երկրորդը` 100 000 դր: Եկամտային հարկ` (215 000 – 120 000) * 26 % + 29 280: Ինչպե՞ս կատարել մաքուր աշխատավարձերի փոխանցումը:

May 21 2014

Անհատ ձեռներեցը չունի աշխատող

Գոհար.

Բարև Ձեզ: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք` անհատ ձեռներեցն աշխատում է հենց ինքը, չունի աշխատող: Հետևաբար եռամսյակային եկամտային հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք նրան պետք է ներառել, թե՞ ոչ, չնայած, որ աշխատավարձ չի ստանում, և համապատասխան տող էլ չկա: Նույնը վերաբերում է նաև վիճ. վարչության հաշվետվությանը: Եվ երկրորդ հարցս` եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր, ասենք ապրիլի 10-ին, ապա նրա ընդունման հայտը ե՞րբ պետք է ներկայացնենք:

May 13 2014

Ուսանողները պրակտիկա են անցնում ատամնաբուժարանում

Gohar.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթղթեր պետք է ձևակերպել, երբ ատամնաբուժարանում պրակտիկա են անցնում ուսանողները: Պրակտիկան չի վարձատրվում:
Կանխավ շնորհակալություն:

May 12 2014

Միջին աշխատավարձի հաշվարկ

ԱՆԻ.

Կխնդրեի հուշել` ի՞նչ կարգով է հաշվարկվում ֆիզ. արդձակուրդի գումարը: Նախքան նոր աշխատավայրում աշխատանքի անցնելը աշխատել եմ, այժմ ինձ հետաքրքրում է` միջին տարեկան եկամուտս հաշվարկելիս նախկին աշխատավայրի աշխատավարձն էլ է հաշվարկվում, թե՞ միայն վերջինը: Եվ ևս մեկ հարց` վերջին աշխատավայրում 6 ամիս եմ աշխատել, այս ընթացքում ստացածս գումարը պետք ե բաժանվի տարվա 12 ամիսների վրա, թե՞ հենց վեց ամսվա համար էլ հաշվարկվելու է աշխատանքային օրերով բազմապատկվելու համար:

May 09 2014

Միջին աշխատավարձի հաշվարկ

silva.

Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը, երբ անաշխատունակության թերթիկը շարունակելի է` նու՞յն միջինով, թե՞…

Apr 29 2014

Կազմակերպությունը կրկնակի աշխատավարձ է վճարել

Լիլիթ.

Բարև ձեզ: 2010թ-ին հոկտեմբեր ամսվա համար կրկնակի աշխատավարձ է վճարվել: Կազմակերպությունում հարկային մարմնի կողմից դեռ ոչ մի ստուգում չի անցկացվել: Խնդրում եմ ասել` կարելի՞ է արդյոք այդ սխալը ինչ որ կերպ ուղղել: Կանխավ շնորհակալ եմ:

Apr 29 2014

Նպաստի հաշվարկ

Anna.

2014թ. ապրիլ ամսին աշխատակցի կողմից ներկայացվել է հղիության և ծննդաբերության ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, այժմ ես նրան պետք է վճարեմ նպաստ, սակայն նա ներկա պահին գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին` նպաստի հաշվարկման համար միջին աշխատավարձի հաշվարկում պե՞տք է մասնակցի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը յուրաքանչյուր ամսվա համար որպես եկամուտ նախորդ 12 ամիսների համար:

Apr 29 2014

Արդյո՞ք տուժանքի գումարից պետք է վճարել եկամտային հարկ

Սուրեն.

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 198 հոդվածի համաձայն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք: Արդյո՞ք այդ տուժանքի գումարից պետք է վճարվի եկամտային հարկ:

Apr 15 2014

Արձակուրդայինի հաշվարկ

Arman.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք: Տվյալ տարվա մեջ աշխատողը 2 ամիս գտնվել է արձակուրդում իր հաշվին: Արձակուրդայինի հաշվարկի դեպքում այդ 2 ամիսները նեռարվու՞մ են հաշվարկի մեջ: Այսինքն, նշեմ երկու տեղ 0 դրամ և բաժանեմ 12, թե 10 ամիսների: Շնորհակալություն:

Apr 10 2014

Միջին աշխատավարձի հաշվարկ

ARMAN.

Խնդրում եմ օգնեք, թե ինչպես պետք է հաշվել հղիության և ծննդաբերության նպաստի համար ամսական միջին աշխատավարձը: Վարձու աշխատողը ընդունվել է աշխատանքի համատեղության կարգով 2011թ-ին հունվարի 15-ին:

15/11/2013 մինչև 12/12/2013 գտնվել է վճարովի արձակուրդում:
13/12/2013 մինչև 31/01/2014 գտնվել է արձակուրդ իր հաշվին:

2014թ.ապրիլի 10 գնալու է ֆիզ արձակուրդ: Ամսական աշխատավարձը կազմում է 70 000 դրամ:
Ո՞ր ամիսները և որ եկամուտները հաշվարկեմ վերջին 12 ամիսների համար, որպեսզի պարզեմ ամսական միջին աշխատավարձը:

Շնորհակալություն:

Apr 01 2014

Արդյո՞ք փորձաշրջանի համար աշխատողին վճարվում է աշխատավարձ

Վարդգես.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել` աշխատանքային փորձաշրջանի հետ կապված հարց ունեմ:

ՍՊԸ-ն ցանկանում է նշանակել տնօրեն և պայմանագում նշել 1 ամիս փորձաշրջան: Արդյո՞ք պետք է վճարվի աշխատավարձ այդ փորձաշրջանի համար, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

Mar 26 2014

Ինչպե՞ս հաշվարկել տվյալ ամսվա նպաստը և աշխատավարձը

Ներսես.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Աշխատողը 2014թ. մարտի 13-ից մինչև 24-ը չի ներկայացել աշխատանքի և ներկայացրել է անշախատունակության թերթիկ: Ինչպե՞ս հաշվարկել տվյալ ամսվա նպաստը և աշխատավարձը: Ամսական աշխատավարձը 120 000 դրամ է:

Կանխավ շնորհակալ եմ:

Mar 14 2014

Միջին աշխատավարձ հաշվարկելիս

Տոմա.

Խնդրում եմ պարզաբանել` անաշխատունակության նպաստ վճարելու համար միջին աշխատավարձ հաշվարկելիս արդյո՞ք գումարվում է այլ գործատուի կողմից ստացած վերջնահաշվարկը, որը ըստ ինձ համարվում է եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ:

Mar 11 2014

2014թ. նվազագույն ժամային դրույքաչափ

ameli.

Խնդրում եմ օգնեք իմանալ 2014թ. նվազագույն ժամային դրույքաչափը հերթափոխով աշխատելու ժամանակ:

Mar 03 2014

Ժամանակից շուտ ծննդաբերություն

Աննա.

Բարև Ձեզ:
Շատ շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք այս հարցիս.
Ժամանակից շուտ ծննդաբերության պատճառով (հինգերորդ ամսին) աշխատանքի վայր եմ ներկայացրել ծննդաբերության մասին տեղեկանքը հիվանդանոցից, որտեղ նշած էր ինձ հասանելիք 70 օր արձակուրդը: Կուզենայի իմանալ` այդ օրերի դիմաց հասնու՞մ է ինձ գումար, թե՞ ոչ, ինչպես նաև` եթե ուզենամ ժամանակից շուտ վերադառնալ աշխատանքի, արդյո՞ք հրաման կտրվի, և ես կկարողանամ ստանալ ամսեկան աշխատավարձը:
Նախապես շնորհակալ եմ:

Feb 22 2014

Աշխատավարձի հաշվարկման ցուցակի օրինակելի ձև

Սմբատ Աբովյան.

Բարև Ձեզ: Խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեիք բեռնել աշխատավարձի հաշվարկման ցուցակի օրինակելի ձև: Ի՞նչ պարտադիր դաշտեր պետք է պարունակի, և այլ լրացուցիչ, սակայն հաշվարկման համար անհրաժեշտ դաշտեր: Արդյո՞ք խախտում կդիտվի այդ դեպքում սյունակների ավելացումը, օրինակ, դրույքաչափ, գիշերավարձ, արտաժամյա աշխատանքի համար հավելավճար, ստաժի հավելավճար, բարձր լեռնային, արձակուրդային, հերթապահության, տոնական և հանգստյան օրերի, պարգևատրում, ԺԱԹ-հիվանդության նպաստ, Ֆիզ. նպաստ, օգնություն – դա ամենը հաշվեցուցակի ձախ կողմում:

Իսկ աջ – եկամտային հարկ, անդամավճարներ, օրինակ` արհմիության, դատավորների միության, բռնագանձման ենթակա դատարանի վճռով: Դա լուրջ հարց է, շատ տեղերում տարբեր մոտեցում է և օգտագործվում են տարբեր ձևեր:

Շնորհակալ կլինեմ,
Սմբատ Աբովյան. Smbat_SUN շնիկ mail.ru

Feb 20 2014

Աշխատողի հունվար ամսվա աշխատավարձի հաշվարկ

Հասմիկ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` ինչպե՞ս հաշվարկել աշխատողի հունվար ամսվա աշխատավարձը, եթե նախորդ 12 ամիսների միջինը կազմել է 145 000 դրամ, տաբելում ներկա է 12 օր, 7 օրվա համար ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Դպրոցը աշխատում է վեցօրյա աշխատանքային շաբաթով: Կանխավ շնորհակալություն:

Feb 17 2014

Ամենամյա արձակուրդ հաշվելիս

Ashot.

Բարև Ձեզ, ամենամյա արձակուրդ հաշվելիս նախորդ տարվա արձակուրդի գումարը մտնու՞մ է 12 ամիսների մեջ, թե՞ չէ:

Feb 14 2014

Ժամավարձային աշխատավարձի դեպքում

Արման.

Բարև ձեզ: Դա շատ շտապ է. աշխատողը ՍՊԸ աշխատում է 5 ժամ 5 օրյա աշխատանքային գրաֆիկով: Ես կարո՞ղ եմ պայմանագրում նշել ժամավճար 1ժ – 420 դրամ (420-24.4% = 317 դրամ առձեռն): Ես պարզապես լավ չեմ հասկացել օրենքի մեջ նշված հոդվածը: Ըստ այդ հոդվածի 25 ժ. աշխ. գրաֆիկով աշխատելու դեպքում նվազագույն ժամավճարը սահմանվում է 300 դրամ: Ես ճի՞շտ հասկացա:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`
աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 270 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 300 դրամ.
աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 450 դրամ:
Շնորհակալություն:

Feb 11 2014

Վարձատրության չափի նշում պայմանագրի մեջ

Ալլա.

Բարև Ձեզ, աշխատանքային պայմանագրում պաշտոնը նշել եմ վաճառող-գանձապահ, աշխատավարձը` 120 000 դրամ, թե՞ պետք է աշխատավարձը գրել 80 000 + 40 000 հավելավճար, խնդրում եմ գրեք ճիշտ տարբերակը:

Feb 09 2014

Շինարարական կազմակերպությունում աշխատողների հավելավճարներ

Artur.

Բարև ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել և պատասխանել. շինարարական կազմակերպությունում նշված աշխատողների հավելավճարը որքա՞ն է կազմում:
1) Գանձապահ
2) Ճարտարագետ
3) Ամրանագործ-բետոնագործ
4) Մոնտաժող
Կարո՞ղ եմ բոլորին նշել աշխատավարձ + 30 % հավելավճար, թե՞ պարտադիր 50 %: Շնորհակալություն:

Feb 09 2014

Արդյո՞ք փոփոխվել է նվազագույն աշխատավարձը

Արմինե.

Հարգելի գործընկերներ, եթե ստույգ տեղեկություն ունեք, ասացեք խնդրեմ` արդյո՞ք բարձացել է 2014թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը և որքա՞ն է այն կազմում հիմա:

Feb 09 2014

Նվազագույնից ցածր աշխատավարձ

Մարգարիտա.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք, սիրելի կոլեգաներ, թե ինչպես հաշվարկել նվազագույնից ցածր աշխատավարձ` հարկային մարմին և սոց. ապ. հանձնելու նպատակով: Շնորհակալություն:

Feb 05 2014

Հաստիքացուցակում անվանման փոփոխության մասին

Նարինե.

Խնդրում եմ ասացեք` եթե հաստիքացուցակում փոխվել է անվանումը, իսկ աշխատավարձը մնացել է անփոփոխ, արդյո՞ք պարտադիր է հրամանագրել և կնքել նոր աշխատանքային պայմանագիր:

Older posts «

» Newer posts