Category: Աշխատավարձ, կադրեր

Բացակայող աշխատակից

Աննա.

Բարև ձեզ: Որքա՞ն ժամանակ կարող է գործատուն հրամանով չազատել բացակայող աշխատակցին։ Կա՞ արդյոք սահմանափակող ժամկետ, թե՞ կարելի է անորոշ ժամկետով աշխատատեղը պահպանել։

Դեկրետի հետ կապված

Անի․

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցս 15օր երկարացրել է մայրության նպաստը, ներկայացրել է հունիսին և վճարել եմ հունիսին, հուլիսի 27-ից օգոստոսի 11-ի համար, ճի՞շտ է, հաշվետվության մեջ էլ հունիսին էլ արտացոլել եմ, ճի՞շտ է։

Արդյո՞ք պարտադիր է, որ աշխատողը նշի՝ “Հրամանին ծանոթացա”

Յանա․

Բարև Ձեզ։
Խնդրում եմ պատասխանեք, եթե կա ազատման դիմում, ազատման հրամանում պարտադի՞ր է, որ աշխատողը նշի “Հրամանին ծանոթացա”։

Կանխավ շնորհակալություն։

Աշխատողն ուզում է աշխատել մինչև երեխայի ծնվելը

Դիանա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել, եթե աշխատողը պետք է գնա ֆիզարձակուրդ հղիության 7-րդ ամսից, բայց ուզում է աշխատել մինչև ծննդաբերությունը, այս դեպքում չի՞ ստանալու հղիության և ծննդաբերության նպաստը: Երեխայի ծնվելուց հետո 70 օրը լրանալուց հետո պե՞տք է ուղարկել խնամքի արձակուրդ: Եվ մի հարց էլ. եթե արդեն խնամքի արձակուրդում է՝ պե՞տք է եկամտային հաշվարկ ներկայացնել իր համար արձակուրդի ընթացքում, թե՞ պետք չի: Շնորհակալ եմ:

Վերջնահաշվարկ

Լիաննա.

ՏՏ ոլորտի հավաստագրված կազմակերպության աշխատակիցը աշխատել է կազմակերպությունում 05.04.2018-06.04.2021թթ., կարելի է ասել 3 տարի (5-օրյա աշխատանքային գրաֆիկով)։ Այդ ընթացքում ոչ մի անգամ արձակուրդ չի գնացել։ 05.04.2018թ.-ից մինչև 31.08.2019թ. աշխատել է 190 000 դրամ աշխատավարձով, իսկ 01.09.2019թ.-ից մինչև 06.04.2021-ը 250 000 դրամ աշխատավարձով։ Ինչպե՞ս պետք է հաշվարկել աշխատողի վերջնահաշվարկը՝ հաշվի առնելով այդ տարիների ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները (սոց. վճար, դրոշմանիշային վճար, կուտակային կենսաթոշակայինի բաղադրիչի գումար և այլն):

Շարունակական բյուլետենի հաշվարկ

Անի.

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս պետք է հաշվել նոր օրենքով բյուլետենը, և եթե շարունակական բյուլետեն է (սեպտեմբերի 10-ից 20-ը, 21-ից հոկտեմբերի 13-ը), ապա միջինի հաշվարկման ժամանակ երկուսի դեպքում էլ օգոստոսի՞ց ենք հետ գնում:

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Գոհար.

Բարև ձեզ: Ես աշխատանքի եմ ընդունվել 11.08.2020 թվին: Մինչ այդ ոչ մի տեղ չեմ աշխատել: Վատառողջ լինելու համար 3 օր բյուլետեն եմ վերցրել, իսկ 3 օր էլ արձակուրդի մեջ եմ եղել: Հիմա իմ աշխատավարձը որքա՞ն կկազմի, աշխատավարձս 68 000 դրամ է:

Ոչ լրիվ աշխատաժամանակ

Հարգելի հաշվապահներ, ոչ լրիվ աշխատաժամանակը օրենքը սահմանում է 36 և 24 ժամ շաբաթական, որը երբ կարող ենք գրանցել աշխատողի համար, և եթե գրանցել ենք 20 ժամ, սխա՞լ է, եթե այո, ինչպե՞ս փոխեմ հայտը։

ԱՁ աշխատող է գրանցել ոչ լրիվ աշխատաժամանակով

Բարև ձեզ: ԱՁ-ն գրանցել է աշխատող ոչ լրիվ աշխատաժամանակով և 20 ժամ շաբաթական աշխատաժամանակ: Արդյո՞ք ճիշտ է գրանցել, և 50 000 աշխատավարձը նորմալ է, չէ՞։

Համատեղությամբ աշխատող աշխատկիցն ուզում է գնալ արձակուրդ

Լիաննա.

Բարև ձեզ: Եթե աշխատակիցը համատեղությամբ է աշխատում և ուզում է գնալ արձակուրդ, ինչպե՞ս կազմակերպել արձակուրդը, եթե մյուս կազմակերպությունում նոր է անցել աշխատանքի, դեռ վեց ամիսը չի ձևավորվել։
Կանխավ շնորհակալություն։

Աշխատաժամանակի նորմալ տևողություն

Մելինե.

Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը գրանցված է 2 կազմակերպությունում և նորմալ տևողությամբ՝ դա պետք է փոխե՞լ և դնել ոչ նորմալ տևողություն՝ 2 աշխատավայրում էլ, թե՞ մի տեղում նորմալ, մյուս տեղում կես դրույքով:

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի հետ կապված

Մերի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ո՞վ է տեղյակ, եթե համայնքապետարանի աշխատակիցը գտնվում է ֆիզ. արձակուրդում, և նրա արձակուրդի ընթացքում համայնքը խոշորանում է (միացել է այլ համայնքի), ապա այս դեպքում այդ աշխատակիցը երեխայի խնամքի նպաստի 26 500 դրամը կարո՞ղ է ստանալ:

Քանի՞ ամսվա աշխատող պետք է լինել մայրության նպաստ ստանալու համար

Անի.

Բարև ձեզ: Ես վարձու աշխատող եմ, կցանկանայի իմանալ՝ որքա՞ն ժամանակ գրանցված աշխատող պետք է լինեմ, որ երեխայի նպաստ ստանամ: Եվ ո՞վ է վճարում՝ գործատու՞ն, թե՞ պետությունը:

Ժամավճարային աշխատողի վերջնահաշվարկ

Անի.

Ինչպե՞ս է կատարվում ժամավճարային աշխատողի վերջնահաշվարկը, եթե գրաֆիկը տատանվել է, և արդյո՞ք կապ ունի այն փաստը, որ աշխատակիցներն են գրաֆիկը բաշխել իրար մեջ: Քանի՞ օրվա ընթացքում պետք է փոխանցել քարտին:

Քաղիրավական պայմանագրով աշխատողի հետ հնարավո՞ր է համաձայնագիր կազմել

Մարգարիտա.

Բարև ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողի հետ հնարավո՞ր է համաձայնագիր կազմել՝ ավելացված ծառայությունների գումարի փոփոխության, թե՞ այլ կերպ վարվել:

Լրացուցիչ պայմանագիր

Անի․

Եթե աշխատողը գրանցված է որպես գործավարձային բանվոր, արդյո՞ք կարելի է նրա հետ մի քանի օրով կնքել լրացուցիչ պայմանագիր՝ որոշակի աշխատանք կատարելու մասին։

Կես դրույքով աշխատողի վերջնահաշվարկ

Լուսինե.

Բարև ձեզ: Ինձ կօգնե՞ք հաշվել կես դրույքով աշխատողի վերջնահաշվարկը, եթե ընդունվել է 01.02.21թ., ազատվել է 28.06.21թ.:

Աշխատակիցը գնում է ուսումնական արձակուրդ

Վիկա.

Բարև Ձեզ: Համայնքապետարանի աշխատակիցը, եթե գնում է ուսումնական արձակուրդ (համալսարանի համար), նրան այդ ընթացքում աշխատավարձ տրամադրվու՞մ է, թե՞ ոչ: