
Արձակուրդայինի արտացոլում հաշվետվության մեջ
Սյուզի.
Բարև ձեզ: Եկամտայինի հետ կապված մի քանի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք։ Եթե աշխատողը վճարվող արձակուրդ է գնացել 06-րդ ամսի վերջից մինչև 07ամսվա կեսերը, արձակուրդայինի գումարը ո՞ր ամսվա եկամտայինի մեջ է երևում, և միանգամից ամբողջ գումարն է վճարվու՞մ։ Չվճարվող արձակուրդը ինչպե՞ս է արտացոլվում եկամտայինի մեջ։ Եթե աշխատողը հիվանդության թերթիկ է բերել 06-ից 07 ամիսների համար, արդյո՞ք ուշ չի լինում, 08-ի եկամտայինի մեջ չպե՞տք է 07 ամսվա եկամտայինի մեջ երևար։ Շնորհակալություն:

Լրավճար, թե՞ հավելավճար

Արձակուրդի տրամադրում մասերով
Անուշ.
Բարև ձեզ: Կասեք՝ ամենամյա արձակուրդի մասերով տալու հստակ ձև, ի՞նչ է նշանակում մասերից մեկը պիտի 10 օրից պակաս լինի, այսինքն՝ ցանկացած մասը, թե՞ չէ: Օրինակ, եթե ամենամյա արձակուրդը (20 օր), առաջին մասը տվել ենք 10 օր, հետո կարո՞ղ են 5 առանձին տալ, հետո մյուս 5 օրը, սա ճի՞շտ է:

Արձակուրդայինի վերահաշվարկ
Անի․
Բարի օր, հարգելի՛ հաշվապահներ: Արձակուրդայինի հաշվարկ եմ կատարել, բայց վերահաշվարկից պարզ դարձավ, որ մի քանի հարյուր դրամ ավել եմ հաշվել և փոխանցել բանկի միջոցով, նաև եկամտայինն է ավել հաշվարկվել: Հիմա ուզում եմ այդ փոխանցած ավել գումարը աշխատակցի անունից հետ վերադարձնել դրամարկղ, բայց հարմար ձևակերպում չեմ գտնում և՛ դրամարկղի, և՛ եկամտայինի համար: Ունեմ ձեր օգնության կարիքը: Կարո՞ղ եք ձևակերպումների հարցում օգնել: Շնորհակալ եմ:

Արձակուրդայինի հաշվարկ
Անի.
Հարգելի հաշվապահներ, պահակի դրույքը 93 289 է և հավելավճար 15 800դրամ (109 089): Հիմա արձակուրդային հաշվելուց, եթե միջին ամսականը 109 089-ից ցածր է՝ պե՞տք է այդքանը ապահովել, թե՞ ոչ:

Արձակուրդի ձևակերպում
Անի.
Հարգելի հաշվապահներ, դպրոցը մինչև օգոստոսի 31-ը աշխատել է 6օրյա, իսկ նոր ուսումնական տարին 5օրյա, և պահակին ուղարկում եմ արձակուրդ: Հիմա ինչպե՞ս տալ, հնգօրյան 20-ն է, 6օրյան 24 աշխատանքային օր:

Վերջնահաշվարկ
Անի.
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը գնացել է արձակուրդ 2019թ. սեպտեմբեր ամսին: Հետո աշխատել և վարձատրվել է 10, 11, 12 - 2019թ. և 01, 02, 03, 06 ամիսների համար 2020թ. 100 000դր կեղտոտ աշխատավարձով: Ազատվել է 2021թ. հունվար ամսին: Կասե՞ք, խնդրում եմ՝ ինչպե՞ս պետք է վերջնահաշվարկ կատարվեր աշխատակցի հետ և քանի՞ օր արձակուրդային պետք է հաշվարկվեր: Շնորհակալ եմ:

Կուտակված արձակուրդ
Տիգրան.
Բարև Ձեզ: Ընկերության աշխատակիցը 2016թ-ից չի գնացել ամենամյա նվազագույն վճարովի արձակուրդ: 2021թ սեպտեմբերի 1-ին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Հարց հետևյալն է. եթե աշխատակցի 2016թ-ից մինչև 2021թ աշխատավարձը եղել է փոփոխական, որպես օրինակ՝ 2016թ-ին եղել է 100 000 ՀՀ դրամ, իսկ 2021թ-ին՝ 300,000 ՀՀ դրամ, իր չօգտագործված արձակուրդի դիմաց ստացվելիք դրամական հատուցման ամբողջական գումարը հաշվարկվելու՞ է 2021թ-ին նախորդող 12 ամիսների ստացված եկամուտներից, թե՞ կոնկրետ տարվա համար այդ տարրվա եկամուտների հիման վրա: Հարկ է նաև նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար: Խնդրում եմ հնարավորության դեպքում տրամադրել տեղեկատվություն:

Հասանելիք արձակուրդ
Արմինե.
Բարև Ձեզ: Աշխատում եմ 01.04.2021 թվականից, 5 օրյա գրաֆիկով ունե՞մ արձակուրդային օրեր, թե՞ ոչ: Եթե այո, քանի՞ օր:

Որքա՞ն կկազմի աշխատավարձը
Արփիկ.
Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում` ուսմասվար եմ և ունեմ 8 դասաժամ, ստանում եմ 144 000 դրամ աշխատավարձ: Օգոստոսի 11-ից 22-ը ունեցել եմ արձակուրդ, որը ամենամյա արձակուրդի մի մասն է: Ինչքա՞ն կկազմի իմ աշխատավարձը և արձակուրդայինը առանձին-առանձին: (Ինչքա՞ն պետք է ստանամ պահումներից հետո):

Արձակուրդայինի հաշվարկ
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը սեպտեմբեր ամսին արձակուրդ է գնում: 2020թ. արձակուրդը եղել է նորից սեպտեմբեր ամսին: Հարցս հետևյալն է. հաշվարկի մեջ նախորդ տարվա սեպտեմբեր ամսվա արձակուրդայի՞նն էլ է հաստիքի հետ ներառվում, թե՞ միայն հաստիքով աշխատած ժամերը: Շնորհակալ եմ:

Արձակուրդայինի հաշվարկ
Մանե.
Բարև ձեզ: Եթե աշխատողը աշխատել է 6 ամիս ու արձակուրդ է գնում, ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդայինը:

Արձակուրդի կուտակում
Անի.
Հարգելի հաշվապահներ, ամենամյա արձակուրդի ժամանակ աշխատողը արձակուրդի օր կուտակու՞մ է:

Ամենամյա արձակուրդ
Սոֆյա.
Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ` կարելի՞ է կողմերի համաձայնությամբ աշխատողին ուղարկել իր հասանելիք ամենամյա արձակուրդին, եթե դեռ չի լրացել աշխատողի անընդմեջ աշխատանքի վեց ամիսը: Շնորհակալություն:

Վերջնահաշվարկ
Անի.
Հարգելի հաշվապահներ, ֆիզի փոխարեն ժամանակավոր փոխարինող ենք ընդունել մինչև ուսումնական տարվա ավարտը, 7-ամիս է աշխատել, տվել եմ արձակուրդ 26 օր /42 օրից երկարացված/, այժմ օգոստոսի 6-ից աշխատանքի է, սակայն դասապրոցես չկա: Ի՞նչ հիմքով և հոդվածով ազատեմ իրեն, որ օգոստոսի համար ավել չվճարենք: Բացի այդ 31-ին հիմնական աշխատակիցը վերադառնալու է։ 22 աշխատանքային օր աշխատելու է, դրա համար վերջնահաշվարկ հասնու՞մ է:

Արձակուրդայինի հետ կապված
Էդգար.
Բարև ձեզ: Խնդրեմ պատասխանեք. միկրոձեռնարկատիրության տնօրենը արձակուրդային վճարու՞մ է, եթե այո, ապա ինչքա՞ն, եթե աշխատողները ստացել են ամսական 66 840 դրամ (մաքուր աշխատավարձ):

Պահակի արձակուրդի հետ կապված
Հակոբ.
Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ: Դպրոցի պահակը մինչև օգոստոսի 5-ը գտնվում է արձակուրդի մեջ, և այս ընթացքում ծանր վիրահատության է ենթարկվել: Ամսի 5-ից հետո ո՞նց և ինչքա՞ն ժամանակով կարելի է արձակուրդը երկարացնել, և ի՞նչ աշխատավարձ է տրվելու։

Արձակուրդի օրեր
Դավիթ․
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ եթե նույն տարվա մեջ արձակուրդի մի մասը վերցրել եմ 5 օր, մյուս մասը՝ 10 օր, կարո՞ղ եմ մնացած օրերը վերցնել սկսած 2 օր, 3 օր, արդեն ինչքան ցանկանամ։

Ե՞րբ պետք է վճարել հարկերը
Անի.
Բարև Ձեզ։ Արձակուրդայինը աշխատողին վճարում ենք երեք օր առաջ և հաշվեգրման մեթոդով արտացոլում հաշվետվության մեջ, իսկ հարկի վճարումը միանգամի՞ց, թե՞ ըստ ամիսների պետք է կատարել:

Արդյո՞ք նպաստը հաշվարկելիս պետք է արձակուրդային էլ հաշվել
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցը սեպտեմբեր ամսվա վերջ գնալու է ֆիզ.արձակուրդ: 20թ. արձակուրդում է եղել հոկտեմբեր ամսին: Նպաստը հաշվարկելիս պետք է արձակուրդայի՞ն էլ հաշվել 21թ. աշխատած ամիսների համար, թե՞ ճիշտ կլինի օգոտոսին ուղարկել արձակուրդ և նոր սեպտեմբերին հաշվարկել նպաստը: Շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ