Tag: համատեղությամբ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կիսատ ամիսը պետք է ներառել հաշվարկի մեջ

Անի. Բարև Ձեզ: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 2020 թվականի սեպտեմբերի 1-ից, մարտ ամսին գնում է ֆիզ., 2020 թվականի սեպտեմբերին հանատեղությամբ աշխատում է այլ կազմակերպությունում, հիմնականը մեր մոտ է: Այժմ բերել է տեղեկանք աշխատավարձի մասին՝ մյուս աշխատավայրից, սեպտեմբերը կիսատ ամիս է: Դա հաշվարկի մեջ պե՞տք է ներառել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյոք կարո՞ղ է աշխատակիցը օգտագործել իր մոտ 5 տարվա չօգտագործած արձակուրդը

Արմինե. Բարև, հարգելի գործընկեր: 2 հարց ունեմ. աշխատակիցը աշխատում է 2 ընկերությունում 01.09.2020թ. հիմնական և համատեղության կարգով: Առաջացել է անաշխատունակություն նոյեմբեր ամսվա մեջ, աշխատակիցը ներկայացել է ա/թ: Քանի որ երկու ընկերությունում էլ աշխատակցի փաստացի աշխատած ամիսները կազմում են 2 ամիս, և 12 ամիս հետ գնալով չի ձևավորվում: Արդյոք պե՞տք է հաշվի առնել տվյալ աշխատողի վերջին 12 ամսվա միջին աշխատավարձը՝ նախորդ գործատուի: Նշեմ, որ աշխատակցի մինչև 01.09.2020թ. հաջորդ աշխատած ժամանակահատվածը 21.01.2020-21.08.2020 է: Եվ հարց 2-րդ: Եթե աշխատակիցը մինչև 2020թ. ունի մոտ 4-5 տարվա չօգտագոծված աձակուդային օրեր, ինչ-ինչ պատճառներով չի տրամադվել և ամեն տարի հրամանով տեղափոխվել է: Արդյոք կարո՞ղ է աշխատակիցը օգտագործել իր մոտ 5 տարվա չօգտագործված արձակուրդային օրերը, թե՞ միայն վերջնահաշվարկի դեպքում պիտի վերջնահաշվարկ կատարվի ու, եթե այո, կա՞ իրավական հղում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք վճարումը կատարվում է հիմնական աշխատավայրից

Լիաննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել, եթե աշխատողը համատեղության կարգով աշխատում է երկու տեղ և անաշխատունակության թերթիկ է բերում, վճարումը կատարվում է հիմնական աշխատավայրից, թե՞ երկուսն էլ պետք վճարեն: Եվ կխնդրեի hիմքերը նշել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկում ֆիզ. արձակուրդը համատեղությամբ աշխատանքի դեպքում

Սոնա. Եթե վերջին մեկ տարվա ընթացքում 7 ամիս աշխատել ես որպես վարձու աշխատող՝ համատեղելով հիմնական աշխատանքի հետ: Այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկում ֆիզ. արձակուրդը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է գործունեությունը շարունակել որպես ինքնազբաղված անձ

Սարգիս. Հարգելի գործընկերներ, մասնագիտությամբ թարգմանիչ եմ՝ արտոնագրված ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Կարո՞ղ եմ իմ գործունեությունը շարունակել որպես ինքնազբաղված անձ, քանի որ այժմ գրանցված եմ որպես աշխատող ԱՁ-ի մոտ: Շնորհակալություն ուշադրության համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ

Բարև Ձեզ, եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ` շաբաթական 9 ժամ, կարո՞ղ եմ արդյոք այդ աշխատողին նորմալ աշխատաժամանակով գրանցել /40 ժամ շաբաթական/։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը աշխատում է մի քանի տեղ

Gayane. Բարև Ձեզ Խնդրում եմ օգնել, եթե անձը մի քանի տեղ է աշխատում՝ 1.5 դրույքից ավել օրենքը թույլ չի տալիս, այսինքն՝ 12 ժամ, այդ դեպքում՝ ինչպե՞ս վարվել, եթե աշխատանքի ծավալը թույլ է տալիս: Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել ամենամյա արձակուրդը

Աիդա. Ինձ նույնպես հետաքրքիր է ամենամյա արձակուրդի վճարման կարգը: Եթե նույն ուսումնական հիմնարկում գործավարը, որի հասանելիք արձակուրդը 20 աշխատանքային օր է, համատեղությամբ դասավանդում է, իսկ դասավանդողի արձակուրդը 35 աշխ. օր է, ինչպե՞ս է հաշվարկվում և տրվում արձակուրդ: 20 աշխ. օրվա հաշվարկով, որի մեջ մտնում են երկու աշխատանքների ընդհանուր գումարի միջինը թե՞ առանձին-առանձին՝ 20 օրով և 35 օրով հաշվարկելով համապատասխան եկամուտների նկատմամբ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի մեկնում համատեղությամբ աշխատանքի դեպքում

Անի․ Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել. համատեղությամբ աշխատելու դեպքում հնարավո՞ր է հիմնական աշխատավայրից գնալ ամենամյա արձակուրդ, իսկ մյուս կազմակերպությունում մնալ աշխատանքի մեջ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտում չի նշվել աշխատողի համատեղությամբ աշխատելու հանգամանքը

Արփի. Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրում եմ, վարչական տույժ և տուգանք նախատեսվու՞մ է, եթե աշխատողի գրանցման հայտում չի նշվել, որ նա համատեղությամբ աշխատող է 2018թ.-ից, և հիմա խմբագրեմ և ուղարկե՞մ հայտը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն պետք է լինի համատեղությամբ աշխատողի աշխատավարձը

Սեդա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ եթե աշխատողի աշխատանքը համարվում է համատեղությամբ, օրական 2 ժամ, աշխատավարձը կարո՞ղ է 68 000 դրամից ցածր լինել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ և վճարում

Նառա․ Կարո՞ղ եք պատասխանել հետևյալ հարցիս․ եթե ես ֆիզ. արձակուրդ եմ գնում, վերջին 12 ամսվա մեջ աշխատել եմ 2 տարբեր բանկերում, կասե՞ք՝ նախկին աշխատավայրից ի՞նչ փաստաղթեր պետք է ներկայացնեմ և ու՞մ, և եթե 2 գործատուի մոտ եմ աշխատել, տվյալ դեպքում ինչպե՞ս և ո՞վ է վճարում իմ ֆիզ. արձակուրդի գումարը և ինչքա՞ն ժամկետում է պարտավոր վճարել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտը չի ներկայացվել

Անդրանիկ. Բարև ձեզ: Կազմակերպությունում կա աշխատող, ով աշխատանքի է ընդունվել 2011թ.-ից որպես մաթեմատիկայի հիմնական ուսուցիչ: 2017թ. սեպտեմբերից փոխվել է նրա պաշտոնը՝ մաթեմատիկայի ուսուցչից ինֆորմատիկայի ուսուցիչ, և համատեղություն է դարձել: Ես գրանցման հայտով չեմ կատարել այդ փոփոխությունները, կարո՞ղ եմ արդյոք հիմա նոր գրանցման հայտ ուղարկել, որ տվյալ անձը 2017թ.-ից սկսած համատեղություն է, և նոր պաշտոն ավելացնել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործատուն պարտավոր է վարել զինապարտների վերաբերյալ գրանցամատյան

Գոհար. Բարև ձեզ: Չէի՞ք ասի՝ համատեղությամբ (միևնույն և տարբեր կազմակերպություններում) աշխատողների համար արդյո՞ք գործատուն պարտավոր է վարել զինապարտների վերաբերյալ գրանցամատյան: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը վերադառնում է աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդից հետո

Աստղիկ․ Բարև ձեզ: Ես 6 ամիս է ինչ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում և աշխատել եմ համատեղությամբ: Այժմ ուզում եմ վերադառնալ աշխատանքի, բայց միայն մեկ գործատուի մոտ: Դա հնարավո՞ր է, թե՞ պարտադիր երկու գործատուների մոտ եմ վերադառնալու աշխատանքի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի պահում համատեղությամբ աշխատանքի դեպքում

Լիլիթ․ Բարև ձեզ, Խնդրում եմ ասել՝ ե՞րբ է ընդունվել համատեղությամբ աշխատողներից դրոշմանիշային վճար պահելու օրենքը: Եվ եթե այսքան ժամանակ համատեղությամբ աշխատողից դրոշմանիշային վճար չի պահվել, քանի որ աշխատել է 0,25 դրույքով և աշխատավարձն էլ նվազագույնն է եղել, ապա ինչպե՞ս ուղղեմ սխալս: