Tag: չվճարվող արձակուրդ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չվճարվող արձակուրդ

Արմինե. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել հետևայլ հարցում. եթե աշխատակցի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր և աշխատանքի անցնելու օրը խնդիրներ են առաջացել և վերջինս խնդրում է իրեն տրամադրել չվճարվող արձակուրդ, սակայն ոչ մի օր աշխատանքի չի ներակայացել և նաև անորոշ է այլևս կվերադառնա աշխատանքի, թե ոչ։ Տվյալ դեպքում օրենքը սահմափակու՞մ է այդ առումով, որ չի թույլատրվում արձակուրդ տրամադրել, եթե այո, ապա կգրե՞ք օրենքի հղումը: Շնորհակլություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չվճարվող արձակուրդ

Մարինե․ Հարգելի հաշվապահներ, աշխատողն իրավունք ունի՞ մինչև ամենամյա արձակուրդ մեկնելը գնա իր հաշվին՝ մեկ ամսյա ժամկետով, նպատակային, չվճարվող արձակուրդ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պահպանվելու է աշխատատեղը

Ամալյա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. ինձ նշանակել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ ուրիշ դպրոցում, մինչև համապատասխան կարգով տնօրեն ընտրվի։ Չգիտենք ինչքան ժամանակ գործընթացը կտևի։ Իմ հետ պայմանագիրը կնքված է մինչև տնօրեն նշանակելը։ Հարց 1. դպրոցում գրել եմ դիմում՝ 30 օր չվճարվող արձակուրդ՝ ճի՞շտ եմ արել, թե՞ սխալ։ Եվ իմ աշխատատեղը պահպանվելու՞ է մինչև տնօրեն ընտրվելը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չվճարվող արձակուրդ

Անուշ. Բարև ձեզ։ Կասե՞ք, որ խնդրենք, եթե աշխատողը գնում է չվճարվող արձակուրդ, օրինակ՝ 5 օրով, որտեղ օրենքի հզում կա որ պետք հարկայինով ցույց տանք, դա պարտադի՞ր է հարկայինով ցույց տալը, թե՞ մենակ գործատույի հրաման տալը բավական է։ Ուզում ենք հասկանալ՝ օրենքով կա նման բան, որ հարկային պիտի ներկայացնենք, այն էլ պարտադիր 1 օր առաջ, իսկ եթե դեպք է պատահել, մարդը նույն օրն է ուղում չվճարվող, բայց հարկայինը չի թողում գրանցենք։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի կուտակում

Էլինա. Բարև Ձեզ։ Եթե չեմ սխալվում չվճարվող արձակուրդի ժամանակ աշխատողը վճարովի արձակուրդ չի կուտակում։ Իսկ եթե մարդը ամսվա ընթացքում վերցրել է 1 կամ 2 օր չվճարվող արձայուրդ, այդ դեպքում ինչպե՞ս է կուտակվում վճարողի արձակուրդը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տրվում է վերջնահաշվարկ

Մարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե մարդը աշխատանքի է ընդունվել 2021թվականի հունվարի 08-ին և նա աշխատանքից ազատվում է 2022թվականի փետրվարի 11-ից: Նրան տրվել է 20 աշխատանքային օր տևողությամբ ամենամյա արձակուրդ` 08.01.2021-08.01.22թթ. համար և միաժամանակ տվյալ ժամանակահատվածի համար նրան տրվել է մեկ ամիս իր հաշվին չվճարվող արձակուրդ: Խնդրում եմ ասեք` նրան տրվու՞մ է վերջնահաշվարկ աշխատանքից ազատվելիս 08.01.2022-11.02.2022թթ. համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չվճարվող արձակուրդ

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` աշխատակիցը ցանկանում է վերցնել արձակուր իր հաշվին` 60 օր` արդյո՞ք դիմումում պարտադիր պետք է նշվի պատճառը` որ ընտանեկան դրությունից ելնելով և այլն։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդ փորձաշրջանի ընթացքում

Լիլիթ. Բարև Ձեզ: Աշխատողը գտնվում է երեք ամիս փորձաշրջանում: Փորձաշրջանից անցել է երկու ամիս: Կարո՞ղ է գնալ մեկ ամիս չվճարվող արձակուրդ: Եթե կարող է, ապա կերկարի մեկ ամիս փորձաշրջանը, թե՞ չէ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չվճարվող արձակուրդ

Մարինե. Բարև Ձեզ: Եթե հիմնական աշխատողի երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ժամկետը լրանում է 2021թ. դեկտեմբերի 18-ին, բայց ինքը արձակուրդից հետո անմիջապես ցանկանում է գնալ մեկ ամիս արձակուրդ իր հաշվն: Աշխատողին հասնու՞մ է 1 ամիս նպատակային չվճարվող արձակուրդ անմիջապես երեխայի խնամքի արձակուրդից հետո` 2021թ. դեկտեմբերի 18-ից սկսած:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չվճարվող արձակուրդ

Հայկ. Բարև Ձեզ: Օրենսդրական ակտերին լավ տիրապետող մասնագետներ ջան, կխնդրեմ օգնեք: Ո՞ր իրավական ակտով է սահմանված, որ արտակարգ դրության պայմաններում գործատուն իր աշխատողներին չվճարվող արձակուրդ տրամադրելու դեպքում կարող է գրանցման հայտերում չներկայացնել այդ տեղեկությունը չվճարվող արձակուրդի մասին: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ չվճարվող արձակորդի ընթացքում

Անի. Եթե աշխատակիցը գտնվում է չվճարվող արձակորդում և այդ ժամանակահատվածի համար ներկայացնում է անաշխատունակության թերթիկ, արդյո՞ք հիվանդության նպաստ այս դեպքում կարող է հաշվարկվել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի հաշվարկ

Լիլիթ. Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը աշխատել է 9 ամիս, որից լիարժեք եղել է 5 ամիսը, (2 ամսում եղել է անաշխատունակ, իսկ 2-ը չվճարվող արձակուրդում), ինչպե՞ս հաշվարկել նրա հասանելիք ամենամյա արձակուրդը, քանի՞ օր է նրան հասնում արձակուրդի օրեր: Շնորհակալ կլինեմ յուրաքանչյուրիդ պատասխանից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել անաշխատունակության թերթիկը

Արտյոմ. Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել խորհրդով։ Դպրոցի պահակը, որը աշխատանքի մեջ էր գտնվում, օգոստոսի 2-ին վատառողջ լինելով տեղափոխվել է հիվանդանոց։ Օգոստոսի 4-ին տնօրենի հրամանով նա գնացել է իրեն հասանելիք վճարովի արձակուրդի, որը պիտի տևեր օգոստոսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ։ Նա ստացել է օգոստոսի մի քանի օրվա աշխատավարձը և արձակուրդայինը։ Բայց օգոստոսի 12-ին նրան հիվանդանոցից տվել են անաշխատունակության թերթիկ՝ հաշվարկված օգոստոսի 2-ից մինչև 12-ը ներառյալ, որը շարունակելի եղավ։ Սեպտեմբերի 2-ին նա պիտի վերադառնար աշխատանքի, բայց չեկավ։ Եվ բժշկի կողմից ներկայացվեց 2-րդ թերթիկը, որում նշված էր, որ նա կարող է չներկայանալ աշխատանքի ամսի 2-ից մինչև 5-ը ներառյալ: Տնօրենը պահակի պարտականությունների կատարումը ժամանակավոր դրել է տնտեսվարի վրա, որը չվճարվեց։ Պահակը աշխատանքի եկավ ամսի 6-ին։ Հիմա ինչպե՞ս կարելի է հաշվարկել անաշխատունակության թերթիկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արձակուրդայինի արտացոլում հաշվետվության մեջ

Սյուզի. Բարև ձեզ: Եկամտայինի հետ կապված մի քանի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք։ Եթե աշխատողը վճարվող արձակուրդ է գնացել 06-րդ ամսի վերջից մինչև 07ամսվա կեսերը, արձակուրդայինի գումարը ո՞ր ամսվա եկամտայինի մեջ է երևում, և միանգամից ամբողջ գումարն է վճարվու՞մ։ Չվճարվող արձակուրդը ինչպե՞ս է արտացոլվում եկամտայինի մեջ։ Եթե աշխատողը հիվանդության թերթիկ է բերել 06-ից 07 ամիսների համար, արդյո՞ք ուշ չի լինում, 08-ի եկամտայինի մեջ չպե՞տք է 07 ամսվա եկամտայինի մեջ երևար։ Շնորհակալություն: