"Այլ" բաժնի արխիվ

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից բռնագանձվել է 400 000 դրամ

Anna.

Բարև ձեզ: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից բռնագանձվել է 400 000 դրամ: Կարո՞ղ եք ինձ օգնել` այդ գումարը ես ինչպե՞ս կարող եմ գրանցել ԴԵՕ (չե՞ որ գումարը գերազանցում է 300.000 դրամից), և ինչ թղթակցող հաշիվ գրեմ: Շնորհակալություն:

Ինչպե՞ս դառնալ բանկային ներքին աուդիտոր

Աղավնի.

Խնդրում եմ գրեք ինձ` ինչպես դառնալ բանկային ներքին աուդիտոր, և ուղարկեք հարցաշար: Շնորհակալություն:

Կարո՞ղ է արդյոք միևնույն անձը հանդիսանալ 2 տարբեր ՍՊԸ-ներում տնօրեն

Լուսինե.

Նշեք խնդրեմ` կարո՞ղ է արդյոք միևնույն անձը հանդիսանալ 2 տարբեր ՍՊԸ-ներում տնօրեն: Նշեք նաև` որ օրենքի որ հոդվածով է կարգավորվում:

Կանխավ շնորհակալ եմ:

ՀԿ-ն գործունեություն չի ծավալել

Քրիստինե.

Ողջույն:

ՀԿ-ն արդեն տարի ու կես գրանցված է, բայց բանկային հաշիվ չունի, սոցապում գրանցված չէ, համապատասխանաբար դրամաշնորհներ չի ունեցել և գործունեություն չի ծավալել: Կասե՞ք խնդրեմ` ինչ պետք է անել այս դեպքում: Գործու՞մ են արդյոք որևէ պատժամիջոցներ կամ վարչական տույժեր: Ոչ մի տեղ տեղեկատվություն չգտա:

Շնորհակալություն:

Որակավորման քննությունների խնդիրներ

Ադելինա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, եթե որևէ մեկն ունի որակավորման քննությունների խնդիրները, ուղարկեք իմ հասցեին adelinamuradyan շնիկ gmail.com, շատ եմ խնդրում:
Նախապես շնորհակալ եմ,
հարգանքներով Ադա

Ներմուծված ապրանքի դիմաց կանխիկ վճարում

Արթուր.

Կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք ներմուծված ապրանքի համար վճարի կանխիկ տնօրենի միջոցով Դուբայում, և եթե հնարավոր է` օրենքի հղումով:

Մանկապարտեզ բացելու համար

Արաքսյա.

Խնդրում եմ օգնեք ինձ կողմնորոշվել: Մանկապարտեզ բացելու համար անպայման անհրաժե՞շտ է ունենալ ՍՊԸ, թե՞ կարելի է գործունեություն ծավալել նաև ԱՁ-ով: Եվ հարկային դաշտում ո՞ր ձևով է առավել հարմար աշխատել:

Հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև

Srbuk.

Խնդրում եմ իմ էլեկտրոնային փոստին ուղարկել հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև: Նախապես շնորհակալություն:

Կազմակերպությունը մասնագետ է հրավիրել Հռոմից

Anahit Simonyan.

Ինչպե՞ս պետք է հաշվարկել ու համապատասխանաբար` վճարել, օտար երկրից, մասնավորապես` Իտալիա-Հռոմից, հրավիրված մասնագետի գործուղման ծախսերը ՀՀ տարածքում:

Ավտոմեքենայի` որպես պահեստամասեր ներմուծում

karen.

Հարգելի մասնագետներ, հնարավո՞ր է արդյոք ավտոմեքենան Հայաստան ներմուծել որպես ավտոպահեստամաս (վնասված է շարժիչը, բայց մյուս մասերը հնարավոր է օգտագործել): Ֆիզ. անձի կողմից ներմուծելու դեպքում ինչպիսի՞ մաքսազերծում է նախատեսվում: Մեքենան գնվելու է Վրաստանից, և լինելու է ինվոյս/պայմանագիր, որի մեջ նշած է լինելու գնման գինը:

Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը ապահովագրական փոխհատուցում է ստացել

Kristina.

Բարև Ձեզ:

1. Եթե ԱՊՊԱ-ից ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենայի համար փոխատուցվել է 100 000 դրամ, ապա դա դիտվու՞մ է որպես եկամուտ ՍՊԸ-ի համար (Շահույթահարկի պարզեցված հաշվարկի մեջ 0103 տողում լրացնե՞մ այդ 100 000-ը):

2. Այդ 100 000-ը ՍՊԸ-ն փոխանցել է ավտոտեխսպասարկման կազմակերպությանը վերանորոգման համար (փաստաթղթերով հիմնավորվել է), ապա այդ ծախսը ցույց տամ Շահութահարկի պարզեցված հաշվարկի մեջ 0201 տողում, թե՞ 0202 տողում:

Կազմակերպությունը մեքենա է գնել ավտոսրահից

Լյուդմիլա.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն մեքենա է գնել ավտոսրահից: Ի՞նչ ձևակերպումներ և ի՞նչ հարկեր ու հաշվետվություններ կարող են ավելանալ, մեքենայի ԱԱՀ-ն հաշվանցման կամ զրոյականի դեպքում ետ վերադարձման ենթակա՞ են: Տարվա ընթացքում ամորտիզացիա դուրս գրվու՞մ է մեքենայի համար: Մեկ հարց ևս` հիմնադիրը կարո՞ղ է փոխառություն տալ ՍՊԸ-ին այդ մեքենան ձեռք բերելու համար: Նախապես շնորհակալություն:

Նույնականացման քարտ կարդացող սարքերի ձեռքբերման ծախսեր

Արթուր.

Բարև ձեզ: Խնդրում շտապ օգնեք. նույնականացման քարտ կարդացող սարքի ձեռքբերման համար կազմակերպությունը ի՞ր անունից և հաշվարկային հաշվի՞ց պետք է գումար փոխանցի, թե՞ տնօրենը իր գրպանից է այդ գումարը փոխանցում: Այսինքն` այդ ծախսերը ճանաչվում են կազմակերպությա՞ն ծախսեր, թե՞ տնօրենի: Շնորհակալություն:

Էլեկտրոնային ստորագրություն ստանալու վերաբերյալ

Artur.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. նույն անձը կարո՞ղ է ekeng-ում գրանցվել 2 տարբեր կազմակերպությունների դեպքում էլեկտրոնային ստորագրության համար (3000 դրամը 2-ի համար վճարելու պայմանով): Շնորհակալություն:

Արդյո՞ք ՀԴՄ կտրոնները ծախսը հիմնավորող փաստաթուղթ են հանդիսանում

98

Tigran.

Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք: Գրանցված եմ որպես Ա/Ձ, զբաղվում եմ մանրածախ առևտրով: Գրեթե բոլոր ապրանքները ձեռք եմ բերել Սուրմալու տոնավաճառից, իհարկե տրամադրել են ՀԴՄ կտրոն: Կտրոնների գնման գումարները տարբեր են, կան նաև մանր թվեր` մոտ 250 000-ի կտրոն: Ասացեք խնդրեմ` կարո՞ղ եմ այդ կտրոնները ներկայացնել որպես ծախս և ինչպե՞ս պետք է կցեմ նրանց փաստաթուղթ: Լսել եմ նաև, որ կարելի է գնումների գիրք պատրաստել հասարակ տետրից, որտեղ կնշվի կտրոնի ձեռք բերման նպատակը, ասացեք` դա ճի՞շտ է:

Կրեդիտորական պարտքի ձևակերպում

Նաիրա.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպությունը ծառայություններ է մատուցում, մեծ մասամբ ֆիզ անձանց: 2012-ի նոյեմբեր ամսին ծառայություն է մատուցել իրավաբանական անձի, որի համար հաշիվ-ապրանքագիր եմ դուրս գրել: Սակայն գումարը դեռ չեն փոխանցել և հնարավոր է փոխանցեն 2013 մարտ ամսին: Արդյո՞ք ես պետք է ինչ-որ ձևով ձևակերպեմ այս պարտքը և 2012 շահութահարկի հաշվետվության մեջ արդյո՞ք պետք է արտացոլվի: Կանխավ շնորհակալ եմ:

Կանխիկ գործառնությունների սահմանափակումներ

Գագիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել մի հարցի.
Դրամարկղից կանխիկ կարելի՞ է հարկային վճարումներ կատարել, եթե այո, ապա կա՞ն արդյոք սահմանափակումներ: Եվ ընդհանրապես, բացի աշխատավարձից կանխիկ ի՞նչ այլ վճարումներ կարելի է կատարել դրամարկղից առանց սահմանափակման: Նախապես շնորհակալություն:

Կանխիկ գործառնության սահմանափակում

Սոնյա.

300,000 դրամի սահմանափակումը վերաբերվում է կանխիկով դուրս գրված հաշիվ-ապրանքագրի՞ն, թե՞ ՀԴՄ-ին: Կանխավ շնորհակալություն:

Սուրճի և թեյի արտադրություն սկսելու համար

Նարեկ.

Բարև ձեզ, նախապես շնորհակալություն: Սառը սուրճի և թեյի արտադրություն սկսելու համար ի՞նչ պարտադիր թղթեր են պետք (լիցենզավորում, սանէպիդկայան, որակի սերտիֆիկատ և այլն), խնդրում եմ օգնեք:

ՀԳՊԱ գործատու

Սիլվա.

Ի՞նչ է նշանակում ՀԳՊԱ գործատու:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank
Powered by WordPress | Designed by: buy backlinks | Thanks to seo, seo services and Insanity Workout