Tag: համատեղությամբ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Արփինե. Բարև Ձեզ: Ես հունվ․ 25-ից լինելու եմ հղիության եւ ծննդաբերության արձակուրդում, նախորդող 12 ամիսների ընթացքում աշխ. պայմանագիր ունեցել եմ երկու տարբեր կազմակերպություններում։ Հիմնական գործատուիս կներկայացնեմ նախորդ ընկերությունից ստացած եկամուտների մասին տեղեկանք: Հարցս հետեւյալն է. այս մեկ տարվա ընթացքում ես ունեցել եմ նաև բազմաթիվ այլ «ծառայությունների մատուցման» կարճաժամկետ պայմանագրեր, արդյո՞ք դրանց համար նույնպես վճարվելու եմ, թե՞ ոչ: Հարցնում եմ՝ հաշվի առնելով, որ որքան գիտեմ՝ կա օրենք, ըստ որի ամեն ամսվա համար հաշվարկվում է միայն մեկ գործատուից ստացված եկամուտը։ Այսինքն` ծառայությունների մատուցման պայմանագրերով եկամուտները չե՞ն հաշվարկվի, եթե այդ նույն ամիսներին ունեցել եմ նաև հիմնական աշխատանք։ Լսել եմ, որ հաշվարկվում են, բայց սա վճարում է ոչ թե գործատուն, այլ սոցապ նախարարությունը, բայց նման կարգավորում/օրենք չեմ գտնում, խնդրում եմ օգնեք այս հարցով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի նպաստ

Սյուզի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Այսպիսի մի հարց. դպրոցում աշխատողը ֆիզարձակուրդ է գնացել ու մինչև 2տարին լրանալը ընդունվել է այլ կազմակերպությունում աշխատանքի, սակայն որոշել է չաշխատել: Արդյոք երկրորդ կազմակերպությունից կարո՞ղ են կրկին ներկայացնել որ շարունակի մնալ ֆիզիարձակուրդում ու ստանալ 26 500դր։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Արմինե. Բարի Ձեզ: Ունեմ հիմնական աշխատանք լրիվ դրույքաչափով, աշխատավարձի ցածր լինելու պատճառով ուզում եմ գրանցվել մեկ ուրիշ ձեռնարկությունում լրիվ դրույքաչափով, քանի որ աշխատաժամերը տարբեր են և ես կկարողանամ համատեղել: Ունե՞մ արդյոք երկու տեղ լրիվ դրույքաչափով աշխատելու իրավունքը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդից վերադարձ

Տիգրան. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. անձը աշխատում է երկու տեղ, հիմա գտնվում է ֆիզ. արձակուրդում, և ֆիզ. արձակուրդը ավարտվում է 2021թ դեկտեմբերի 15-ին: Կարո՞ղ է աշխատողը հիմա դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդի համար միայն մեկ աշխատանքի տեղի համար մինչև ֆիզ. արձակուրդի ժամկետի ավարտը, իսկ մյուս վայրում գնալ աշխատանքի դեկտեմեբերի 15-ին: Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ կարո՞ղ է այդ դեպքում ստանալ, եթե մի տեղում ձևակերպված է արձակուրդ, մյուս տեղում ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Արփինե. Բառև ձեզ: Արդյոք կարո՞ղ եք պատասխանել իմ հետևյալ հարցին: Ես այժմ գտնվում եմ ֆիզարձակուրդում: Կարո՞ղ եմ ընդունվել այլ կազմակերպություն լրիվ դրույք աշխատանքի՝ պահպանելով իմ հիմնական աշխատանքը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման վերաբերյալ

Վիկտորյա. Բարև Ձեզ։ Դուրս եմ գալիս աշխատանքից։ Ունեմ նոր աշխատանքի առաջարկ։ Նոր գործատուս խնդրել է միանալ նոյեմբերի 15-ին, որպեսզի սկսեմ ղեկավարել նոր պրոեկտը, որը կմեկնարկի այդ օրը։ Ներկայիս գործատուն հետևելով օրենքին ասում է, որ պետք է աշխատեմ մինչև նոյեմբերի 17-ը ներառյալ (1 ամիս դուրս գալու մասին հայտնելուց հետո): Ունեմ 3 օր արձակուրդ, որը նախատեսում եմ գրել նոյեմբերի 15-17, որպեսզի կարողանամ միանալ նոր թիմին։ Հիմա հարց. օրենքի տեսանկյունից ի՞նչ խնդիր կառաջանա, եթե ես 3 օր գրանցված լինեմ երկու տեղ, որոնցից մեկում կլինեմ արձակուրդում։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ

Բարև Ձեզ։ Ես այս պահին հետծննդաբերական արձակուրդի մեջ եմ, որի ժամկետը լրանալու է նոյեմբերի կեսերին։ Դրանից հետո պատրաստվում եմ երեխայի խնամքի ևս երեք տարվա արձակուրդ վերցնել իմ աշխատանքի վայրից։ Դրան զուգահեռ վերջրես՝ այս հոկտեմբեր ամսին, ստացել եմ պետության կողմից ֆինանսավորվող պայմանագրային աշխատանքի հրավեր՝ երեք տարի ժամկետով։ Այս աշխատանքի հրավերն ընդունելու և պայմանագիր ստորագրելու դեպքում ես դեռ իմ հիմնական աշխատանքի վայրում համարվու՞մ եմ արդյոք երեխայի խնամքի արձակուրդի մեջ գտնվող աշխատակից (գործատուն պարտավորված լինելու է պահել իմ ախատատեղը): Եվ երկրորդ հարցս՝ արդյո՞ք ես կստանամ ֆիզարձակուրդում գտնվող մայրերին տրամադրվող երեխայի խնամքի պետական նպաստը (26 500դրամ)։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի հարկեր

Կարինե. Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ՝ երկու տարբեր վայրերում, և երկու տեղից էլ պահում են եկամտային հարկ և կենսաթոշակային վճար: Արդյո՞ք չպետք է մի տեղից պահվեր և ու՞մ կարող եմ դիմել այս հարցով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Մելինե. Բարև Ձեզ: Եթե աշխատողը գրանցված է 2 տարբեր կազմակերպություններում, որոնք աշխատում են 5 օրյա գրաֆիկով՝ 2 տեղում էլ պետք է նշել համատեղությամբ և կես դրույք տա՞լ, թե՞ մի տեղում նորմալ տևողություն, մյուսում կես դրույք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ, թե՞ արտաժամյա աշխատանք

Գայանե: Բարև ձեզ: Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մի հարց՝ եթե նույն հիմնարկում հիմնական աշխատանքից բացի կատարում են ուրիշ աշխատանք, այդ դեպքում գրվու՞մ է համատեղությամբ պայմանագիր, թե՞ արտաժամյա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդ համատեղությամբ աշխատանքի ժամանակ

Ռուզաննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ համատեղությամբ աշխատողը պարտադիր պետք է արձակուրդ գնա իր հիմնական աշխատանքի վայրի՞ց և զուգահեռ համատեղ վայրից, և օրերի քանակը՝ արդյո՞ք պետք է համընկնի, թե՞ պարտադիր չէ։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Յուրա. Բարև ձեզ։ Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը, հիմնական, թե՞ երկրորդ աշխատավայրից պետք է կատարվեն հաշվարկը և վճարումները, և ի՞նչ փաստաթղթեր են պետք։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Մարինե. Հարգելիներս, դպրոցում կես դրույքով աշխատող հաշվապահը կարո՞ղ է ներքին համատեղությամբ նաև կես դրույք որպես օպերատոր աշխատել: Եթե կան հիմնավորող կետեր՝ խնդրում եմ նշեք և՛ ոչ-ի դեպքում, և՛ այո-ի: Շատ շնորհակալ եմ յուրաքանչյուր հարցին արագ արձագանքելու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, աշխատակիցն աշխատում է 2 կազմակերպությունում` մեկում հիմնական, մյուսում՝ համատեղությամբ: Պատրաստվում է գնալ ֆիզ. սեպտեմբերի 20-ից: Հարցս հետևյալն է. հիմնական աշխատանքի վայրը մի քանի ամիս հետո փակվելու է: Հնարավո՞ր է հիմա համատեղությամբ աշխատանքը տեղափոխել հիմնականի, իսկ հիմնականը՝ համատեղության, որ հետագայում ամսԱկան նպաստից չզրկեն: Եթե այո, ապա ֆիզի գումարը որտեղի՞ց կստանա: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եկամուտների մասին տեղեկանք

Տիգրան. Հարգելի հաշվապահներ: Ընկերության աշխատակիցը գնում է մայրության արձակուրդի, ով նաև մեկ այլ տեղում է համատեղությամբ աշխատում: Հիմնական աշխատավայրից պահանջել են ներկայացնել հարկային մարմնի տեղեկանք վերջին մեկ տարվա ընթացքում ստացած եկամուտների մասին տեղեկատվություն: Խնդրում եմ ասել, եթե օգոստոսի 4-ին վերցվի այդ տեղեկանքը՝ հարկային մարմնի, արդյո՞ք 2021թ. հուլիս ամսվա ստացած եկամուտը մեջը ներառված կլինի, թե՞ ոչ: Խնդրում եմ տրամադրել այդ տեղեկատվությունը: