Tag: հերթափոխ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գիշերային աշխատավարձ

Հայկուշ․ Հերթափոխի պահակի գիշերային հաշվարկը կատարելիս հաստիքը բաժանում ենք 173.6, որպեսզի ստանանք 1 ժամվա արժեքը։ Արդյոք ճի՞շտ ենք հաշվարկում, ո՞ր որենքով է կարգավորում այդ հոդվածը։ Խնդրում եմ պարզաբանել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի ամրագրում

Արմինե. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. անվտանգության աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիր կնքելիս, աշխատանքային ժամերը ինչպե՞ս ամրագրել, եթե աշխատելու է տարբեր հերթափոխային գրաֆիկներով, օրինակ՝ 2 օր ցերեկային՝ 09:00-21:00, 2 օր գիշերային՝ 21:00-09:00, կամ օրը մեջ գիշերային՝ 21:00-09:00, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 8-ժամյա աշխատակիցների համար աշխատաժամերը ամրագրելը ավելի հստակ է երևում /օրինակ՝ հնգօրյա է նշվում և շաբաթական 40 ժամ/, իսկ հերթափոխային աշխատակցինը ինչպե՞ս պարզ հասկանալի կերևա, քանի որ շաբաթական կազմելու է 36 ժամ կամ 48 ժամ: Խնդրում եմ, կարո՞ղ եք ձևակերպումը շարադրել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Լիլիա. Բարև ձեզ: Անընդմեջ հերթապահության ռեժիմով (24 ժամ) աշխատողը կարո՞ղ է համատեղության կարգով աշխատել այլ գործատուի մոտ և ի՞նչ պայմաններով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հետ կապված

Անահիտ․ Բարև Ձեզ: Աշխատակիցը հերթափոխով աշխատող է, վերջին հերթապահությունը եղել է ապրիլի 28-ին, մայիսի 2-ից գտնվել է ամենամյա արձակուրդում, մայիսի 30-ին արձակուրդն ավարտվել է, մայիսի 31-ին գրաֆիկով սահմանված է եղել, որ հերթապահի այլ աշխատակից: Արդյո՞ք պետք է վճարել մայիսի 31-ի համար արձակուրդից վերադարձած աշխատակցին, քանի որ 21 աշխատանքային օրից միայն 20 օրն է վճարվել արձակուրդային:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

24-ժամյա հերթափոխով գրաֆիկ

Արփի․ Բարև ձեզ։ Խնդրում եմ նշել՝ կարո՞ղ ենք և չի՞ հակասում ԱՕ-ին Աշխատանքային պայմանագրում սահմանել 24-ժամյա հերթափոխով գրաֆիկ՝ հաջորդող 48 ժամ հանգիստ, եթե աշխատակիցը չի ներառվում ԱՕ 139 հոդվածի 4-րդ կետում ներառված առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում, որը սահմանում է ՀՀ կառավարությունը: Եթե այո, կարգավորող դրույթը կխնդրեի նշել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արտաժամյա աշխատանք

Հայկուշ. Եթե հերթափոխի պահակը ամսվա կտրվածքով աշխատում է 192 ժամ՝ ինչպե՞ս վարձատրել։ Որքա՞ն պետք է գերազանցի հերթափոխ պահակի գիշերային և ցերեկային ժամերը, որ համարվի արտաժամյա։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տոնական և հիշատակի օրեր

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ ես որպես կադրերի բաժնի աշխատակից, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում արդյո՞ք տոնանկան օրը պետք է հերթապահող աշխատաակցի համար ժամը 24 ժամի փոխարեն գրեմ 48 ժամ։ Կամ տեղեկագրի վերջին սյունակում ևս նշեմ կրկնակի ժամը՝ ասենք 140-ի փոխարեն՝ 164։ Արդյո՞ք հաշվապահի պահանջը ճիշտ է։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հերթափոխով աշխատող աշխատակցի աշխատավարձ

Գայանե։ Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ ինչպե՞ս է հաշվարկվում հերթափոխային գրաֆիկով (օրը 24 ժամ) աշխատող աշխատակցի աշխատավարձը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր

Ռուզաննա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի մեջ տոնական օրերը հերթափոխային աշխատողի համար նշում եմ 24ժամ, և իհարկե այդ օրը տեղեկագրում տարբերվում է ոչ տոնականից, սակայն հաշվապահը առաջարկեց այն նշել 48 ժամով, այսինքն՝ կրկնակի՝ արդյո՞ք դա ճիշտ է։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հերթափոխով աշխատողների աշխատաժամանակ

Մարինե․ Կազմակերպությունում պահակներն աշխատում են 18։00-ից հաջորդ օրը 08։00-ն, այդ օրը գնում են տուն հանգստանում, երրորդ օրը 18։00-ից նորից աշխատանքի են, ստացվում է 14 ժամ։ Կասե՞ք՝ ի՞նչ սխալ եմ թույլ տալիս, և ինչպե՞ս կարգավորեմ նրանց հերթափոխային աշխատաժամանակը։ Եվ 2-րդ հարցը․ ԱՕ 139 հոդվածի 5-րդ կետում ասվում է՝ "5. Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից:" Արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ շաբաթական 40 ժամից անցնում է համատեղությամբ աշխատանքային պայմանագրերի դեպքում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձ

Նարեկ. Ողջույն, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. 24 ժամյա հերթապահություն իրականացնող աշխատակիցների համար ինչքա՞ն կկազմի նվազագույն աշխատավարձը: Նշեմ, որ հերթապահությունը 3 հերթափոխով է` 2 օր հանգիստ, 1 օր աշխատանքի: Եվ մեկ հարց ևս. վերջնահաշվարկ կատարելիս միջին օրական աշխատավարձ հաշվարկելու համար հիմք պետք է վերցնել նախորդ ամիսներին վճարված աշխատավարձի միջի՞նը 25-ի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Էդգար. Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ արդեն 5 տարի: Գրանցված աշխատավարձս կազմում է 70 000։ Աշխատանքից դուրս եմ գալիս, ուզում եմ իմանալ` արձակուրդային հասնու՞մ է ինձ ու ինչքա՞ն: Նշեմ, որ հերթափոխային է` 24 ժամ, 1 օր աշխատանքի, 2 օր տանը: Մոտավոր ինչքա՞ն կկազմի վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հերթափոխային աշխատանքի պայմանագրի օրինակ

Լուսինե. Բարև Ձեզ: 24 ժամյա հերթափոխային աշխատանքի պայմանագրի օրինակ կարո՞ղ է ունենաք: Խոսքը պահակի հաստիքի մասին է: Ժամային դրույքաչափը ընդունելով 406դր, հերթափոխերի միջև ընկած է 48 ժամ հանգիստ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հերթափոխով աշխատանքի վերաբերյալ

Վերոնիկա. Բարև ձեզ։ Եթե մարդը աշխատում է հերթափոխով, իսկ բացի այդ ԱՁ ունի, այդ դեպքում հարկերի ու աշխատավարձի հետ կապված ինչ-որ փոփոխություններ կամ տարբերություններ լինո՞ւմ են։ Կա՞ նման բան, որ նման դեպքերում մարդը պետք է ավելի շատ հարկեր վճարի կամ ավելի քիչ աշխատավարձ ստանա։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ հերթափոխով աշխատանքի դեպքում

Լուսինե. 1. Ինչպե՞ս լրացնել անաշխատունակության նպաստի տվյալները եկամտային հարկի հաշվարկում։ 2. Ինչպե՞ս հաշվարկել անաշխատունակության նպաստը, եթե աշխատողն աշխատում է հերթափոխով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞րն է նորմալ աշխատանքային տևողությունը

Խնդրում եմ պատասխանեք, եթե հերթափոխով աշխատողը աշխատում է շաբաթական 38 ժամ, 6 օր , 1 օր հանգիստ, համարվու՞մ է նորմալ աշխատանքային տևողություն, թե՞ կրճատ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել հերթափոխով աշխատող հյուրանոցի աշխատակցի աշխատավարձը

Բարև բոլորին։ Այսպիսի հարց` արդյո՞ք հյուրանոցային աշխատակիցները հերթափոխով աշխատելու դեպքում պետք է աշխատավարձը հաշվարկել որպես հատուկ ռեժիմով աշխատող բնագավառի աշխատակցի համար։ Ինչպե՞ս և քանի՞ ժամ հավելավճար և գիշերային վճար պետք է հաշվել 100 000 դրամ աշխատավարձի դեպքում, եթե աշխատողն աշխատում է 12 ժամ մեկընդմեջ երեկոյան 7-ից մինչև առավոտյան 7-ը։ Փաստացի ամսական 15 օր՝ 12 ժամ ընդհանուր գրաֆիկով, որից օրական 8 ժամ գիշերային։