Կորուստների դուրս գրման ակտ
Հասմիկ.
Բարև Ձեզ.
Հարգելի կոլեգաներ կխնդրեի ինձ ուղարկել արտադրության ընթացքում առկա կորուստների դուրս գրման ակտ կամ թեկուզ դուրս գրման ակտի որևէ ձև:
Կանխավ շնորհակալություն
Հասմիկ.
Բարև Ձեզ.
Հարգելի կոլեգաներ կխնդրեի ինձ ուղարկել արտադրության ընթացքում առկա կորուստների դուրս գրման ակտ կամ թեկուզ դուրս գրման ակտի որևէ ձև:
Կանխավ շնորհակալություն
Gayane.
Խնդրում եմ ուղարկել ի պահ տրվող ապրանքի համար նախատեսված պայմանագրի նմուշ:
Շնորհակալություն…
Satenik.
ՍՊԸ բացելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Satenik.
Խնդրում եմ, պատասխանեք, եթե ես 8 ժամ աշխատում եմ պետական հիմնարկում, կարող եմ ՍՊԸ-ում գրանցվել որպես գլխավոր հաշվապահ, որտեղի՞ց կարող եմ ավելի մանրամասն կարդալ:
Armen.
Բարև Ձեզ, Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում:
ՀԾ-Հաշվապահի աշխատավարձ ենթահամակարգի “Աշխատակիցներ” տեղեկատուից փորձում եմ հեռացնել աշխատակցին, որի հետ կապված գործողություները արդեն հեռացրել եմ, թույլ չի տալիս:
Satenik.
Խնդրում եմ օգնեք:
Եթե աշխատում է համատեղությամբ 2 ընկերությունում,գրանցված է և վճարվում է սոց վճարումները,ինչպես են հաշվարկում հղիության թերթիկը, կարող է ներկայացնել այն ընկերությունում որտեղից ավելի շատ աշխատավարձ է ստանում:
Գայանե Նահապետյան.
Փոխվել է արդյոք ՀՀ Կառավարության սահմանած երկարացված ամենամյա արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը: Եթե չի փոխվել, ինչպե՞ս կիրառել գործողը այն դեպքում երբ այնտեղ նշված է օրացուցային օր:
Anna.
Եթե դժվար չէ, խնդրում եմ ասացեք, միայնակ ծնողին նպաստ հասնու՞մ է, թե ոչ, և որքա՞ն է կազմում գումարը:
Գուրգեն.
Բարև:
Կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցին:
Պահեստապետի պարտականությունների վերագրումը կազմակերպության որևէ աշխատակցին պահանջում է արդյոք լրացուցիչ վարձատվություն:
Եթե այո, ապա ինչ չափով: Ըստ հաստիքագրքի, թե ըստ փոխադարձ պայմանավորվածության:
Շնորհակալություն:
Mariam.
Արդյոք, ՀՀ ռեզիդենտ կազամակերպությունը կարող է ոչ ռեզիդենտ /Կանադայում գտնվող/ ընկերության տալ դոլարով հաշիվ ապրանքագիր, եթե հաշիվ-ապրքագրով մատուցվել է ծառայություն /իրականացվել է կանադական կազմակերպության կայքի տեստ/ և կանադական կազամակերպությունը իրականացրել է պայմանագրով նշված գումարի ամբողջական կանխավճար:
Կանխավ շնորհակալություն
Գայանե.
Դա ճի՞շտ է, որ 2011թ-ին սոց վճարների հաշվարկման կարգը փոխվելու է:
Մանուշ.
Բարև ձեզ ես աշխատում եմ համայնքապետարանում հաշվապահ ու ցավոք ես չունեմ գրանցամատյան, ուզում եմ իմանամ ինչպես այն սկսեմ գրել:
Կանխավ շնորհակալություն:
Մանուշ.
Բարև Ձեզ ես ուզում եմ իմանալ սեփականաշնորհված վարելահողերի վարձավճարները չի վճարել 3 և ավելի տարիներ,ինչպես պետք է վարվի տվյալ դեպքում համայնքի ղեկավարը:
Կանխավ շնորհակալություն:
Մանուշ.
Բարև Ձեզ այս սայթում կարդացի որ ամենամյա արձակուրդ հաշվում են աշխատանքային 20 օր, ես ինքս աշխատում եմ համայնքապետարանում հաշվապահ ու արձակուրդ հաշվում եմ աշխատանքային 28 օր,ասացեք խնդրեմ ես ճիշտեմ հաշվարկում թե ոչ:
Կանխավ շնորհակալություն:
Գուրգեն.
Հարգելի մասնագետներ,
պատասխանեք խնդրեմ հետևյալ հարցին:
Եթե կազմակերպությունն ունի միակ հիմնադիր, որը միևնույն ժամանակ զբաղեցնում է նաև տնօրենի պաշտոնը, ապա ինչպիսի տեսք պետք է ունենան տնօրենի նշանակման հրամանը և նրա աշխատանքային պայմանագիրը:
Որ կողմերի միջև պետք է կնքի պայմանագիրը (տնօրեն – ֆիզ անձ, թե հիմնադիր ֆիզ. անձ):
Շնորհակալություն:
Copyright © 2010 accountant.am — Կայք հաշվապահների համար և ոչ միայն All rights reserved.
Development: Babken Juharyan, Ara Ananyan