22/10/2026

ծառայությունների մատուցում

Անահիտ․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ սկսել է բացի ծառայություն մատուցելուց ապրանքերի վաճառք էլ իրականացնել, արդյո՞ք պետք է ես ՊԵԿ համակարգում ինչ որ փոփոխություններ կատարեմ, թե՞ միայն հաշվետվություններ ներկայացնելուց գործունեության տեսակ ավելացնեմ։ Եվ քանի որ ՀԴՄ-ով էլ բացվել են բաժիններ՝ վաճառքի և ծառայության, ՊԵԿ համակարգով ինչպե՞ս տեսնեմ ՀԴՄ-ի բաժինները առանձին առանձին։

Կարինե․

Հարգելի հաշվապահներ, մեկ հարց․ եթե քաղիրավական պայամնագրով աշխատել է աշխատողը, հետո նույն կազմակերպությունում ընդունվել է հիմնական աշխատանքի, ամենամյա արձակուրդի միջին աշխատավարձի հաշվարկի մեջ քաղիրավականի աշխատավարձը ներառվու՞մ է, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։

Ա․ Սաքունց․

ՀՀ-ում գրանցված հասարակակակն կազմակերպությունը ՌԴ-ում գրանցված ՍՊԸ-ի հետ ծառայության մատուցման պայմանագիր կնքելու դեպքում, ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի։

Անի․

Բարև ձեզ, ընկերությունը մատուցված ծառայությունների համար հաշիվ է դուրս գրել գործընկերոջը: Պայմանագրի համաձայն տրվել է կանխավճար: Միևնույն ժամանակ պայմանագրով նախատեսվում է, որ վճարման ենթակա գումարը իրենից ներկայացնելու է մատուցված ծառայությունների դիմաց դուրս գրված հաշվով սահմանված գումարից հանելով տրված կանխավճարի գումարը և կանխավճարի տրամադրման դիմաց հաշվարկված լրացուցիչ գումարը: Այսինքն բացի կանխավճարից պահվելու է նաև ինչ-որ չափի գումար: Այդ լրացուցիչ պահված գումարը շահութահարկի առումով հնարավո՞ր է ծախս համարել, թե՞ ոչ:

Մարինե․

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը քաղաքացիաիրավական (ծառայությունների մատուցման) պայմանագրով աշխատող մայրերի դեպքում։

Հեղինե․

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգեք կողմնորոշվելու: Հայկական ընկերությունը ծառայություն է մատուցում ռուսական մի ընկերության, որի դիմաց ստանում է եկամուտ: Հետո մեկ այլ կազմակերպություն իրեն ծառայություն է մատուցում, որի դիմաց ինքն է վճարում: 2 ծառայաթյուններն էլ տարբեր են, իրար հետ կապ չունեցող: Ֆիրմայի գործունեությունը թույլատրում է երկուսով էլ զբաղվել :

Հարց 1. Շրջհարկով աշխատելու պարագայում հարկը հաշվարկելիս արդյո՞ք ճիշտ է նվազեցնել ծախսը:

2. Նվազեցման պարագայում հարկատեսակը նշանակություն ունի՞, այսինքն ԱԱՀ-ի դեպքում կարելի է, շրջհարկի դեպքում՝ ոչ:

Շուշան․

Բարև Ձեզ։ Ֆիզիկական անձն ունի պայմանագիր օտարերկրյա կազմակերպության հետ, ըստ որի պետք է հաճախորդների սպասարկմամբ զբաղվի (զանգեր, հաղորդագրություներ)։ Նման դեպքում ի՞նչ գործունեության դասակարգիչ է կիրառվում, արդյո՞ք կարող է միկրոձեռնարկատիրության ռեժիմում աշխատել, գործարքը համարվու՞մ է ծառայությունների արտահանում։

Արեն․

Բարև ձեզ։ Եթե անձը աշխատում է օտարերկրյա ընկերությունում հեռավար ձևով, հոկտեմբերին բացել է ԱՁ ու այս ամիս արդեն ստացել է աշխատավարձը ԱՁ հաշվին, տվյալ եկամտից հարկերի վճարման վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 20-ն է, թե՞ դեկտեմբերի 20-ը։

Անի․

Հարցս հետևյալն է` եթե վարձու աշխատողը ֆիզ․ արձակուրդ է գնում, և բացի հիմնական գործատուի մոտ աշխատելը, նախորդ 1 տարվա ընթացքում այլ գործատուներից, որոնց մոտ աշխատել է ծառայությունների մատուցման պայմանագրով, ապա արդյո՞ք մայրության նպաստի հաշվարկում ներառվելու են նաև այդ պայմանագրերով ստացված եկամուտները։

Նշեմ նաև, որ հիմնական գործատուի մոտ աշխատել եմ 1 տարուց ավել, ինձ հետաքրքրում է միայն հիմնական գործատուից ստացված եկամուտն է հաշվարկի մեջ ներառվում, թե՞ նաև նախորդ 1 տարվա ընթացքում այլ գործատուների կողմից վճարված եկամուտները։

Նարինե․

Բարև Ձեզ։ Ծառայությունների մատուցման քաղիրավական պայմանագրի դեպքում եկամտային հարկի հետ վերադարձի օրենքը գործու՞մ է։ Շնորհակալություն։

Արշալույս․

Բարև ձեզ։ Կասե՞ք՝ եթե ԱՄՆ-ում գործող կազմակերպությունը Հայաստանում բնակվող, հայ ֆիզ. անձի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում, որ տվյալ ֆիզիկական անձը իրենց համար որպես անկախ կոնտրակտոր հեռավար աշխատանքի միջոցով ծառայություն մատուցի` անսահմանափակ ժամկետով։ Այս պարագայում, արդյո՞ք ֆիզիկական անձը պետք է հարկեր վճարի Հայաստանում (պայմանագրում նշված է, որ պայմանագրից բխող հարկային պարտավորությունները կրում է ֆիզ. անձը)։ Շնորհակալություն։

Արաքսյա․

Բարև ձեզ, կարո՞ղ եք, խնդրում եմ, պատասխանել իմ մեկ հարցին։ Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատելիս ի՞նչ հարկեր պետք է վճարի աշխատողը, արդյոք նո՞ւյն չափով, ինչ որ գրանցված աշխատողը։

Արևիկ․

Բարև Ձեզ։ Եթե քաղաքացիաիրավական պայմանագիրը կնքվել է 1 տարով, սակայն երկրորդ ամսից պատվիրատուի ցանկությամբ գումարի չափի ավելացում պետք է կատարվի, կարելի՞ է արդյոք համաձայնագրով պայմանագրի տվյալ ենթակետում փոփոխություն կատարել։

Ժաննա․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է՝ եթե գործատուն քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքել քաղաքացու հետ որոշակի ժամկետով, ապա պե՞տք է արդյոք ժամկետի վերջում ինչ որ լրացուցիչ համաձայնագիր, թե՞ այն ինքնըստինքյան համարվելու է դադարեցված:

Շողեր․

Բարև Ձեզ, ես մարքեթինգի մասնագետ եմ։ Եթե ԱՁ բացեմ, աշխատանքի անցնեմ Գերմանիայում գործունեություն ծավալող կազմակերպությունում և կնքեմ ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա ո՞ր հարկատեսակի համաձայն պետք է հարկ վճարեմ։ Մինչ օրս շրջանառության հարկն էր կարծես լավագույն տարբերակը, բայց 2025-ին կարծես օրենսդրական փոփոխություն է լինելու։ Տեղեկատվություն կտրամադրե՞ք։

Արմեն․

Բարև Ձեզ։ Օտարերկրացի փորձագետի հետ պետք է կնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր 5 օրվա համար։ Ի՞նչ ընթացակարգ է նախատեսվում իրականացնել։ Գրանցման, վճարման կարգը ի՞նչ կարգով է սահմանվում։

Շուշան․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք․ ես խորհրդատվական ծառայություն եմ մատուցելու արտերկրում գործող կազմակերպությանը, որի համար պետք է բացեմ ԱՁ, բայց նաև ունեմ մեկ այլ գրանցված աշխատանք, որտեղ բոլոր հարկերը վճարվում են, պե՞տք է արդյոք ԱՁ բացելուց հետո միևնույն է վճարեմ եկամտային հարկ և սոց․ վճար։

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ–ով աշխատող ՍՊԸ-ն առաջին անգամ պետք է գովազդային ծառայություն մատուցի ՌԴ-ում գրանցված կազմակերպությանը։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ պետք է անել գործարքը ճիշտ իրականացնելու համար, եթե ծառայությունների մատուցման վայրը ՀՀ-ն է։

Միշել․

Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Պետք է Ա/Ձ գրանցեմ՝ որպես օտարերկրյա ընկերության մարքեթինգային ծառայություններ մատուցող մասնագետ։ Կարո՞ղ եք հուշել՝ ո՞ր հարկային դաշտն է առավել օպտիմալ։

Հասմիկ․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ “Ա” կազմակերպությունը սարքավորումների տեղադրման հարկային հաշիվ է դուրս գրում “Բ” կազմակերպությանը, սարքավորումները ձեռք է բերել “Ա” կազմակերպությունը, սակայն դուրս է գրել “Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հարկային հաշիվ”, մատակարարման ամսաթիվը ավելի վաղ է, քան դուրս գրման ամսաթիվը։ Մատուցման հասցեն նույնն է։ “Լրացուցիչ տվյալներ” դաշտում նշվել են, թե ինչ նյութեր և սարքավորումներ են օգտագործվել աշխատանքների ընթացքում։ Արդյո՞ք ամենը ճիշտ է արված։

Naka.

Բարև ձեզ։ Ընկերությունը մարքեթինգային ծառայություն է արտահանում ՌԴ, արժեքը կազմում է 90 000 ռուբլի, որից 15 000 ռուբլին ՌԴ-ն պահում է որպես ԱԱՀ գումար, ակտի մեջ նշված է 90 000, այդ թվում ԱԱՀ, իսկ Պայմանագրում գումարի վճարումը գրված է` համաձայն ակտի։ Հարցս կայանում է նրանում, թե ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ծառայության արժեքը ինչքան եմ գրելու` 90, թե՞ 75։

Տաթև.

Բարև Ձեզ։ Եթե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն հունիս ամսին ստացել է կանխավճար, արդյո՞ք դա 2-րդ եռամսյակի հաշվետվության մեջ պետք է ներառենք, թե՞ երբ որ ծառայությունը մատուցվի և հաշիվ դուրս գրիվ, նոր պետք է վճարել հարկը։

Գոռ․

Բարև ձեզ, եթե տանից աշխատում եմ որպես ֆրիլանսեր 3D մոդելավորող՝ ծառայություն մատուցելով արտասահմանյան կազմակերպությանը, կարո՞ղ եմ արդյոք գրացվել որպես ԱՁ և աշխատել միկրոյի դաշտում կամ շրջհարկով, ո՞ր տարբերակը խորհուրդ կտաք։ Որքա՞ն հարկ պետք է վճարեմ։