
Ա/Ձ մայրության նպաստ
Կարինե.
Բարև Ձեզ: Ունեմ շրջհարկով գործող ԱՁ։ Փետրվարից պետք է անցնեմ դեկրետի։ Արդյո՞ք անհրաժեշտ է դադարեցնել ԱՁ-ի գործունեությունը, ու արդյոք հնարավո՞ր է չդադարեցնել ու հրաժարվել նպաստից:

Չվճարվող արձակուրդ
Մարինե.
Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը դեռ չի օգտվել իր ամենամյա արձակուրդից` կարո՞ղ է միանգամից վերցնել չվճարվող արձակուրդ, եթե այո, ո՞ր օրենքով է ամրագրվում։

Անաշխատունակության թերթիկ
Մարինե.
Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկը բերում է աշխատանքի վայր 2021 թվականի դեկտեմբերի 30-ին, իսկ բյուլետեն գնում է 2022 թվականի հունվարի մեկից: Կարո՞ղ եմ հրամանը տալ ներկայացնելու պահին` դեկտեմբերի 30-ին և հրամանի մեջ հղումը կատարեմ 2022 թվականի հունվարի 01-ից, իսկ գումարը ստանա 2022թվականի հաշվարկի մեջ:

Արձակուրդի տրամադրման կարգը
Արմեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ` ամենամյա արձակուրդ տրամադրելու փաստաթղթաշրջանառության հերթական քայլերը և վճարման կարգը։ Օրինակ՝ գործատուն կարո՞ղ է աշխատակցին տրամադրել արձակուրդային դիմում լրացնելու իրավունք, աշխատակցի կողմից ստորագրվի, բայց գործատուն վերցնելով այդ դիմումը պատռի, աշխատակցին հաստատի, որ կարող է դիմումի համաձայն գնալ հերթական արձակուրդի, բայց 3 կամ 5 օր հետո գրավոր ծանուցի, որ աշխատակիցը հեռացված է աշխատանքից համաձայն ՀՀ ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով պայմանավորված։ Աշխատակիցը կարո՞ղ է պահանջել հրամանագրքի գրանցամատյանում նշված գրառումները, որի հիման վրա պահանջել արձակուրդային վճար։ Ինչպե՞ս է կարգավորվում գործատուն փաստաթղթաշրջանառությունը, ո՞ր օրենքի համաձայն։ Եվ, ո՞ր օրենքով է կարգավորվում հրամանագրքի վարման կանոնները։

Վերջնահաշվարկ
Մարա.
Ողջույն բոլորին։ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ընդունվել եմ աշխատանքի 2021թ-ի մարտի 24-ին 2022թ-ի հունվարի 26-ին աշխատանքից ազատվելու դեպքում ինչքա՞ն վերջնահաշվարկ կստանամ։ 2 օր աշխատում եմ 2օր հանգսգանում։ Արձակուրդից չեմ օգտվել, եթե պայմանականորեն ընդունենք, որ աշխատավարձս կազմել է 158 000 դրամ առանց խրախճանք։ Կանխավ շնորհակալություն:

Արձակուրդ տնօրենին
Հռիփսիմե.
Բարև ձեզ: Կցանկանամ իմանալ` եթե ՍՊԸ-ն ունի մեկ աշխատող` տնօրենը, ապա արձակուրդային կհաշվարկվի՞ տնօրենի համար:

Մայրության նպաստ
Տաթև.
Բարև Ձեզ: Կօգնե՞ք` հաշվեմ մայրության նպաստը, 12 ամիսների աշխատավարձը 500 000 է:

Միանվագ դրամական օգնություն
Անի.
Բարև Ձեզ։ Արդյո՞ք միանվագ դրամային աջակցություն (առաջին երեխայի դեպքում` 300 000 դրամ) տրամադրվում է նաև այն ընտանիքին, որի մայրը ծննդաբերելուց հետո (140 անաշխատունակության օրվա, օրինակ` 100-րդ օրը) դիմում է նպաստի համար, սակայն չի պատրաստվում կիրառել մինչև 2տ. երեխայի խնամքի արձակուրդը, այլ այդ 140 օրը լրանալուց հետո վերադառնում է աշխատանքի։

Մայրության նպաստի հաշվարկ
Արփինե.
Բարև Ձեզ:
Ես հունվ․ 25-ից լինելու եմ հղիության եւ ծննդաբերության արձակուրդում, նախորդող 12 ամիսների ընթացքում աշխ. պայմանագիր ունեցել եմ երկու տարբեր կազմակերպություններում։ Հիմնական գործատուիս կներկայացնեմ նախորդ ընկերությունից ստացած եկամուտների մասին տեղեկանք:
Հարցս հետեւյալն է. այս մեկ տարվա ընթացքում ես ունեցել եմ նաև բազմաթիվ այլ «ծառայությունների մատուցման» կարճաժամկետ պայմանագրեր, արդյո՞ք դրանց համար նույնպես վճարվելու եմ, թե՞ ոչ:
Հարցնում եմ՝ հաշվի առնելով, որ որքան գիտեմ՝ կա օրենք, ըստ որի ամեն ամսվա համար հաշվարկվում է միայն մեկ գործատուից ստացված եկամուտը։ Այսինքն` ծառայությունների մատուցման պայմանագրերով եկամուտները չե՞ն հաշվարկվի, եթե այդ նույն ամիսներին ունեցել եմ նաև հիմնական աշխատանք։ Լսել եմ, որ հաշվարկվում են, բայց սա վճարում է ոչ թե գործատուն, այլ սոցապ նախարարությունը, բայց նման կարգավորում/օրենք չեմ գտնում, խնդրում եմ օգնեք այս հարցով։

Սոց. փաթեթ
Լիլիթ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մեկ հարց է ինձ հետաքրքիր` ըստ նոր օրենքի ֆիզարձակուրդում գտնվող անձանց սոց. փաթեթի գումար՝ ամսական 6 000դրամ, փոխանցվու՞մ է, թե՞ ոչ:

Երեխայի նպաստ
Սյուզի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Այսպիսի մի հարց. դպրոցում աշխատողը ֆիզարձակուրդ է գնացել ու մինչև 2տարին լրանալը ընդունվել է այլ կազմակերպությունում աշխատանքի, սակայն որոշել է չաշխատել: Արդյոք երկրորդ կազմակերպությունից կարո՞ղ են կրկին ներկայացնել որ շարունակի մնալ ֆիզիարձակուրդում ու ստանալ 26 500դր։

Վերադարձ դեկրետից
Թագուհի.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք` եթե աշխատողը մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդից հետո վերադառնում է աշխատանքի, արդյո՞ք պետք է դիմում գրել, եթե այո, ապա խնդրում եմ ձև տրամադրել։ Նախապես շատ շնորհակալ եմ։

Հիվանդաթերթիկը երկարաձգվել է
Աստղիկ․
Բարև Ձեզ, Շնորհավոր նոր՝ 2022 թվական։ Հարցս հետևյալն է․ Աշխատողն 2021 թվականի դեկտեմբերի 01-ից 28-ը ներառյալ գտնվել է արձակուրդում և միաժամանակ հիվանդանալով՝ գտնվել անաշխատունակ վիճակում։ Համաձայն բուժ․ ամբուլատորիայի կողմից տրված թերթիկի աշխատանքի ներկայանալու օր է սահմանվել 2022 թվականի հունվարի 01-ը։ Համաձայն ՀՀ ԱՕ-ի 167․2 հոդվածի օրերը երկարաձգվելու են։ Ասացեք խնդրեմ՝ երկարաձգվելու սկիզբը կլինի դեկտեմբերի 29-ը, թե՞ հունվարի 01-ը։ Շնորհակալություն կանխավ։

Արդյո՞ք տրվում է հրաման
Մարինե․
Բարև, հարգելի հաշվապահներ: Եթե գործատուն իր վերադասից թուլտվություն է խնդրում գրավոր տեսքով 2022թ. հունվարի 1-ից պայմանագրային հիմունքներով գլխավոր մասնագետ վերցնելու՝ մինչև հիմնական աշխատողի վերադարձը երեխայի խնամքի արձակուրդից, համաձայն վերադասի գրավոր թույլտվության տրվու՞մ է հրաման պայմանագրային հիմունքներով գլխավոր մասնագետ վերցնելու մասին:

Աշխատանքային պայմանագիր
Սարիբեկ.
Ողջույն բոլորին։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` ունենք հաստիք, որով նախատեսված աշխատանքը ամսվա մեջ քիչ է, երբեմն էլ չկա աշխատանք, բայց չենք ուզում կրճատել և չենք ուզում ծառ.մատուցման պայմ. կնքել: Եթե նշածս հաստիքով աշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրում նշենք, որ աշխատողը վարձատրվում է, եթե ամսվա մեջ աշխատանք կատարի` կունենա՞նք որևէ խնդիր, թե՞ ոչ: Օրինակ` արձակուրդի տրամադրումը պետք է լինի ընդհանուր կարգով, թե՞ ոչ: Խնդրում եմ նշել ռիսկերը։ Կանխավ շնորհակալ եմ։

Ազատում երեխայի խնամքի արձակուրդի ընթացքում
Էլեն․
Բարև ձեզ, ես գտնվում եմ երկրորդ երեխայի խնամքի արձակուրդում։ Իրավունք ունի՞ գործատուն ազատել աշխատանքից (առանց զգուշացնելու)՝ պատճառաբանելով, որ առաջին ֆիզի ժամկետը լրացել է։

Միջին օրական աշխատավարձ
Ռազ․
Բարև ձեզ։ Աշխատակիցը ընդունվել է նոյեմբերի 1-ին և ազատվել է նոյեմբերի 15-ին, ունի չփոխհատուցված 1 օր արձակուրդ։ Պայմանագրով գրանցված է 150 000 դրամ և աշխատում է 6-օրյա գրաֆիկով։ Ինչպե՞ս հաշվեմ միջին օրականը։

Ավելացվել են փաստաթղթեր

- Ազատման հրամաններ (բոլոր դեպքերի համար)
- Տեղեկանք եկամուտների մասին
- Գործուղման վկայական
- Անվտանգության կանոնների պահպանման պարտավորագիր
- Անձնական թերթիկ
- Պաշտոնի անձնագիր
- Արձակուրդների գրաֆիկ

Երեխայի խնամքի արձակուրդ
Հայկ.
Բարև Ձեզ: Կասե՞ք` երեխայի խնամքի արձակուրդը գրանցման հայտում լրացնելիս, որպես արձակուրդի սկիզբ նշում ենք հղիության արձակուրդի ավարտման հաջորդ օրը, իսկ ավարտը՝ երեխայի 3 տարեկանը լրանալու օրը: Ճի՞շտ եմ: Նախապես շնորհակալություն:

Արձակուրդայինի հաշվարկ
Սոֆյա.
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` եթե աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 6 օրյա, այնուհետև կատարվել է փոփոխությու` կապված աշխատավարձի բարձրացման և օրերի հետ, դարձել է 5 օրյա, ինչպե՞ս պետք է հաշվարկել արձակուրդայինը: Աշխատանքի սկիզբը 01.07.20թ. - 6օրյա, 01.09.2021թ-ից փոփոխությունը 5 օրյա:
Վերջին մեկնաբանություններ