
Հաստիքի կրճատում
Նաիրա.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. աշխատակիցը գտնվում է ֆիզարձակուդում, որի ավարտից հետո ներկայացրել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի դիմում, սակայն տվյալ հաստիքը կրճատվում է: Կարո՞ղ է կազմակերպությունը ազատել աշխատակցին:

Վերջնահաշվարկ
Հարգելի հաշվապահներ, կօգնե՞ք հաշվել աշխատողի վերջնահաշվարկը՝ ընդունվել է 03.09.2021 ազատվել է 07.10.2021։ Ստացել է 170 000 դրամ, աշխատում է միկրոյի դաշտում: Քանի՞ օր պետք է հաշվել արձակուրդայինի օրերը և հոկտեմբեր ամսվա աշխատած օրերի համար պե՞տք է վճարվի, թե՞ միայն արձակուրդային հաշվել որպես վերջնահաշվարկ:

Մայրության նպաստի հաշվարկ
Մերի.
Ողջույն։
Կցանկանայի իմանալ՝ հոկտեմբերի 18-ից ֆիզարձակուրդ է տրվելու ինձ և պլանային կեսարիան հատում։
Աշխատանքային ստաժս 20 տարի է, այս տարի արձակուրդ դեռ չեմ հասցրել գնալ։ Աշխատավարձս 68 000 է: Կարո՞ղ եմ իմանալ՝ որքա՞ն պետք է ստանամ ֆիզարձակուրդ։
Շնորհակալություն:

Արդյո՞ք մայրության նպաստն անձեռնմխելի է
Տաթև.
Բարև Ձեզ։
Դեկրետից դեկրետ եմ գնացել։ Այս ընթացքում ֆինանսական խնդիրների պատճառով վարկային չկատարված պարտավորություններ ունեմ։ Մայրության նպաստը (140 օր) փոխանցվել է հաշվեհամարին, որին մինչ այդ (աշխատելու ընթացքում) վճարվում էր աշխատավարձս և առաջին բալիկիս դեկրետը։
ԴԱՀԿ վարույթներով հաշիվս սառեցվել էր։ Դիմեցի ԴԱՀԿ, որպես անձեռնմխելի գումար, հաշիվը բացվեց, որպեսզի ստանամ նպաստս։
Բանկը փոխանցված ողջ գումարը գանձեց (ավտոմատ, առանց նախազգուշացման, առանց ծանուցման (նախկինում sms֊-ներ էին գալիս) որպես ժամկետանց վարկի վճարում։
Հարցս հետևյալն է.
Արդյո՞ք այդ գումարն անձեռնմխելի է։ Արդյո՞ք բանկը իրավունք ունի ամբողջ գումարը գանձել։
Կանխավ շնորհակալություն
Ու մի հարց էլ. Մայրության նպաստը վճարողը ո՞ր մարմինն է՝ աշխատավայրը, սոցապը, Ֆիննախը, թե՞ ԿԳՆ-ն (դասախոս եմ):

Մայրության նպաստ
Քրիստինա.
Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ Ա/Ձ-ում, աշխատավարձս գրած է 65 000, բայց չեմ ստանում, քանի որ տոկոսային է իմ աշխատավարձը՝ վարսահարդար եմ: Դեկրետ գնալուց ինչքա՞ն գումար պետք է ստանամ, և ո՞վ պետք է վճարի այդ գումարը՝ գործատուն, թե՞ պետությունը:

Արձակուրդի տրամադրման կարգը
Արմինե.
Բարև Ձեզ: Կխնդրեմ հուշել՝ արդյո՞ք կարելի է աշխատակցին արձակուրդ տրամադրել մինչև 6 ամիս լրանալը: Եթե աշխատակիցը աշխատել է 2 ամիս, կարո՞ղ է արդյոք 10 օր արձակուրդ վերցնել:

Հղիության և ծննդաբերության արձակուրդից հետո
Գայանե.
Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։
Եթե աշխատողը ֆիզարձակուրդում է և իր 140 օրը լրացել է, բայց ինքը չի ներկայացնում դիմում, կարո՞ղ եմ իր անաշխատունակության թերթիկը հիմք ընդունել և համարել աշխատանքի մեջ:

Մայրության նպաստ
Լիաննա.
Բարև ձեզ: Եթե 20.09.2021թ. ամսաթվով հղին գնում է ֆիզ. արձակուրդ, ինչպե՞ս է հաշվարկվում գումարը 90 500 դր. աշխատավարձի դեպքում, և ե՞րբ է փոխանցվում գումարը։

Վերջնահաշվարկ
Ամալյա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել՝ հարցս հետևյալն է. աշխատողը առանց հերթական արձակուրդ գնալու աշխատել է հինգ տարի, ինչպե՞ս հաշվարկել նրա վերջնահաշվարկը:

Արձակուրդայինի հետ կապված
Լիլիթ.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Եթե աշխատակիցը գտնվել է երեխայի խնամքի արձակուրդում և աշխատանքի է վերադարձել 2020թ.-ի դեկտեմբերին ու հոկտեմբերից պետք է արձակուրդ գնա, օրերի հաշվարկի մեջ 2020թ.-ի դեկտեմբերը մտցնե՞մ, թե՞ ոչ (25 օր է հասանելիք արձակուրդը, 12=2.08*10 ամիս, դեկտեմբերը ներառյալ = 20.8 օ՞ր է հասնում արձակուրդ):
Եվ մեկ հարց էլ. եթե տվյալ աշխատակցից ԴԱՀԿ պահում ենք անում, արձակուրդի գումարի (հարկերը ներառյալ) 30 %-ը հաշվել ու փոխանցե՞լ ԴԱՀԿ-ի հաշվեհամարին:

Չօգտագործված արձակուրդի ներառում վերջնահաշվարկում
Սյուզի.
Բարև ձեզ: Որ խնդրեմ, օրենքի հղում կտա՞ք այն մասին, որ գործատուն պարտավոր է վերջնահաշվարկում ներառել աշխատակցի բոլոր տարիների չօգտագործված արձակուրդի օրերը:

Վերջնահաշվարկի հետ կապված
Հաշվապահներ ջան, աշխատողը ազատվել է աշխատանքից օգոստոսի 7-ին, բայց վերջնահաշվարկի մի մասը հուլիսին է վճարվել ու հուլիսի եկամտայինի մեջ է երևացել, մի մասն էլ օգոստոսի եկամտայինի մեջ ենք ցույց տվել ու 0 աշխատաժամ նշել: Արդյո՞ք ճիշտ է։
Եվս մեկ հարց. 5 տարվա աշխատողին միայն վերջին տարում չգնացած արձակուրդի օրերով պե՞տք է հաշվարկվի վերջնահաշվարկը, թե՞ նախորդ տարիների չօգտագործված արձակուրդի օրերն էլ ենք հաշվի առնում։
Շնորհակալություն

“Ֆիզից ֆիզ” գնալու դեպքում
Մարիա․
Բարև Ձեզ: Ինչպե՞ս հաշվարկել դեկրետային գումարը 2-րդ երեխայի դեպքում, եթե դեռ առաջինի դեկրետային արձակուրդում լինելու ընթացքում կա 2-րդ հղիություն: Նախորդ ֆիզ գնալուն նախորդող ամսվա աշխատավարձն 175 000 դրամ էր: Ֆիզի մեջ ֆիզ է գնալու, ապա միջին եկամուտը հաշվարկվում է ինչպե՞ս: Շնորհակալ եմ արձագանքի համար:

Ամենամյա արձակուրդի տրամադրման կարգը
Մելինե.
Բարև ձեզ: Ամենամյա արձակուրդը կարո՞ղ է մինագամից 20 օր տրվել՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, եթե ամբողջ տարվա մեջ աշխատողը չի գնացել արձակուրդ, թե՞ պարտադիր մասերով է պետք տալ։

Արդյո՞ք կարելի է աշխատել մինչև ծննդաբերություն
Անի.
Բարի օր, Հարգելի՛ հաշվապահներ: Հարցս հետևյալն է. աշխատակիցը սեպտեմբերի 20-ից ֆիզարձակուրդում է գտնվում, բայց շարունակում է գալ աշխատանքի: Կարելի՞ է աշխատել մինչև ծննդաբերություն և օրինական ձևով ստանալ աշխատավարձ: Տարբերակներ կառաջարկե՞ք:
Եվ եթե աշխատակիցը ֆիզարձակուրդ է գնում սեպտեմբերի 20-ին, հրամանը ո՞ր ամսաթվով կարելի է տալ, եթե անաշխատունակության թերթիկը վերցրել է 24.09.2021թ.:
Շնորհակալ եմ:

Ամենամյա արձակուրդ դեկրետից նոր վերադարձողին
Ռոզմարի.
Բարև Ձեզ, հարգելի խմբակիցներ: Մի հարց ունեմ. եթե աշխատողը 2020 թվականի օգոստոս ամսից մինչև 2021 թվականի օգոստոս ամիսը ներառյալ եղել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի մեջ, 2021թ. սեպտեմբերից եկել է՝ ամենամյա արձակուրդ հասնու՞մ է։

Ամենամյա արձակուրդի հաշվարկ
Լիլիթ.
Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը աշխատել է 9 ամիս, որից լիարժեք եղել է 5 ամիսը, (2 ամսում եղել է անաշխատունակ, իսկ 2-ը չվճարվող արձակուրդում), ինչպե՞ս հաշվարկել նրա հասանելիք ամենամյա արձակուրդը, քանի՞ օր է նրան հասնում արձակուրդի օրեր: Շնորհակալ կլինեմ յուրաքանչյուրիդ պատասխանից:

Արդյո՞ք ֆիզարձակուրդի հաշվարկի մեջ ներառվում է արձակուրդայինը
Մանյա.
Բարև ձեզ: Խնդրեմ կասեք՝ ֆիզարձակուրդի հաշվարկի մեջ արձակուրդայինը մտնու՞մ է:

Արձակուրդից հետ կանչելու դեպքում
Արմեն․
Հարգելի գործընկերներ, ի՞նչ առանձնահատկություններ կան աշխատողին արձակուրդից հետ կանչելու հետ կապված։ Ինչպե՞ս է կատարվում այդ գործընթացը, ի՞նչ լրացուցիչ հաշվարկներ են անհրաժեշտ կատարել։ Շնորհակալություն նախապես։

Ամենամյա արձակուրդի օգտագործում մինչև աշխատանքից ազատվելը
Անուշ.
Բարև ձեզ: Կասե՞ք, որ խնդրենք, եթե աշխատողը ընդունվել է 2018 հուլիս ամսին մանկապարտեզ աշխատանքի և 2021թ. սեպտեմբերի 6-ից ազատվում է աշխատանքից, ապա ինքն իրավունք ունի՞ 2021թ. ամենամյա արձակուրդը վերցնի մինչև ազատվելը՝ ասենք օգոստոս ամսին:
Վերջին մեկնաբանություններ