«

»

Oct 09 2019

Ազատման հայտի վերաբերյալ

Լիլիթ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: Տնօրենս հրամանագրքով աշխատողին ազատել է ամսի 4-ին, այդ օրը նա չի աշխատել: Ազատման հայտում ամսի քանի՞սն է նշվում աշխատանքային հարաբերությունների ավարտ, եթե նշվում է 4-ը, աշխատողը վճարվու՞մ է այդ օրվա համար:

Facebook մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Մարինե

    Հրամանագրքով ինչ օր գրվել է, դա է նշվում: Ազատման հայտը տալիս են 3 աշխատանքային օրվա ընթացքում: Այդ օրի հաշվելը հարաբերական է: Օրինակ՝ եթե ամսի 1 է գրվում, տվյալ ամսվա աշխատողների ցանկում մնում է: Ստացվում է, որ համակարգը ազատման օրը համարում է աշխատանքային: Ես այդ օրվա համար չէի վճարի:

     
  2. Avatar
    Քրիստինե

    Երեք աշխատանքային օր կարող եք հետ գնալ ազատման դեպքում, այսինքն՝ կարող եք գրանցման հայտ տալ ամսի 4-ին, բայց աշխատանքային հարաբերությունների ավարտ նշեք 3 աշխատանքային օրով հետ: Քանի որ ամսի 4-ը աշխատողի համար աշխատանքային չէ, հետևաբար այդ օրվա համար չի վճարվի:

     
  3. Avatar
    Արա

    Ազատման հայտում նշվում է այն օրը, որը նա աշխատել է: Ինչ վերաբերում է վարձատրությանը, ապա նա վարձատրվում է այդ օրվա համար, եթե նա աշխատել է այդ օրը և ազատվել է օրվա վերջում:

     
  4. Avatar
    Լիա

    Համաձայն ՀՀ ԱՕ 29-րդ հոդվածի 8-րդ մասի՝ գործողության ժամկետը ավարտվում է նշված օրվա ժամը 24-ը, իսկ կազմակերպության դեպքում՝ այդ կազմակերպության աշխատանքի ավարտման ժամին։ Այսինքն՝ աշխատողը այդ օրվա համար վարձատրվում է։

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...